Ինչպես է Փաշինյանն արդարացնում թանկարժեք գնումները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախավերջին՝ 2020-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ նաև պաշտոնյաների համար ձեռք բերվող ծառայողական մեքենաների հարցին էր անդրադարձել՝ արդարացնելով նոր, թանկարժեք ավտոմեքենաների գնման գործընթացը։ Փաշինյանը դա բացատրել էր այն հանգամանքով, որ պետական պահպանության ծառայության հաշվեկշռում գտնվող մեքենաները, որ սպասարկում են պետական պաշտոն զբաղեցնողներին, հին են ու հաճախ են փչանում։ «Ես վարչապետ եղած ժամանակ մի քանի անգամ մեքենաներով ճանապարհին եմ մնացել, ընդ որում՝ բնակավայրի մեջ։ Խնդիր չի՝ կարամ իջնեմ, բրդեմ մեքենան խոդի գցելու համար, պարզությունը չեմ կորցրել, որ ասեմ՝ վայ, ո՞նց։ Բայց հասկանո՞ւմ եք՝ 5-6 անգամ վարչապետին սպասարկող մեքենան փչացել է»,- ասում էր Փաշինյանը։
Անսարքություն ունեցող մեքենայի շարժիչը հրելով գործի գցելուց չնեղսրտող Փաշինյանի մոտ, սակայն, հարց չի առաջանում, թե ճանապարհ դուրս գալուց առաջ մեքենաները համապատասխան զննություն անցել են, թե ոչ։ Գուցե անսարքությունը մինչև շարժվելու պահն է եղել, ինչը հնարավոր էր վերացնել, հետո ճանապարհ ընկել։ Խնդրի պատասխանատուները՝ արհեստավորները կամ մեխանիկները, ըստ հավուր պատշաճի զբաղվու՞մ են մեքենայով, վերացնո՞ւմ են թերությունները, թե՞ մատների արանքով են նայում պետական գույքի խնամքին։
Մյուս կողմից՝ Փաշինյանի հայտարարությունը գուցե ավելի հեռահար նպատակներ ունի՝ արդարացնելու վաղը, մյուս օրը վարչապետի համար գնվելիք գերթանկարժեք ու նոր մեքենան՝ արդարացումով, թե «բա ժողովուրդ ջան, հին մեքենաները ճանապարհին էին մնում»։ Թե որն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյաների ծառայողական մեքենաների՝ ճանապարհներին մնալու կամ փչանալու մասին հիշատակումներ անելու միտումը, առաջիկայում պարզ կլինի։ Հստակ է, որ վերոնշյալ երկու դիտարկումներից և որևէ մեկն ընկալելի ու արդարացված չի կարող լինել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին