Ասում եք «Հայաստան» հիմնադրամից է հատկացվել, բայց հետո պարզել ենք` Արցախ ուղարկած 293 մլն-ը մարդկանց պարգևավճարներն է եղել
«Ըստ Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկանքի՝ 2021 թ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 7 մլրդ 607 մլն դրամ՝ Արցախի Հանրապետությանն ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման համար, իսկ կառավարության համապատասխան որոշման մեջ գրված է, որ հատկացվել է 7 մլրդ 548 մլն դրամ»,- «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված գումարների օգտագործումը քննող հանձնաժողովի նիստում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ավետիս Թադևոսյանը:
Պատգամավորը փաստեց, որ փաստաթղթերում գրված գումարների միջև բացասական տարբերությունը կազմում է 60 մլն դրամ, և ստացվում է, որ Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ այդ գումարը ծախսվել է, իսկ կառավարության ներկայացրած հիմքից պարզվել է, որ այդքան չի հատկացվել:
Ավետիսյանը նաև նշեց, որ 2021 թվականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար աշխատած Մեսրոպ Առաքելյանը քննիչ հանձնաժողովին հայտնել է, որ Ֆինանսների նախարարության կողմից որպես «Հայաստան» հիմնադրամից ծախսված միջոց ներկայացված գումարն իրականում եղել է նախարարության աշխատակազմի՝ պարգևատրումից հրաժարման արդյունքում խնայված միջոցները:
«Այդ գումարն այնքան էլ փոքր չէ՝ Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամենօրյա աջակցության համար է եղել, որը կազմել է 293 մլն դրամ»,- հայտնեց Թադևոսյանը և հավելեց. «Ձեր տեղեկանքում գրված է, որ այն հատկացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 52.7 մլրդ դրամից, բայց հետո հանկարծ պարզել ենք, որ այդ 293 մլն-ը մարդկանց պարգևավճարներն է եղել՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆոնդից»
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ հիմնադրամից հատկացված 52.7 մլրդ դրամը բաժանված է երկու մասի, որից մոտ 20 մլրդ. դրամը օգտագործվել է 2020 թվականին, իսկ 32.7 մլրդ դրամը՝ 2021 թ.-ին
«Ես հիմա չեմ կարող կոնկրետ այդ 60 մլն դրամի անհամապատասխանության հարցին պատասխանել, կգնամ, հետ կնայեմ գրավոր պարզաբանում կտամ, բայց վստահ եմ, որ չի կարող լինել 60 մլն դրամից ավելի ծախս, եթե դրա համար օրենքով սահմանված հիմք չի եղել»,-պատասխանեց Տիգրան Խաչատրյանը և հավաստիացրեց, որ ֆինանսների նախարարությունում կա տեղեկանք փաստացի ծախսի վերաբերյալ է և խոստացավ կցել այն առաջիկայում:
Նախարարը հայտնեց, որ չի կարող պատասխանել նաև պարգևավճարների մասին հարցին և կրկին խոստացավ գրավոր պատասխանել:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)