Ոստիկանները գնացել են Ավշարի Արայիկի եղբոր տուն
Մարտի 27-ին կայանալիք Վեդիի ընտրություններից առաջ իրավապահները կրկին անցել են ընդդիմադիր ուժերին ճնշելու գործին։
«Հրապարակ»-ի տեղեկություններով` երեկոյան բազմաթիվ ոստիկաններ այցելել են Ավշար համայնքի նախկին գյուղապետ Սուրիկ Գրիգորյանի տուն։
Նշենք, որ Վեդիի ընտրություններին նա պաշտպանում է ընդդիմադիր «Իմ հզոր համայնքին»։ Ըստ ամենայնի, այս այցը հերթական ճնշումն է Գրիգորյանների վրա։
Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ նման այց եղել է. «Քննվող քրեական գործի շրջանակներում են այցելել»։
Նշենք, որ 2018֊ի իրադարձություններից հետո Գրիգորյան եղբայրները իշխանության թիրախում էին, նրանց դեմ տարբեր գործեր հարուցվեցին, իսկ վերջին ՏԻՄ ընտրությունների միջոցով Սուրիկ Գրիգորյանին հեռացրին գյուղապետի պաշտոնից։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)