Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից Ձմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղը Մադրիդյան մղձավանջ Բարսելոնայի համար. 4 անպատասխան գոլ և կարմիր քարտ Հայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում Տոմսերի խարդախության հետ կապված Լուվրը կրել է ավելի քան 10 միլիոն եվրոյի վնաս Բանգլադեշում իշխանության են գալիս ազգայնականները` Z սերնդի հեղափոխությունից հետո Ջեֆրի Էփշթեյնի փաստաթղթերի հրապարակումից հետո Քեթի Ռումմլերը հայտարարել է իր հրաժարականի մասին Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու. նախարար Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա Երևանում ՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականը Գերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը «Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան

ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայիցՁմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղըՄադրիդյան մղձավանջ Բարսելոնայի համար. 4 անպատասխան գոլ և կարմիր քարտՀայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայումՏոմսերի խարդախության հետ կապված Լուվրը կրել է ավելի քան 10 միլիոն եվրոյի վնասԲանգլադեշում իշխանության են գալիս ազգայնականները` Z սերնդի հեղափոխությունից հետոՋեֆրի Էփշթեյնի փաստաթղթերի հրապարակումից հետո Քեթի Ռումմլերը հայտարարել է իր հրաժարականի մասին Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու. նախարարԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա ԵրևանումՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականըԳերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունը«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարանԱՄՆ ռազմական կցորդը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ օրինակելի ու անբասիր ծառայության համարԱռանց վարորդներին զգուշացնելու մեքենաները տարհանելու դեպքերը կբացառվեն. Արփինե ՍարգսյանԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծըՀրդեհի ահազանգ խանութ սրահներից մեկի պահեստումՑանկանում ենք, որ ԵՄ առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. ԱԽ քարտուղարը բարձր է գնահատում դիտորդների գործունեությունը«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը «Երգենք ու պարենք մայրենիով»՝ տեսանյութերի մրցույթՌուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. ՇոյգուԻ գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողներիԵՄ առաքելությունը էական դեր է խաղացել խաղաղության կառուցման և ամրապնդման գործում. ԱԽ քարտուղարՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. ՊեսկովԿեղծ ներդրումների գործով Քննչական կոմիտեի պարզաբանումըՀին աշխարհն անցյալում է. Ռուբիոյի գլխավոր ուղերձը՝ Մյունխենի համաժողովին ընդառաջՆիկոլ Փաշինյանը դասախոսություն կկարդա Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտումՀայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. BloombergԻսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը. Իսրայելի նախագահԿենսաչափական համակարգը կներդրվի աշնանըԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասով աչքի է ընկել նաև պարեկային ծառայությունըԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ICE դադարեցնում է անօրինական միգրանտների դեմ գործողությունը Մինեսոտա նահանգումՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Վայոց ձորի մարզՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթըԻրանից Հայաստան ժամանած բեռնատարից հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Ոչ մի վերջնական բանի չհասանք, բացի Իրանի հետ բանակցությունները շարունակելու իմ պնդումից․ ԹրամփԱնչափասին ծեծի ենթարկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթՌուբիոն նշել է, որ Եվրոպա իր այցը չի ներառում այցելություն ՌուսաստանԵՄ-ն պետք է բանակցային սեղանի շուրջ լինի Ռուսաստանի հետ․ ՄակրոնՍպասվում է քամու ուժգնացում, որոշ շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիությունՎթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանումԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծըԵվրոպացի գործընկերների հետ քննարկվել են ԵՄ և ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող մաքսային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերըԱՄՆ-ում հայտնել են թմրամաքսանենգության դեմ պայքարի շրջանակում առաջին զոհված զինծառայողի մասինԱդրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածովՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեցԱրմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկվում է քրեական վարույթի նախաքննության շրջանակներում. Քննչական կոմիտեԵկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ ԹորոսյանՓետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է
Հայաստան

Քավալայի ցմահ ազատազրկումը Թուրքիայում հուշում է, որ Հայաստանին նոր վտանգների են սպասվում

zham.am-ը գրում է.

