«Բանալիները» կորան, որ ձեռքով մակագրելու գործընթացը մի քիչ էլ ձգեն
Գլխավոր դատախազության եւ Բարձրագույն դատական խորհրդի միջեւ ծագած հակասությունների պատճառը դատական համակարգի էլեկտրոնային մակագրման բանալիներն են։ Օրեր առաջ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարել էր, որ գաղտնաբառերն ուղարկել են Դատական դեպարտամենտին, մինչդեռ ԲԴԽ-ից հերքել էին դրանք վերադարձնելու մասին դատախազության հայտարարությունը․ «էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման եւ շահագործման բանալիները Դատական դեպարտամենտ դեռեւս չեն վերադարձվել: ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ՝ Դատական դեպարտամենտն ամենօրյա ռեժիմով աշխատանքներ է իրականացնում համակարգի վերագործարկման նպատակով»։
Hraparak.am-ի հետ զրույցում Գոռ Աբրահամյանը երեկ կրկին նշեց, որ գաղտնաբառերը վերադարձվել են․ «Բոլոր հայտարարություններս ուժի մեջ են. դատական ակտերի էլեկտրոնային մակագրման համակարգը կարող է շահագործվել Դատական դեպարտամենտում: Գրությունը, որն ուղարկվել է Դատական դեպարտամենտին, դրա համար լիարժեք հիմքեր է ապահովում»։ Այդ դեպքում ինչո՞ւ են ԲԴԽ-ից հերքում, Աբրահամյանը պատասխանեց․ «Մնացած մասով կա գաղտնիության բաղադրիչ, դրանով կաշկանդված եմ՝ համապատասխան տեղեկատվություն տրամադրելու»։
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը, անդրադառնալով այս 2 կառույցի հակասական հայտարարություններին, նշեց, որ ԲԴԽ-ն հանձնարարել է Դատական դեպարտամենտին՝ զբաղվել այդ հարցով․ «Ես չեմ կարող դատախազության հայտարարությունները մեկնաբանել, կարող եմ հավատալ մեր դեպարտամենտի ասածներին»։ Իսկ ի՞նչ եղավ մակագրման նոր ծրագիրը, որը ԲԴԽ-ն պատվիրելու էր։ «Միջազգային կազմակերպությունների հետ մենք բանակցում էինք, իրենք հայտարարել էին տենդեր, գիտեմ, որ այնտեղ դեռ թեկնածուի ընտրության փուլում է։ Որոշել ենք դրան էլ չսպասել, շուտով նորություն կլինի։ Ես՝ անձամբ, կողմ եմ, եւ խորհրդի այլ անդամներ էլ կան, որ կողմ են, որ մենք այլընտրանքային տարբերակ մտածենք․․․ Այստեղ կան բյուջետային գործընթացներ, ֆինանսական հնարավորություններ, մենք չէինք կարող պատվիրել, խնդրել էինք միջազգային դոնոր կազմակերպություններին, որպեսզի մեզ օգնեն՝ այդ ծրագիրը ձեռք բերելու գործընթացների հետ կապված, բայց դա կարծես թե ձգձգվում է։ Ես առաջարկել եմ, որ ԲԴԽ-ն այդ գործընթացը սկսի ինքնուրույն»։ ԲԴԽ անդամն ասաց․ անկախ նրանից՝ առգրավված բանալիները կվերադարձվեն, թե ոչ, ինքը կողմ է, որ նոր ծրագիր լինի․ «Մինչեւ վերջնական մենք չունենանք քննության արդյունքները, որոնք կա՛մ կհերքվեն, կա՛մ կհաստատվեն, որ նախկինը նորմալ է աշխատել կամ սխալ է աշխատել, ամեն դեպքում, ցանկալի է ունենալ նորը։ Ազնվորեն ասեմ, որ նախկինում էլ եղել են բողոքներ, դատավորների կողմից էլ ասվել է, որ կա՛մ արդիականացնենք, կա՛մ նորն ունենանք։ Մենք պետք է որոշակի վերապահում ունենանք։ Սա իմ անձնական կարծիքն է, որը ես խորհրդում բարձրաձայնելու եմ»։
Մենք տեղեկություն ստացանք նաեւ, որ դատավորների շրջանում բունտ է հասունանում՝ մակագրման հետ կապված։ Եթե էլեկտրոնային մակագրումը չվերականգնվի՝ շարունակեն ձեռքով մակագրել գործերն իրենց ուզած դատավորներին, նրանք սկսելու են իրենց մակագրված տարբեր գործերով ինքնաբացարկներ հայտնել։ Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ մակագրման համակարգի առգրավված բանալիները Գլխավոր դատախազության կողմից Դատական դեպարտամենտին ուղարկվել են, սակայն որպեսզի ձեռքով մակագրումը երկարաձգեն, մշակել են մի սխեմա, ըստ որի՝ բանալիներն իբր կորել են ճանապարհին՝ փոստի աշխատակիցների մեղքով, որոնք առաջիկայում կպատժվեն։ Այսինքն՝ մեղքը կգցեն փոստի աշխատակիցների վրա։ «Հայփոստից» այս լուրերի վերաբերյալ փոխանցեցին, որ իրենք նման առաքանիի ուշացման վերաբերյալ դիմում չեն ստացել, եւ դժվարացան ասել՝ նման առաքում եղե՞լ է, թե՞ ոչ. «Մենք իրավունք չունենք առաքանին նայելու»։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)