Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմն այցելել է Լուսակն գյուղի նորակառույց դպրոց Էլինա Դանիելյանն աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնությունում 3 հնարավորից ունի 3 միավոր Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հատուկ և ծառայողական անձնագիր կրողների համար վիզաների տրամադրման գործընթացը հունվարի 1-ից կդյուրացվի. ԱԳՆ Իրազեկում․ փակ կլինեն փողոցներ «Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ. ԲԸՏՄ Globe Soccer Awards. հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստն ու ֆուտբոլիստուհին Հայտարարություն․ երթևեկության անվտանգության ապահովման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներ Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Դոհայում աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում գտնվող ապահովագրական ընկերությունում հրդեհ է բռնկվել Ուկրաինայում պատերազմում անհետ կորած է համարվում ավելի քան 180,000 մարդ Հունվարի 1-ից Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով Արագածոտնի թեմի առաջնորդը հոգևորականներին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին. ՔԿ

ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված հարցերԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմն այցելել է Լուսակն գյուղի նորակառույց դպրոցԷլինա Դանիելյանն աշխարհի կանանց կայծակնային շախմատի առաջնությունում 3 հնարավորից ունի 3 միավորՊուտինը հետաքրքրված չէ խաղաղությամբ. ԶելենսկիՀայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հատուկ և ծառայողական անձնագիր կրողների համար վիզաների տրամադրման գործընթացը հունվարի 1-ից կդյուրացվի. ԱԳՆԱՄՆ-ում շատերը Ուկրաինայի հակամարտության լուծում չեն ցանկանում․ Fox NewsԻրազեկում․ փակ կլինեն փողոցներՀայտնաբերվել է 366 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)«Դիլիջան» ազգային պարկում բաց թողնված ազնվացեղ եղջերուի անհետացման դեպքով հարուցվել է քրեական վարույթ. ԲԸՏՄԱրեգակի վրա տեղի է ունեցել M դասի երեք հզոր բռնկումGlobe Soccer Awards. հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստն ու ֆուտբոլիստուհինՆավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համարՀայտարարություն․ երթևեկության անվտանգության ապահովման նպատակով տեղադրվել են տեխնիկական միջոցներՆեթանյահուն ցանկանում է Թրամփի համաձայնությունը ստանալ Իրանին կրկին հարվածելու համար․ WPՀայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Դոհայում աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանըԱբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում գտնվող ապահովագրական ընկերությունում հրդեհ է բռնկվելԱնգամ փոքրիկ նվերը «Օրրանի» երրեխաներին մեծ ուրախություն է պատճառում. Արմինե ՀովհաննիսյանՈւկրաինայում պատերազմում անհետ կորած է համարվում ավելի քան 180,000 մարդՀունվարի 1-ից Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներովԱրագածոտնի թեմի առաջնորդը հոգևորականներին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին. ՔԿՀունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթՈւկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների, բայց միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ. ԶելենսկիՈղջունել է Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի Հայաստան արտահանման սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունըՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է 900-ից ավելի դիմում-բողոք և իրականացրել 22 մշտադիտարկման և արագ արձագանքման այցՄեքսիկայում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից․ 13 մարդ զոհվել էԱռաջիկա տոնական օրերին Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմովԿԳՄՍ նախարարը հանդիպել է գրահրատարակիչների հետԻրանական արբանյակները կուղարկվեն տիեզերք ռուսական «Սոյուզ»-ի միջոցով. Մոսկվայում Իրանի դեսպանՀԹՖ նախագահը պարգևատրել է տարվա լավագույն թենիսիստներինՉինաստանը զորավարժnւթյուններ է անցկացնում Թայվանի շրջակայքումՊուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը կկայանա շատ շուտով. ՊեսկովIFFHS-ը ներկայացրել է 2025 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 26-ից 29-ըԵս ընդգրկված եմ ՔՊ նախընտրական ցուցակում. Տիգրան ԱվինյանԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըԵՄ-ն շրջապատված է «գիշատիչներով»․ BloombergՈրն է Ուկրաինայի հարցով համաձայնագրի «ամենաթույլ կետը»․ KPԱրագ շախմատի ԱԱ․ Մագնուս Կարլսենը նվաճեց տիտղոսըGlobe Soccer Awards. ՊՍԺ-ն՝ տարվա լավագույն ակումբԱվտովթար՝ Երևանում. «Hongqi»-ն հայտնվել է սիզամարգում. կա վիրավորԷրիկսենը հայտնել է, թե դեռ որքան կծառայի իր սրտի ռիթմավարըՄեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա մակերեսով հողամասՊուտինը ստորագրել է նոր օրենք՝ ապրիլի 19-ը «Խորհրդային ժողովրդի ցեղաuպանության զnհերի հիշատակի օր» սահմանելու մասինԶելենսկի. Խաղաղության ծրագիրը 90%-ով համաձայնեցված է, անվտանգության երաշխիքները՝ 100%-ովԹրամփը նշել է Ուկրաինական հակամարտության չլուծված հարցըԹրամփը կարծում է, որ կարող է այցելել Ուկրաինա, եթե խաղաղության համար դա անհրաժեշտ լինիԹրամփը Ուկրաինային խորհուրդ է տվել գործարք կնքել հիմա՝ ավելի շատ բան չկորցնելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 4 մարզերումՀայաստան-Իրան․ դեպի ռшզմավարական գործընկերություն. Իրանում Հայաստանի դեսպանությունը 2025 թվականն ամփոփող հրապարակում է կատարել
Հայաստան

