Խոսվում է գիշերը Սյունիքում տեղի ունեցած փոխհրաձգության մասին. ՊՆ-ն լռում է
Այսօր զոհված զինծառայողներից մեկը Արարատի մարզի Նոր կյանք համայնքից է՝ Էդուարդ Ռազմիկի Ռոստոմյան:
2003 թվականին ծնված Էդուարդը նորակոչիկ էր, ընտանիքի միակ որդին էր մնացել, եղբայրը 15 տարեկանում Սևանա լճում է խեղդամահ եղել, ունի երկու քույր: Նոր կայնքցիները տարատեսակ շշուկներ են շրջանառում համագյուղացու զավակի զոհվելու առնչությամբ, դեկտեմբերին էր զորակոչվել բանակ: Երեք ամսվա նորակոչիկի առեղծվածային մահվան լուրից հետո խոսվում է՝ գիշերը Սյունիքում թշնամու զորքի կողմից թույլ տրված սադրանքներ են եղել ու դրան հետևել է կարճ փոխհրաձգություն։
Փաստացի, գիշերը տեղի ունեցած ինքնասպանության վարկածով մի դեպք ունենք՝ Ալբերտ Լևոնի Սիրոյանը (ծնվ. 2002թ), այսինքն մեկ օրում անհասկանալի հանգամանքներում և ևս մեկ վիրավորի մաիսն է ՊՆ-ն հաղորդել ուշ գիշերին:
Ընդգծենք, պաշտոնական հաղորդագրությամբ անգամ վիրավորում ստացած մեկ այլ զինծառայողի մասին հաղորդագրության մեջ փոխհրաձգության մասին ոչինչ չի նշվում:
Իսկ երկու ժամկետային զինծառայողների մասին ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է որ հայտնաբերվել են դիեր, որից մեկը՝ իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից ստացած վիրավորումով՝ ծնոտի շրջանում։


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ադրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը»
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը