Հայաստանից կապիտալի արտահոսքն ավելանում է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հայաստանից կապիտալի արտահոսքը գնալով ավելանում է։ Եթե 2015-ին ՀՀ-ից դուրս է բերվել 760 մլն 992 հազար դոլար, ապա 2016թ. այդ թիվը հասել է 816 մլն 982 հազար դոլարի։
Սրանք, ի դեպ, օրինական ճանապարհով դուրս բերված գումարներն են, որոնց վերաբերյալ վիճակագրական տվյալները տեղադրված են ՀՀ կենտրոնական բանկի կայքում։ Մինչդեռ ամեն տարի Հայաստանից հսկայական գումարներ դուրս են բերվում նաև ապօրինի ճանապարհով, և ժամանակին այդ մասին զեկույց էր հրապարակել «Գլոբալ ֆինանսական ազնվություն» կազմակերպությունը՝ տեղեկացնելով, որ 2003-201 Յթթ. ընթացքում ապօրինի դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար։ Իսկ օրինական ճանապարհով դուրս բերված գումարներն այն միջոցներն են, որոնք կարող էին ներդրվել Հայաստանի տնտեսության մեջ և նպաստել երկրի տնտեսական զարգացմանը։
Ի դեպ, համեմատության համար նշենք, որ 2016թ. ընթացքում նվազել են արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները։ Ըստ ԿԲ–ի՝ 2016թ ֆիզիկական անձանց անունով մուտք է եղել 715 մլն 901 հազար դոլար՝ 2015թ. 870 մլն 667 հազար դոլարի փոխարեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...