Մնում եմ այն կարծիքին, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը հակասահմանադրական է. Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը պնդում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը հակասում է Սահմանադրությանը։
«Ես մնում եմ այն կարծիքին, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը հակասում է Սահմանադրության 61-րդ եւ 81-րդ հոդվածներին։ Օրենքի այդ մասը խնդիրներ է առաջացնում, անորոշության մեջ թողնում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արման Թաթոյանն՝ անդրադառնալով Բարձր դատարանի որոշմանը։
Մեկ շաբաթ առաջ՝ մարտի 15-ին, Սահմանադրական դատարանը քննել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը եւ գործի քննության արդյունքներից ելնելով՝ որոշել այն հակասահմանադրական չճանաչել։
ՍԴ-ի որոշմանը մանրամասն ծանոթանալուց հետո, մարդու իրավունքների նախկին պաշտպանը հանգամանալից կանդրադառնա Բարձր դատարանի որոշմանը։
Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 9-ին Արման Թաթոյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի եւ 422-րդ հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցով։
Մոտ 1 տարի անց՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-8-ի նիստերում, ՍԴ-ն քննել էր այդ գործը եւ հաշվի առնելով, որ նշված գործի վերաբերյալ ձայների հավասարության հետեւանքով ըստ էության որոշում չի ընդունվել, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ մերժել էր նշված դիմումը։
Ապա մարդու իրավունքների նախկին պաշտպանը դիմել էր Բարձր դատարան՝ այս անգամ արդեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի սահմանադրականությունը որոշելու հարցով։ Արման Թաթոյանի համոզմամբ՝ օրենքի այդ մասը հակասում է Սահմանադրության 61-րդ եւ 81-րդ հոդվածներին։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ «եթե Սահմանադրական դատարանը քննարկվող հարցի վերաբերյալ ձայների հավասարության հետեւանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունում, ապա դիմումը համարվում է մերժված, որի մասին հայտարարվում է նիստերի դահլիճում»:
Իսկ Մայր օրենքի 61-րդ եւ 81-րդ հոդվածները սահմանում են.
Հոդված 61. «Դատական պաշտպանության իրավունքը եւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:
Հոդված 81. Հիմնական իրավունքներն ու ազատությունները եւ միջազգային իրավական պրակտիկան
1. Հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
2. Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Սահմանադրական դատարանի մարտի 15-ի որոշմանը կարող եք ծանոթանալ այս հղումով։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)