Ստյոպա Սաֆարյանը պետք է ներողություն խնդրի Սաթիկ Սեյրանյանից
Հանրային խորհրդի նախագահն ի պաշտոնե, ըստ օրենքի, պարտավոր է քաղաքական չեզոքություն դրսեւորել, սակայն ՀԽ նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանն աչքի էր ընկնում ոչ միայն իր իշխանական հայացքներով, այլեւ՝ հանրային տրամադրություններն առավել թեժացնելու, կրակի վրա «բենզին լցնելու» սովորությունով։ Պարզվում է՝ Սաֆարյանի դեմ ոչ միայն դատական հայցեր են ներկայացնում հասարակական-քաղաքական գործիչներն, այլեւ՝ խմբագիրները։
Մենք տեղեկացանք, որ «168 Ժամ»-ը և գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը հայց են ներկայացրել դատարան՝ Ստյոպա Սաֆարյանի դեմ: Հայցը վերաբերում է պատիվն ու արժանապատվությունը, ՍՊԸ-ի գործարար համբավն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելուն, ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, ինչպես նաև 2 մլն դրամ՝ որպես զրպարտության և 1 մլն դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։
2020-ի հոկտեմբերի 13-ին Սաֆարյանը Սեյրանյանին պատկանող 168․am կայքն անվանել է հայ հանրությանն իր անբարոյականությամբ հայտնի կայք, զուտ այն բանի համար, որ կայքը հրապարակել է «Վլադիմիր Սոլովյովի արձագանքը՝ Ստյոպա Սաֆարյանի գրառմանը» վերնագրով հոդվածը։ Ստյոպա Սաֆարյանը հակընդդեմ հայց է ներկայացրել, որը դատարանը հետ է վերադարձրել։ Մենք տեղեկացանք, որ դատարանը բավարարել է հայցը` մասնակիորեն, պարտավորեցնելով Ստյոպա Սաֆարյանին հրապարակային ներողություն խնդրել, նաև որպես դրամական փոխհատուցում վճարել 260 հազար դրամ զրպարտության եւ վիրավորանքի համար։
Ստյոպա Սաֆարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը դատարանի կողմից մերժվել է։ Լրատվամիջոցի շահերի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ դատարանը Սաֆարյանի գրառումը դիտարկել է որպես զրպարտություն եւ մասնակիորեն բավարարել է իրենց հայցը:
ՀԳ Շատ ուսանելի քայլ է արել ժուռնալիստների միության նախագահը` այսուհետեւ արժե, որ բոլոր խմբագիրներն ու լրատվամիջոցները դիմեն դատարան` իրենց ուղղված զրպարտությունների եւ վիրավորանքների առիթով եւ բոլորին պարտադրեն ներողություն խնդրել եւ վնասների փոխհատուցում վճարել:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)