Երբ ամբոխն է բերում իշխանություն, այսպես է լինում. Հայստանում, Վրաստանում, Ուկրաինայում նույն սցենարն է
Մեր հիշողության մեջից չի ջնջվել պատմությունը ու մենք այսօր, այս պահին, ուղղակի պարտավոր ենք սատար կանգնել ՌԴ-ին։ Այս մասին քիչ առաջ ՌԴ դեսպանատան մոտ մեկնարկած ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց հասարակական- քաղաքական գործիչ Արագած Ախոյանը։
«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադի ճակատամարտով վճռվում էր աշխարհի նոր կառուցվածքը։ Եթե Գերմանիան հաղթում էր, ապա միանգամից 24 թուրքական դիվիզիա պատրաստ էին հարձակվելու ու հարավային ֆրոնտ բացելու Երկրորդ համաշխարհայինի ժամանակ։ Հայ ժողովուրդը, որը տեսել էր ցեղասպանություն, մինչեւ վերջին կաթիլ արյունը մյուս ազգերի հետ ևս կռվեց, չունեցանք այն, ինչը պիտի լիներ։ Շատ մեծ աղետ էր լինելու, բայց չեղավ։ Հիմա այսօր, ես անձամբ զուգահեռներ եմ տանում Ստալինգրադի ճակատամարտի ու այն իրադարձությունների հետ, որոնք հենց հիմա տեղի են ունենում Ուկրաինայում։
Չեմ ասում պատերազմ, որովհետև սա պատերազմ չէ, սա ազատագրում է։ ՌԴ-ն ազատագրում է ուկրաինացի ժողովրդին ֆաշիզմից։ Այսքան տարիների ընթացում քանդել են հետխորհրդային երկրները ու փորձել են իրենց օրակարգը թելադրել այս ժողովուրդներին։ Ես ուզում եմ խորհուրդ տալ բոլոր նրանց, բոլոր այն վերլուծություն անողներին, որոնք սատարում են Ուկրաինային։ Դա շատ մեծ սխալ է, որովհետև իրականում նախ պետք չէ ամբոխը շփոթել ժողովրդի հետ։ Մի հատ տեսեք՝ ինչ է կատարվում այն երկրների հետ, որտեղ իշխանությունը գալիս է ամբոխի միջոցով։ Վրաստանում, Ուկրաինայում, Հայստանում լրիվ նույն սցենարն է , երբ որ ամբոխը բերեց իշխանություն։ Ծաղրածուներին բերեցին իշխանության ու քանդվեցին ամուր, հզոր երկրները։ Ես սատարում եմ Ռուսաստանին, նորից եմ ասում, ֆիքսում եմ, որ Ռուսաստանը ևս մեկ անգամ հավատարիմ մնաց իր որդեգրած քաղաքականությանը»,- հավելեց նա։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)