«Ինչպես հայտնի է, օրեր առաջ թուրքական դատարանը ցմահ ազատազարկման դատապարտեց այդ երկրի հայտնի իրավապաշտպան և հանրային գործիչ Օսման Քավալային: Վերջինս հայտնի էր, որպես թուրքական մշակույթային ժառանգության տարածող աշխարհով մեկ: Բացի այդ, այս թուրք գործիչը հայտնի էր, որպես այդ երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան: Օսման Քավալային Արևմուտքում նույնիսկ համեմատում են ԽՍՀՄ-ի ժամանակների Անդրեյ Սախարովի հետ:

Եվ բնական էր, որ Քավալան հայերի նկատմամբ պետք է ունենար այն դիրքորոշումը, որն մենք ակնկալում ենք թուրք հանրությունից:

Ինչպես հայտնի է, տարիներ առաջ Քավալան այցելելով Երևան, Ծիծեռնակաբերթի հուշահամալիրում հայտարարեց հետևյալը. «...ես արդեն մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, սակայն ապրիլի 24-ին առաջին անգամ եմ լինում և հասկանում եմ հայերի վերաբերմունքը մեր նկատմամբ... առանց այս ամենը հասկանալու և ընդունելու հայ-թուրքական երկխոսությունն անկեղծ բնույթ չի կարող կրել...», - նշեց Քավալան: Եվ զարմանալի չէր, որ 2020 թվականին Քավալան արժանացած Հրանտ Դինքի անվան 12-րդ միջազգային մրցանակին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս տարիների ընթացքում միշտ ցանկանում էր պատժել Քավալային, սակայն վախենում էր միջազգային արձագանքից: Բացի այդ, Քավալայի հանդեպ վերաբերմունքը յուրօրինակ լակմուսյան թղթի նման մի բան էր, որով երևում էր Անկարայի իրական մտադրությունները քրդերի և հայերի նկատմամբ:

Քավալային մեղադրում են, իբր 2016-ի ռազմական հեղաշրջմանը ակտիվ մասնակցության համար: Սակայն նույնիսկ իշխանությունները չեն կարողանում թաքցնել, որ նրան պատժելու իրական պատճառը այլ տեղում է գտնվում:

Ռուս-ուկրաինական պատերազմը և Նիկոլ Փաշինյանի Թուրքիայի հանդեպ «իր կետից» նոր պահվածքը վերջապես Էրդողանի ձեռքերը ազատեցին նաև Քավալայի հարցում և, ահա, օրեր առաջ նա դատապարտվեց ցմահ ազատազրկման: Ընդորում Քավալայի հանդեպ այս ռեպրեսիվ քայլը հատուկ էր ընտրված Ապրիլի 24-ի տարելիցի օրը: Նրան դատապարտեցին սույն թվականի ապրիլի 25-ին: 107 տարի առաջ, 1915-ին նույնը իրականացրին հայ մտավորականների հետ:

Հատուկ նշենք նաև, որ այս տարի առաջին անգամ, սկսած 2010 թվականից, Թուրքիայում կրկին արգելվեցին միջոցառումներ իրականացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված, ինչը նույնպես պատահական բնույթ չունի:

Այս ամենը նշանակում է մեկ բան, Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը իրենց «խաղաղության դարաշրջանի» կեղծ կարգախոսներով գրեթե լեգիտիմացրել են Թուրքիայում նոր հակահայկական թրենդի առաջ գալը: Անկարայում հասկացել են, որ այսօր Երևանում իշխանության մեջ են հայտնվել մարտնչող տգետները, և որից չօգտվելը աններելի կլիներ իրենց համար: Ահա, թե ինչու են այսօր թուրքական իշխանությունները, օգտվելով այս առիթից փորձում են ջնջել այն բոլոր ձեռքբերումները, որոնք առաջ եին եկել մինջև 2018 թվականը:

Նույնիսկ շարքային քաղաքացու համար պարզ է, որ այն Թուրքիան, որը կրկին կոշտացնում է իր վերաբերմունքը հայերի նկատմամբ, ռեպրեսիաների է ենթարկում իրավապաշտպաններին, չի կարող անկեղծ երկխոսության քաղաքականություն վարել Հայաստանի հանդեպ: Քավալայի հանդեպ վերաբերմունքը, որպես յուրօրինակ լակմուսյան թուղթ, ցույց է տալիս Էրդողանի իրական մտադրությունը մեր երկրի նկատմամբ, և այս համատեքստում Փաշինյանի «խաղաղության» հռետորաբանությունը ոչ այլ ինչ է, քան պարզ խաբեություն: Այդ քաղաքականությունը Հայաստանին տանելու է, ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի: Իսկ այդ խաբեության քաղաքականությունը մոլորության արդյունք է, թե նախապես ծրագրված հրեշավոր դիրքորոշում, պարզ կդառնա մոտ ապագայում:

Սա է իրականությունը»: