Լարիսա Ալավերդյան. Իշխանությունը ՀՀ-ում «ոչ ավանդական» քաղաքական կողմնորոշում ունեցող անձանց ձեռքում է
Մենք շատ բուռն զարգացող իրադարձությունների վկան ենք, որոնց մակերեսային վերլուծության դեպքում հարցը, թե ինչպես պետք է իրեն պահի Հայաստանը, տեղափոխվում է միջպետական հարաբերությունների հարթություն, այսինքն՝ ո՞ր երկրին պաշտպանել, ինչը հանգեցնում է հասարակության հերթական պառակտմանը։ Այս մասին ասել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը NEWS.am-ի հարցազրույցում։
«Մինչդեռ, բոլոր հարցերը, որոնք վերաբերում են հակամարտություններին, ինչպես միջպետական, այնպես էլ ներպետական, դրանք այն դիրքորոշում/սկզբունքների տեսանկյունից դիտելիս, որոնցով ղեկավարվում է աշխարհը «desisions making» (որոշման ընդունման) մակարդակում, օգնում են պարզել հակասական թվացող որոշումների ընդունման պատճառները։
Այս օրերին հայկական հասարակությունում ակտիվորեն քննարկվում է հարցը, թե ինչու էր լռում Եվրոպան (Արեւմուտքն ընդհանրապես), երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ամբողջ աշխարհի աչքի առաջ կատարում էր ցեղասպանական ագրեսիա օրենքով եւ լեգիտիմ կերպով կայացած Արցախի Հանրապետության դեմ, երբ նա կոպտորեն խախտում է Հայաստանի սահմանները, եւ ինչու հիմա Արեւմուտքը մեկը մյուսի հետեւից պատժամիջոցներ է մտցնում Ռուսաստանի դեմ, որն, ի պատասխան ընդհանուր անվտանգության հայեցակարգից հրաժարման եւ իր սահմաններին ՆԱՏՕ-ի մոտեցման, ինչպես նաեւ Ուկրաինայի ռոսալեզու բնակչության ավելի քան ութամյա դաժանագույն խտրականության, հատուկ գործողություն է իրականացնում։
Այս բնավ ոչ աբստրակտ հարցի պատասխանը realpolitic-ի (իրական քաղաքականության)՝ Արեւմուտքի որդեգրած անսասան դրույթ/ սկզբունքների, նրա ռազմավարական նպատակադրման, ինչպես նաեւ գլխավոր նպատակին հասնելու (գերազանցություն մնացյալ աշխարհի հանդեպ ազգային անվտանգության ապահովման բոլոր ոլորտներում) անընդհատ կատարելագործվող մեթոդների մեջ պարունակվում է։ Մնացած ամբողջ շարադրանքը ոչ մի կերպ չի վերաբերում այն երկրների ժողովուրդներին, որոնք ներգրավված են դաժան հակամարտության մեջ. ցանկանում են մեկ անգամ եւս ընդգծել, որ աշխարհի բոլոր երկրների ժողովուրդներն իրենց կերտիչ աշխատանքով ստեղծում են այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, եւ այդ աշխարհը հիասքանչ է։ Խոսքը միայն «մեծ քաղաքականության» մասին է լինելու, որը խանգարում է խաղաղությանը եւ արարմանն աշխարհում, այն քաղաքականությանը, որը հիմնված է մի ժողովրդի գերազանցության հաստատմանը մյուսի հաշվին։ Համոզված լինելով, որ այդ քաղաքականությունն արատավոր է եւ աշխարհը տանում է դեպի քաոս, վստահություն եմ հայտնում, որ գոյություն ունեն առողջ բանականության եւ շահերի հավասարակշռության վրա հիմնված՝ բոլոր ժողովուրդների անվտանգության ապահովման ուղիներ»,- ընդգծել է Լարիսա Ալավերդյանը։