Վերջ եմ դնում հրապարակային լռությանս․ Ալեք Ենիգոմշյան

Արմեն Բիլյանի անարդարորեն 25 տարվա բանտարկության դատապարտման հարցը, անձնային առումով, մի մարդու ճակատագրի և նրա միայնակ ու հիվանդ մոր ու հիվանդ քրոջ ողբերգության հարցն է:

Բայց կոնկրետ անձերի վերաբերող ծանրագույն այդ հանգամանքից բացի, և գուցե դրանից էլ առաջ, այս հարցն արդարության, սկզբունքայնության և բարոյականության հարց է: Ու այս խոսքի առաջին հասցեատերը ոչ միայն «իրավապահ» ու «արդարադատ» մարմիններն են, այլև, ու նրանցից էլ ավելի, Արմենի նախկին զինակիցները՝ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» խմբավորման ղեկավարները:

Արմենը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար: 2016թ հուլիսի 17-ին, ՊՊԾ գնդի գրավման առաջին պահերին Մկրտչյանը վիրավորվել էր թևից, իսկ մեկ ամիս անց մահացել հիվանդանոցում … որովայնից ստացած վերքերից առաջացած արյան թունավորումից… : Ինքնին խիստ կարևոր հարց է, թե ինչպե՞ս է պատահում, որ մարդը, ով ընդամենը թևից է վիրավորվել ու սեփական ոտքերով հարյուրավոր մետրեր քայլելով դուրս եկել գնդի տարածքից, մի ամիս անց մահանում որովայնից ստացած վերքերից առաջացած բարդությունից: Բայց Արմեն Բիլյանի հարցն առաջին հերթին նույնիսկ դրա հետ կապ չունի:

Արմենին վերաբերող հարցն այն է, որ ո’չ միայն նա չի եղել Մկրտչյանին վիրավորողը, ո’չ միայն նա որևէ կապ չի ունեցել այդ դեպքի հետ, այլ այդ մասին գիտեն բոլորը՝ խմբի անդամները, քննիչները, դատախազությունը և այլն: Ավելին. նրանք գիտեն իսկական կրակողի ինքնությունը:

Թե ինչո՞ւ ամբողջ ճշմարտությունն իմանալով հանդերձ, «մեղադրող» կողմը 2016թ-ից մինչև այսօր համառորեն քավության նոխազ է դարձրել Արմենին, նույնիսկ առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվելուց հետո նա նորից է մեղադրվել ու 25 տարով դատապարտվել, կարևորագույն հարց է, որի պատասխանը պետք է գտնվի: Բայց դրանից էլ կարևոր և պատասխանի սպասող հարց է այն, թե ինչո՞ւ Ժիրայր Սեֆիլյանն ու խմբի 1-2 ղեկավարները համառորեն պարտակում են ճշմարտությունը, ոչինչ չեն անում անարդարությունն ուղղելու, ու դրանով դառնում «իրավապահ» հանցագործ համակարգի հանցակիցները:

Կարծես դա բավարար չլիներ, նրանք կեղծիքի զոհ և քավության նոխազ Արմեն Բիլյանի անվան շուրջ դեռ 2018թ-ից կարել են «ընկեր վաճառողի» և «ռեժիմի հետ գործարքի գնացածի» հագուստ:

Երբ, 2018թ օգոստոսին, Արմենի հարցով Ժիրայրի և խմբի անդամների հետ անպտուղ քննարկումներից հետո (քննարկումներ՝ որոնցից ես անտեղյակ եմ եղել մինչև 2021թ), Պավլիկ Մանուկյանը դատական նիստերի մեկի ընթացքում հայտարարեց, որ Արմենը չի եղել ոստիկան Մկրտչյանի վրա կրակողը, այլ մեկ ուրիշը, որի անունը հնչեցրեց, Պավլիկն ու Արմենը Ժիրայրի ու նրա անմիջական շրջանակի կողմից անմիջապես հռչակվեցին «ծախվածներ» ու «գործարքի գնացածներ»: Անընդունելի դրությանը լուծում գտնելու անպտուղ փորձերից հետո անուն հնչեցնելը համարվում է «ընկեր վաճառել». իսկ ի՞նչ պետք է համարվի ճշմարտությունն իմանալով հանդերձ՝ 2016թ-ից այն պարտակելն ու թույլ տալը, որ դեպքին բոլորովին չառնչվող ընկերը զոհ գնա ծանր անարդարության:

Ես բոլորի նման իմացել եմ, որ կրակողն Արմենը չի եղել, բայց մինչև 2021թ ծանոթ չեմ եղել հարցի ներքին նրբություններին: 2018թ-ից շատ եմ փորձել համերաշխության մթնոլորտում լուծում գտնել այս հարցին, ապարդյուն:

• 2018թ իշխանափոխությունից հետո, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամների մեծամասնությունն ազատ էր արձակվել, խմբի ղեկավար դեմքի մոտ բարձրացրել եմ Արմենին իրավական առումով որակյալ պաշտպանություն ապահովելու անհրաժեշտության և նրան ընդհանրապես կեղծ մեղադրանքից ազատելու անհրաժեշտության ու դրա միջոցների հարցերը: Ստացել եմ դատարկ խոստումներ: Ոչինչ չի ձեռնարկվել, ոչ միայն այն ժամանակ, այլ երբևէ: Ընդհակառակը: Արմենն օտարման է ենթարկվել և մշտապես խարազանվել: Ճիշտ է, նա իր հերթին 2018թ ամառվանից քամահրանքով է վերաբերվել նրանց նկատմամբ: Բայց նա’ է եղել իր ընկերների կողմից անարդարորեն լքվածը:

• Սկսած 2018թ- օգոստոսից, Արմենն իր մեղադրվածի շարունակվող կարգավիճակի համար պատասխանատու է համարել Ժիրայր Սեֆիլյանին: Նա բանտից պարբերաբար ինձ զանգում էր և ես զգում էի նրա խորը ատելությունը Ժիրայրի նկատմամբ: Չնայած ինձ համար անընդունելի էր Արմենի հանդեպ տեղի ունեցածը և ես հասկանում էի նրա հոգեվիճակը, բավարար տեղեկություններ չունեի Ժիրայրի նկատմամբ նրա մեղադրանքը հիմնավոր կամ ոչ հիմնավոր համարելու, ինչպես նաև ընդհանրապես ամբողջ հարցը բավարար չափով վերլուծել կարողանալու ու դատողություններ անելու համար: Իմ պարտքը համարեցի Ժիրայրին տեղեկացնել Արմենի ապրումների մասին, որպեսզի եթե հնարավոր է մի բան անել, արվի: Դա 2019թ-ին էր, այն ամիսներին, երբ Արմենի և’ մայրը և’ քույրը ծանր հիվանդ էին: Ժիրայրին տեղեկացրի թե’ Արմենի ապրումների ու ատելության, թե’ հարազատների վիճակի մասին: Նրա պատասխանը քար լռությունն էր:

• Արմենի մեղադրանքը «հիմնվում» էր մեկ ոստիկանի և խմբի երեք անդամների կեղծ ցուցմունքների վրա: Դատավարության ընթացքում, 2020թ-ին այդ երեք անդամները հրաժարվեցին իրենց ցուցմունքներից, պնդելով, որ դրանք ստորագրել էին ճնշումների տակ և ներողություն խնդրեցին Արմենից: 2021թ փետրվար 24-ին առաջին ատյանի դատարանը Արմենին արդարացրեց ոստիկան Մկրտչյանի սպանության հոդվածից և նա ստորագրության դիմաց ազատ արձակվեց:

Նա պայքարի նախկին ընկերների միջից ինձ համարում էր միակ իսկական ընկեր և ազատվելուց հետո հաճախ էր հանդիպում ինձ: Այդ հանդիպումներից ես շատ բան եմ հասկացել ամբողջ հարցի մասին և հանգել եմ սեփական եզրակացությունների: Այդ հանդիպումներում նաև զգացել եմ Արմենի ատելության խորությունը Ժիրայրի նկատմամբ: Նա անդադար ասում էր, որ Ժիրայրը պիտի վճարի իր արածի համար: Դա ասում էր ոչ միայն ինձ, այլ հանդիպած բազմաթիվ մարդկանց:

Ապրիլին Արմենը մամուլի ասուլիս տվեց, որտեղ Ժիրայրին անբարոյական հայտարարեց ու այլ անուններով որակավորեց:

Ես մտածեցի, որ նախքան հարցն ավելի բարդանա, պետք է փորձել այն առնվազն մեղմացնել: Իմ նախաձեռնությամբ և առանց Արմենին տեղյակ պահելու՝ ասուլիսից մեկ կամ երկու օր անց հանդիպեցի Ժիրայրին մոտիկ, նրա կողմից «լսվող» մարդու: Նրան առաջարկեցի վերջինին համոզել հանդիպել Արմենին, խոստանալով՝ նրա համաձայնության պարագայում ինքս համոզել Արմենին համաձայնել հանդիպմանը: Խոսակիցս առաջարկիս համաձայնվեց: Բայց դա էր. դրան ոչ մի հետադարձ կապ չհաջորդեց:

Նույնը կրկնվեց մի քանի ամիս անց, Ժիրայրին մոտիկ մի այլ անձի հետ: Այդ անձի կողմից ևս ստացա դրական արձագանք, առաջարկին համաձայնություն. բայց դրանից հետո ոչինչ, ոչ իսկ հետադարձ կապ: Առանց փաստացի ապացույցներ ունենալու՝ ես կարող եմ վստահորեն ենթադրել, որ երկուսն էլ դիմել են Ժիրայրին ու երկուսն էլ հանդիպել նրա չոր ու կտրուկ մերժման:

• 2021թ դեկտեմբերի 10-ին «վերաքննիչ դատարանը», համարյա բոլորի համար անսպասելի, բեկանեց առաջին ատյանի որոշումը և ոստիկան Մկրտչյանի սպանության մեղադրանքով Արմենին դատապարտեց 25 տարվա բանտարկության: Նա դատարանի դահլիճից անմիջապես տեղափոխվեց բանտ: Սա լրջագույն շրջադարձ էր:

Այս շրջադարձը «Սասնա ծռերն» ու Ժիրայրն անձամբ որակեցին ընդամենը որպես «պատժաչափի խստացում» ու անցան առաջ:

Վճռի արձակման հաջորդ օրը, դեկտեմբերի 11-ին ես կապվեցի «Սասնա ծռեր» խմբի գլխավոր դեմքին և հանդիպում խնդրեցի: Հանդիպեցինք դեկտեմբերի 12-ի երեկոյան: Ես նրան ասացի, որ այլընտրանք չի մնացել, պետք է իրենք անեն անհրաժեշտը, որպեսզի, որքան էլ դա դառն չլինի, իսկական կրակողը ներկայանա համապատասխան մարմիններին և այս մեծ անարդարությանը վերջ տրվի: Չկա, առարկայականորեն գոյություն չունի երրորդ տարբերակ: Իսկ այդ երկուսից ո՞րն է ավելի արդարը, կամ նվազ անարդարը: Նա դիմումս շատ կտրուկ կերպով մերժեց: Ես ասացի, որ այդ դեպքում ես հանդես եմ գալու նույնիմաստ հայտարարությամբ: Նա փորձեց ինձ տարհամոզել, իհարկե իզուր: Ունեցավ նաև շատ կարևոր այլ արտահայտություններ, որոնք ցնոր տնօրինություն չեմ հրապարակի:

Դեկտեմբերի 13-ի առավոտյան լույս տեսավ հայտարարությունս, որի միտք բանին և վերջին պարբերությունը հետևյալն է.

«Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին չթոթափել պատասխանատվությունը, գտնվել ազնիվ պայքարի բարոյական նշաձողի բարձրության վրա, իրենց խղճի վրա չպահել ծանր բեռ և մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար երկարատև դատապարտմանը»:

Նախօրեի մերժումից հետո ես չէի սպասում, որ այդ հայտարարությունը նրանց մոտ ինչ որ բան փոխելու է: Դա միայն նպատակ ուներ ընթերցողների մոտ հարցադրումներ առաջացնել:

• Բայց ինձ համար այս ամբողջ կեղծիքը և Արմեն Բիլյանի նկատմամբ դառն անարդարությունը չեր կարող դրանով ավարտվել: Ես դիմեցի նրանց ողջամտության հրավիրելու մի վերջին քայլի: Կոնկրետ հարցում Արմենից խոստում վերցնելուց հետո, 2022թ հունվարի 3-ին «շարժման» գլխավոր երկու դեմքերին ուղարկեցի հետևյալ նամակը:

«Մինչև [առաջին ատյանի դատավոր] Մակյանի կողմից 2021թ փետրվարի 24-ին վճռի արձակումը գոյության իրավունք ուներ հետևյալ տրամաբանությունը. իսկական կրակողի ներկայանալու պարագայում նա միանշանակորեն դատապարտվելու է, մինչդեռ, քանի որ կրակողը Արմեն Բիլյանը չէ, նա ունի կեղծ մեղադրանքից ազատվելու շանսեր: Փետրվարի 24-ի վճիռն ապացուցեց այս տրամաբանության անհիմն չլինելը: Բայց դեկտեմբերի 10-ին վերաքննիչը վերահաստատեց Արմենի դեմ մեղադրանքը և նրան դատապարտեց 25 տարվա բանտարկության: Այդ տրամաբանությունն այլևս չի աշխատում: Հիմա այլընտրանք չկա. կամ Արմենը պետք է 25 տարի բանտարկվի մի բանի համար, որի հետ ընդհանրապես կապ չի ունեցել, կամ, որքան էլ դառն չլինի, կրակողը պետք է ներկայանա և պատասխանատվություն ստանձնի:

Անկախ ստորև ասվելիքից, ես խորապես համոզված եմ և գտնում եմ, որ դուք այլևս ոչ բարոյական ոչ էլ որևէ այլ բնույթի իրավունք չունեք ճշմարտությունը պարտակելու և պարտավոր եք անել անհրաժեշտը, որպեսզի կրակողը ներկայանա և Արմենն ազատվի անարդար երկարատև բանտարկությունից:

Հիմա՝ հետևյալը:

Ես Արմենից խոստում եմ վերցրել, որ եթե դուք անեք անհրաժեշտը, որպեսզի կրակողը ներկայանա համապատասխան մարմիններին և ստանձնի իր պատասխանատվությունը, որի հետևանքով անարդարությունը վերջ գտնի և ինքը՝ Արմենը ազատվի, ապա ինքը փակելու է այս ամբողջ պատմության էջը:

Արմենը պատրաստվում է հայտարարություններով հանդես գալ, որոնք, վստահեցնում եմ, ուժեղ հարված են լինելու ձեր բարոյական, հետևաբար քաղաքական վարկին: Ասեմ, որ հայտարարության մեխը լինելու է՝ դեռ 2016թ-ից Գագիկ Մկրտչյանի վիրավորման/մահվան քննչական գործով ձեր և իշխանությունների միջև կայացած գործարքի մասին պնդումը:

Եթե դուք կատարեք վերևում նշվածը, ապա կրկնում եմ, ես իրենից խոստում եմ ստացել, որ նա չի անի այդ հայտարարությունները և կփակի այս պատմության էջը:

Ինչ վերաբերում է ինձ, եթե դուք չընդունեք և չկատարեք այս առաջարկությունը, ապա ես վերջ եմ դնելու թե’ այս հարցի, թե’ ձեր հետ ունեցած քաղաքական խորը տարակարծությունների կապակցությամբ իմ մինչև հիմա ցուցաբերած հրապարակային զսպվածությանը:

Մինչև 24 ժամ կսպասեմ պատասխանի: Հուսով եմ, որ այն դրական կլինի: 24 ժամից պատասխան չստանալու պարագայում եզրակացնելու եմ, որ չեք պատասխանելու:

Ալեք

3 հունվարի 2022թ»

Նամակն իրենց ձեռք հասնելուց 3-4 ժամ անց նրանցից մեկից հեռախոսազանգ ստացա: Նա ինձ ասաց, որ բովանդակության մասին պետք է խոսենք, թե իրենք առաջիկա 24 ժամերին այլ պարտավորություններ ունեն, հետևաբար առաջարկեց ժամկետը 1 օրով երկարաձգել: Ես պատասխանեցի, որ նախ խոսելու առիթներ անցյալում շատ են ունեցել ու իրենք են բոլորը բաց թողել, խոսելու համար շատ են ուշացել, ապա՝ նոր վճռից հետո առարկայականորեն խոսելու նյութ ընդհանրապես չկա, հարցն ունի կամ այո, կամ ոչ պատասխան, առարկայականորեն չկան այլընտրանքներ կամ միջին լուծումներ. հետևաբար նամակիս բովանդակությունը մնում է անփոփոխ: 24 ժամն անցավ ու այլ պատասխան չստացա: Այսինքն` նրանք մերժեցին վերջին ողջամիտ առաջարկությունը:

 

Դեկտեմբերի 10-ի վճռից հետո, հունվարի 3-ի նամակից առաջ և հետո, «շարժման» անդամներ, ներառյալ ղեկավար դեմքեր, փորձել են Արմենի հարցով իմ առաջարկ-պահանջի «անպատեհ» լինելը «հիմնավորել» հետևյալ մտքերով.

• Արմեն Բիլյանն ինչո՞վ է լավ Սմբատ Բարսեղյանից, ով ևս երկու ոստիկանի սպանության մեղադրանքով դատապարտվել է նույնպես 25 տարվա ազատազրկման:

Պատասխանել եմ՝

Արմեն Բիլյանը ոչնչով լավ չէ Սմբատ Բարսեղյանից, բայց երկուսի պարագաներն ամենևին համեմատելի չեն: Սմբատը մեղադրվում է ոստիկան Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար: Տեփանոսյանը մահացել էր գնդի գրավման նախավերջին օրը, գնդից 300-400 մետր հեռավորության վրա մուգ ապակիներով ավտոմեքենայում գտնված պահին ստացած գնդակի պատճառով: Սմբատին՝ նրա մահվան պատասխանատու համարելը ֆանտաստիկայի տիրույթից է և այդ մասին պնդում է նաև Տեփանոսյանի հայրը: Բայց տարբեր է Վանոյանի պարագան: Ինչ-ինչ հանգամանքներից ելնելով Սմբատն ընդունել է նրա վրա կրակելու ակտին իր մասնակցությունը: Մինչդեռ Արմենը չի եղել Մկրտչյանի վրա կրակողը և նրա մեղադրական ակտը ամբողջությամբ կառուցված է կեղծիքի վրա:

• Երկրում այս վիճակը երկու տարուց ավելի չի կարող շարունակվել. ուստի Արմենը ևս 20 տարի բանտարկված չի մնա:

Պատասխանել եմ՝

Դա ցանկալին իրականի տեղ ներկայացնել է: Անգամ եթե այդպես լինի, թող իսկական կրակողը ներկայանա ու երկու տարի անց վերագտնի ազատությունը:

•Արմենին դատապարտելով 25 տարվա բանտարկության, հակառակորդը հետապնդում է խմբի ներսում խժդժություն առաջացնելու նպատակ: Պետք չէ, Արմենի հարցը արծարծելով, ջուր ավելացնել նրանց ջրաղացին:

Պատասխանել եմ՝

Կեղծիքը պահելով Արմենի վրա, խժդժությունն առաջացրել են իրենք, «շարժման» ղեկավարները: Իսկ անգամ եթե ասվածը ճիշտ լինի, ապա հակառակորդի նպատակը ձախողեցնելու լավագույն միջոցը անարդարության վերջ դնելն է, այլ ոչ թե այն շարունակելը: Այդ դեպքում խժդժությունը վերջ կգտնի:

• Հայաստանը գահավիժում է: Շուտով վճռաբեկ ատյանը հաստատելու է ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամների բանտարկության վճիռները: Դա նպատակ է հետապնդում ջարդելու երկրում ՄԻԱԿ դիմադրական և ազգային ազատագրական ուժի ողնաշարը: Այս պայմաններում Արմենի հարցի արծարծումը ծառայում է նրանց նպատակին:

Պատասխանել եմ՝

«Շարժման»՝ երկրում միակ դիմադրական և ազատագրական ուժը լինելու պնդումը, մեղմ ասած, շատ վիճելի է: Բայց անկախ դրանից, դա կապ չունի խնդրո առարկայի հետ: Արմենի հարցի արծարծումով վճռաբեկ ատյանի կողմից «Սասնա ծռերի» մյուս անդամների բանտարկության վճիռների հաստատման հավանականությունը ոչ ավելանում է, ոչ էլ պակասում: Այս «հիմնավորումը» պարզապես բուն հարցը շեղելու փորձ է:

Այսպես, թե’ մինչև դեկտեմբերի 10-ի նոր վճիռը, թե’ դրանից հետո՝ կարծում եմ արել եմ այն ամենը, ինչ հնարավոր էր անել, որպեսզի, առանց իմ կողմից հարցը հրապարակայնեցնելու, միաժամանակ արդարությունը հաղթանակեր և նոր բարդություններ չառաջանային: Ցավոք, անխտիր բոլոր փորձերս բախվել են պատի:

Ես պատրաստ չեմ համակերպվելու այս կեղծիքին և անարդարությանը, այն էլ յուրայինների կողմից: Ուստի, բոլոր ապարդյուն փորձերից հետո, վերջ եմ դնում այս հարցում իմ հրապարակային զսպվածությանը:

Արդեն լսում եմ «Ալեք Ենիգոմշյանը՝ դավաճան», «Ալեքը՝ գործակալ» վայրահաչոցները: Բայց դա ամենը չէ:

Հաշվի առնելով այն կատաղի համառությունը, որով թե’ «իրավապահ» մարմինները և թե’ «շարժման» ղեկավարները ամբողջ հինգ ու կես տարի կառչել են այս կեղծիքից ու ամեն գնով փայփայում են այն, ես հակված եմ մտածելու, որ այս հարցի հետևում մեծ շահեր են թաքնվում: Դիպչելով այդ շահերին, Արմենն ու ես ինքներս մեզ թիրախ ենք դարձնում: Թող լինի այդպես: Անհամեստորեն ասեմ, որ իմ ամբողջ կյանքում ես մեկ ու միակ առաջնորդ եմ ունեցել. դա իմ խիղճն է: Ես չեմ դավաճանի իմ խղճին:

Ալեք Ենիգոմշյան

Աղբյուրը՝ hraparak.am