Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում «փակել են» ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննության ընթացքը: Որոշման պատճառը եղել է այն, որ քաղաքական իշխանության համաձայնությամբ է ամեն ինչ կատարվել: Ինչի՞ մասին է խոսքը:
ArmLur.am-ը գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից 11 օր անց պաշտոնից ազատված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գնալուց առաջ իր թիկնապահ Կարենին հորդորել է ազատման դիմում գրել եւ իր հետ հեռանալ, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին ասել է, թե կարող է թիկնապահին չազատել պաշտոնից, եւ նա իրավունք կունենա շարունակել իրականացնել Տոնոյանի անվտանգության ապահովման աշխատանքները: Դավիթ Տոնոյանը համաձայնել է: Ամիսներ անց, երբ Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորում է Դավիթ Տոնոյանին, Պաշտպանության նախարարությունում Դավիթ Տոնոյանի դեմ նոր գործընթաց են սկսում, թե ինչու է նա պաշտոնից ազատվելուց հետո շարունակել թիկնապահով շրջել:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից թուլատրում է նախկին ՊՆ-ին թիկնապահ ունենալ պետության հաշվին, մյուս կողմից՝ թերեւս «թաքուն հրահանգում է» պատժել բյուջեի հաշվին թիկնապահ ունենալու համար: Այսպիսով, ՊՆ-ում սկսում են ստուգել պաշտպանության նախկին նախարարի և նրա թիկնապահի այդ գործողությունների օրինականությունը ծառայողական քննությամբ: Ամիսներ հետո նույնքան ծածուկ էլ փորձում են կոծկել քննությունը:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին կալանավորվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, որոնք մինչ օրս կալանքի տակ են, իսկ գործը դատարանում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին