Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ. ԲԸՏՄ Globe Soccer Awards. հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստն ու ֆուտբոլիստուհին Հայտարարություն․ երթևեկության անվտանգության ապահովման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներ Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Դոհայում աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում գտնվող ապահովագրական ընկերությունում հրդեհ է բռնկվել Ուկրաինայում պատերազմում անհետ կորած է համարվում ավելի քան 180,000 մարդ Հունվարի 1-ից Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով Արագածոտնի թեմի առաջնորդը հոգևորականներին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին. ՔԿ Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 900-ից ավելի դիմում-բողոք և իրականացրել 22 մշտադիտարկման և արագ արձագանքման այց Մեքսիկայում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից․ 13 մարդ զոհվել է Առաջիկա տոնական օրերին Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով

Հայտնաբերվել է 366 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)«Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ. ԲԸՏՄԱրեգակի վրա տեղի է ունեցել M դասի երեք հզոր բռնկումGlobe Soccer Awards. հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստն ու ֆուտբոլիստուհինՆավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համարՀայտարարություն․ երթևեկության անվտանգության ապահովման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներՆեթանյահուն ցանկանում է Թրամփի համաձայնությունը ստանալ Իրանին կրկին հարվածելու համար․ WPՀայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Դոհայում աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանըԱբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում գտնվող ապահովագրական ընկերությունում հրդեհ է բռնկվելԱնգամ փոքրիկ նվերը «Օրրանի» երրեխաներին մեծ ուրախություն է պատճառում. Արմինե ՀովհաննիսյանՈւկրաինայում պատերազմում անհետ կորած է համարվում ավելի քան 180,000 մարդՀունվարի 1-ից Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներովԱրագածոտնի թեմի առաջնորդը հոգևորականներին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին. ՔԿՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթՈւկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների, բայց միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ. ԶելենսկիՈղջունել է Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունըՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 900-ից ավելի դիմում-բողոք և իրականացրել 22 մշտադիտարկման և արագ արձագանքման այցՄեքսիկայում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից․ 13 մարդ զոհվել էԱռաջիկա տոնական օրերին Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմովԿԳՄՍ նախարարը հանդիպել է գրահրատարակիչների հետԻրանական արբանյակները կուղարկվեն տիեզերք ռուսական «Սոյուզ»-ի միջոցով. Մոսկվայում Իրանի դեսպանՀԹՖ նախագահը պարգևատրել է տարվա լավագույն թենիսիստներինՉինաստանը զորավարժnւթյուններ է անցկացնում Թայվանի շրջակայքումՊուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը կկայանա շատ շուտով. ՊեսկովIFFHS-ը ներկայացրել է 2025 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 26-ից 29-ըԵս ընդգրկված եմ ՔՊ նախընտրական ցուցակում. Տիգրան ԱվինյանԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըԵՄ-ն շրջապատված է «գիշատիչներով»․ BloombergՈրն է Ուկրաինայի հարցով համաձայնագրի «ամենաթույլ կետը»․ KPԱրագ շախմատի ԱԱ․ Մագնուս Կարլսենը նվաճեց տիտղոսըGlobe Soccer Awards. ՊՍԺ-ն՝ տարվա լավագույն ակումբԱվտովթար՝ Երևանում. «Hongqi»-ն հայտնվել է սիզամարգում. կա վիրավորԷրիկսենը հայտնել է, թե դեռ որքան կծառայի իր սրտի ռիթմավարըՄեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա մակերեսով հողամասՊուտինը ստորագրել է նոր օրենք՝ ապրիլի 19-ը «Խորհրդային ժողովրդի ցեղաuպանության զnհերի հիշատակի օր» սահմանելու մասինԶելենսկի. Խաղաղության ծրագիրը 90%-ով համաձայնեցված է, անվտանգության երաշխիքները՝ 100%-ովԹրամփը նշել է Ուկրաինական հակամարտության չլուծված հարցըԹրամփը կարծում է, որ կարող է այցելել Ուկրաինա, եթե խաղաղության համար դա անհրաժեշտ լինիԹրամփը Ուկրաինային խորհուրդ է տվել գործարք կնքել հիմա՝ ավելի շատ բան չկորցնելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 4 մարզերումՀայաստան-Իրան․ դեպի ռшզմավարական գործընկերություն. Իրանում Հայաստանի դեսպանությունը 2025 թվականն ամփոփող հրապարակում է կատարելGlobe Soccer Awards. Ռոնալդուն՝ Մերձավոր Արևելքի տարվա լավագույն ֆուտբոլիստՀեռախոսազրույցը նախաձեռնել էր Թրամփը. նա ցանկանում էր մի քանի հարց քննարկել Պուտինի հետ Զելենսկու հետ հանդիպումից առաջ. ՈւշակովՄի շարք հասցեներում ջուր չի լինիԲնակարանները սկսել են թանկանալ. ԿԲ հրապարակել է բնակելի անշարժ գույքի գների ինդեքսըԵս խոսել եմ Զելենսկու հետ Թրամփի հետ հանդիպումից հետո. ՄակրոնԶելենսկի. Թրամփի հետ ուկրաինական պատվիրակության հաջորդ հանդիպումը կկայանա հունվարինՎանաձոր-Դիլիջան ճանապարհին մեքենաներ են բախվել. զոհ և տուժածներ կան
Հայաստան

Կեցցե Հայոց բանակը․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կեցցե Հայոց բանակը․․․ Այսօր Հայոց բանակը նշում է իր վերստեղծման 30-րդ տարեդարձը։ Նախկինում, այս օրը տարվա կարևորագույն տոնն էր, մենք նշում էինք մեր Հաղթական բանակի օրը։ 2020 թ․ Արցախյան պատերազմից հետո, մեր բանակը, ցավոք խոցված և վիրավոր է, և բանակի օրը հակասական զգացումներ է բերում՝ հպարտությանը ցավ է խառնված, անցյալի հաղթանակներին՝ ներկայի կորուստներ։

2014 թ․-ից ի վեր, երբ մենք սկսեցինք զինված ուժերի հետ համագործակցության մեր ծրագիրը, իմ կյանքը սերտորեն շաղկապվեց Հայոց բանակի հետ։ Նրա հաջողությունները իմ ամենամեծ ուրախությունն էին, նրա ամեն կորուստ՝ իմ սրտին արձակած մի փամփուշտ։ 2020 թ․ նոյեմբերի 9-ի ճակատագրական գիշերը, երբ հայտնի դարձավ զինադադարի աղետալի համաձայնության մասին, պարտության շոկի հետ եկավ այն դառը գիտակցությունը, որ տասնամյակների ընթացքում կառուցած մեր ողջ պաշտպանական համակարգը փլուզվել է, և որ մենք նորից պետք է սկսենք քարը քարի վրա դնելով, վերականգնել մեր բանակի մարտական ներուժը, նրա զինծառայողների վստահությունը սեփական առաքելության, սեփական զենքի, սեփական հրամանատարության նկատմամբ, նրանց մարտական ոգին և կորովը։

Այս ամենը բնավ դյուրին չի, և անցած տարին ցույց տվեց, թե ինչ ծանրագույն մարտահրավերների է բախվում մեր բանակը՝ լկտիացած ու հաճախ անպատժելի թշնամու պարբերական սադրանքներ, աննախադեպ ծանր պայմաններում ընթացող ծառայություն, քաղաքական ղեկավարության կողմից դրսևորվող անտարբեր և երբեմն նույնիսկ անպատասխանատու վերաբերմունք, հրամանատարության հաճախակի փոփոխություններ, բնակչության կողմից վստահության զգալի կորուստ։ Այս ամենի ֆոնին մեր բանակը տոկում է՝ պարբերաբար կոշտ հակահարվածներ է տալիս թշնամուն, փորձում է վերականգնել իր մարտական կարողությունները, նոր լուծումներ գտնել անլուծելի թվացող խնդիրներին, նոր պաշտպանական ամրություններ սարքել, և քայլ առ քայլ վերականգնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։

Պարբերաբար շփվելով մեր զինված ուժերի ներկայացուցիչների հետ, ես ուրախությամբ արձանագրում եմ, որ տեղերում մարդիկ չեն կոտրվել, գիտակցում են իրենց առաքելության կարևորությունը, իրենց պատասխանատվությունը պետության և ազգի առջև։ Սա հույս է տալիս, որ մեր բանակը, և արդյունքում մենք էլ ազգովի կկարողանանք ոտքի կանգնել, ուղղել մեր մեջքը, անվարան ընդառաջ գնալ նոր մարտահրավերներին, և լիարժեք վերականգնել մեր բանակի բարի հեղինակությունն ու համբավը։

Անցած պատերազմի ընթացքում, մեր բանակը իր վրա կրեց թշնամու հիմնական հարվածը, նրա բազմաթիվ նվիրյալներ իրենց կյանքով նվաճեցին մեր բոլորի ազատ ապրելու իրավունքը։ Այսօր նրանց սուրբ հիշատակի առաջ մենք բոլորս վիթխարի պարտք ու անսպառ անելիք ունենք։ Բանակն այսօր բոլորիս հոգածության կարիքն ունի, նրանից չի կարելի միայն պահանջել, պետք է նաև նրան ամենօրյա աջակցություն ցույց տալ՝ և խոսքով, և գործով, և վստահությամբ։

Զինվորին և սպային, որոնք այսօր կանգնած են թշնամուն դեմ հանդիման, ձյունապատ լեռներում, պետք է մեր ոգևորող խոսքը, մեր կողմից տրամադրված տարատեսակ սարքավորումը և հանդերձանքը, որը դյուրացնում է նրանց ծառայությունը, մեր վստահությունը, որ իրենք պատվով կկատարեն իրենց առաքելությունը։ Ավելի ընդարձակ իմաստով, մեր զինվորն և սպան պետք է համոզված լինեն, որ ոչ հեռու ապագայում հայկական բանակը նորից առաջնակարգ մարտական կառույց կդառնա՝ իր արդիական սպառազինությամբ, իր ժամանակակից հետախուզական միջոցներով, իր լավ պաշտպանված դիրքերով, իր խորագիտակ և հոգատար բարձրագույն հրամանատարությամբ։

Մեզ այստեղ դժվարին ճանապարհ է սպասում, պետք է միաժամանակ նախանձախնդիր և խստապահանջ լինել, ատամները սեղմած, միահամուռ աշխատել և պայքարել՝ վերականգնելու մեր բանակի հզորությունը, և ճանապարհ բացելու նրա ապագա հաղթնակների համար։ Համոզված եմ, որ մենք միասին դա կարող ենք, և դա կլինի լավագույնը, ինչ մենք կարող ենք անել թե մեր հերոս նահատակների հիշատակի, և թե մեր ապագա սերունդների արժանապատիվ կյանքի համար։

Ավարտելով խոսքս, ես ցանկանում խոնարհել գլուխս մեր բանակի բոլոր տարիների նվիրյալների առաջ, հավերժ հիշատակ ցանկանալ մեր բոլոր հերոս նահատակներին, մխիթարություն՝ նրանց ընտանիքներին։ Իրենց ծառայությունը պատվով շարունակող մեր բոլոր զինծառայողներին և նրանց ընտանիքներին ես ցանկանում եմ ուժ ու կորով, վստահություն և հաստատակամություն, խաղաղ և անկորուստ ծառայություն։ Կեցցե Հայոց բանակը, փառք ու պատիվ ձեզ, Հայոց բանակի եղբայրներ և քույրեր, Աստծո օրհնությունը ձեզնից անպակաս!»