Հայաստանի առաջին օմբուդսմենի գնահատականով՝ առաջին անսասան դրույթը աշխարհաքաղաքական շահերի գերակայությունն է քաղաքակիրթ աշխարհի համամարդկային արժեքների հանդեպ, որն առավել ամբողջական շարադրված է ՄԱԿ Կանոնադրությունում եւ հիմնավորված մեր հասարակության եւ անձամբ իմ կողմից պաշտպանվող ոգեշնչմամբ։ «Բայց չպետք է մոռանալ, որ Արեւմուտքի աշխարհաքաղաքական շահերը ձեւավորվել են՝ սկսած անցած դարասկզբից, երբ շրջանառության մեջ մտցվեց «աշխարհին տիրելու» գաղափարը, որը հակիրճ հանգում էր «heartland»-ին (հարթլենդ, երկրի միջուկ) տիրելուն։ Այդ ժամանակվանից Մեծ Բրիտանիայի, հետո ԱՄՆ-ի քաղաքական գործիչները, այսինքն՝ քաղաքական աշխարհի անգլոսաքսոնական ճյուղը, ուշադրությունը կենտրոնացրել է մի տարածքի վրա, որն այն ժամանակ զբաղեցնում էր ցարական Ռուսաստանը (հետո՝ Խորհրդային Միությունը, իսկ այսօր՝ Ռուսաստանի Դաշնությունը)։ Ռեսուրսներով հարուստ այդ «երկրի միջուկն» էլ դարձել է նրա հավակնությունների առարկան, որն այսօր կոչվում է հավաքական Արեւմուտք։ Եթե մենք նկատի չառնենք այն, որ «հարթլենդին» տիրելու կամ, առնվազն, վերահսկելու, նրա «յուրացման հենց այս ռազմավարությունն է իրականացվում՝ հակառակ այդ տարածքում գոյություն ունեցող պետությունների ինքնիշխանության, ապա մենք մեզ դատապարտում ենք վեճերի այն թեմաների շուրջ, որոնք անգլոսաքսոնական աշխարհի եւ նրանից խիստ կախված Եվրոպայի անփոփոխ նպատակադրման հետեւանքն են։ (Այս առումով պատահական չեն նախապես ձեռնարկված այնպիսի գործընթացները, ինչպիսին էին Brexit-ը, հետո ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի հետեւողական քաղաքական համախմբումը՝ ի վնաս Եվրոպայի շահերի)։ Ուստի, ստիպված ենք որպես իրողություն ընդունել այն, որ «հավաքական Արեւմուտքը» այսօր էլ շարունակում է առաջնորդվել «երկրի այն միջուկի» յուրացման ռազմավարությամբ, որը գտնվում է ժամանակակից Ռուսաստանի սահմաններում։ Ընդ որում՝ դեմոկրատիայի, մարդու իրավունքների, հավասարության, անխտրականության եւ այլ հարցեր նետվել են «ռեալ քաղաքականության» հետնախորշ, ինչպես նաեւ լիովին անտեսվում են երկրի պետական կարգի իրական բնութագրերը (չէ՞ որ ցարական Ռուսաստանը, ԽՍՀՄ-ը եւ ՌԴ-ն պետություններ են տարբեր քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարաբերություններով)։
Երկրորդ՝ աշխարհում գրեթե բացահայտ ընթանում է տնտեսությունների պայքար (որն այնքան էլ նման չէ առողջ մրցակցության), նախ եւ առաջ էներգետիկ ռեսուրսների ապահովման համար՝ որպես դրա զարգացման հիմք։ Այնպես, ինչպես անվիճելի է պնդումը, որ «արեւը կյանքի աղբյուրն է», ցանկացած պետության համար ակնհայտ գերակա նշանակություն ունի էներգետիկ անվտանգության ապահովման նշանակալիությունը։ Իրենց պետություններում էներգետիկ անվտանգություն ապահովելու համար «ոսկե միլիարդի» երկրների իշխանական քաղաքական էլիտաները «ռեալ քաղականությունում» գլխավոր են համարում ոչ թե պարզապես անհրաժեշտ էներգակիրների ապահովումը, այլ դրանց պաշարների աճը։ Եվ միջազգային հարաբերություններում դժվար չէ նկատել, թե ինչպես են համաշխարհային քաղաքականության առաջատար սուբյեկտները զոհաբերում իրենց իսկ հռչակած սկզբունքներն ու միջազգային իրավունքի նորմերը՝ ի շահ էներգետիկ պաշարների անընդհատ ավելացման։
Եվ վերջապես երրորդ՝ առաջին երկու դրույթների իրականացման անվան տակ անհրաժեշտ էր «իրավական» բազա ապահովել։ Արդեն XIX դարավերջից Լատինական Ամերիկայի ժողովուրդների պայքարը ստիպեց գաղութարարներին անկախություն տրամադրել իրենց գաղութներին։ Հենց այդ ժամանակ էլ, ապագա անկախ պետություններին անկախություն եւ սահմանների որոշման իրավունք տալիս, որդեգրվեց uti possidetis juris (ինչ ունես, դրան էլ տիրում ես) սկզբունքը, որը փոխ էր առնվել Հռոմի իրավունքից։ Հարավսլավիայի փլուզման պահին այդ սկզբունքը կիրառվեց այն կազմող հանրապետությունների ներքին (միասնական դաշնային պետության իմաստով) սահմանների նկատմամբ։ (Բոլոր հանրապետությունների նկատմամբ, բացի ուղղափառ Սերբիայից, որը մնում էր ՆԱՏՕ-ի «հասանելիության գոտուց դուրս» եւ պաշտպանում էր իր ազգային շահերն ու չէր ենթարկվում հակառուսական հիստերիային միանալու գայթակղությանը, ինչի համար էլ պատժվեց։ Այս տարի լրանում է Սերբիայի դեմ ՆԱՏՕ-ի (14 երկիր)՝ ՄԱԿ-ի չարտոնած ագրեսիայի, Բելգրադի ռմբակոծման՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, ներառյալ կասետային ռումբերը եւ ուրանով չհարստացված ռումբերը, խաղաղ բնակիչների սպանության 23 տարին։ Ագրեսիայի նախաձեռնողները եւ կատարողները մինչեւ այժմ ոչ մի պատիժ չեն կրել)։
Այնուհետեւ 10 տարանշանակ սկզբունքներից մեկը, որը ներկայացված է «Սկզբունքների հռչակագրում, որոնցով մասնակից պետությունները ղեկավարվելու են փոխադարձ հարաբերություններում» (որն ավելի հայտնի է որպես 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտ) դարձավ ամենագլխավորը, այն է. կեղծ մեկնաբանվող տարածքային ամբողջականության սկզբունքը հակադրվում է «ժողովուրդների իրավահավասարության եւ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքի» սկզբունքին։ Միջազգային հարաբերությունների այս կերպ ձեւակերպված սկզբունքը մեկնաբանվել եւ օգտագործվել է ի հակակշիռ միջազգային իրավունքի իմպերատիվ նորմի, որը ներկայացված է մարդու իրավունքների, այն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին միջազգային պակտերում։ Այսօր քչերն են հիշում, որ Հելսինկյան եզրափակիչ ակտը նախաձեռնել է Խորհրդային Միությունը։ Հենց ԽՍՀՄ-ում է ծնվել երկու ճամբարի՝ սոցիալիստականի եւ կապիտալիստականի բաժանված աշխարհը կայունացնելու անհրաժեշտության գաղափարը մի փաստաթղթի ստեղծմամբ, որի տակ կստորագրեին երկու ճամբարներն էլ (ինչպես եւ տեղի ունեցավ)։ Դա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 30 տարի հետո էր, եւ տարածքային ամբողջականության սկզբունքի ներառումը նշյալ Հռչակագրում թելադրված էր ինչպես Արեւելյան, այնպես էլ Արեւմտյան Եվրոպայի տարածքների (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հասատատված սահմաններով) հանդեպ հնարավոր հավակնությունները չեզոքացնելու ձգտմամբ։ Եվ հենց այդ սկզբունքն է դարձել գերակա այն երկրների հանդեպ, որոնք Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման պահին կամ միասնական պետության մաս էին, կամ Վարշավյան պայմանագրի անդամ։ Ավելացնենք, որ Հելսինկյան ակտը, նրա նախաձեռնողների մտահղացմամբ, պետք է հակադրվեր ԽՍՀՄ փլուզմանը, որովհետեւ ստորագրվել էր միասնական պետության՝ ԽՍՀՄ-ի կողմից։


















































Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցա...
«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա
Մակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասին
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Կասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը
Գյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ադրբեջանը հայտարարել է, որ «արագացված տեմպերով կառուցում է Զանգեզուրի միջանցքը»
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը