Ակցիա ի պաշտպանություն «Հաց բերողի»` ակտիվիստները հաց են տարել ՀՔԾ
«Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներն այսօր` փետրվարի 10-ին, ակցիա են իրականացրել Հատուկ քննչական ծառայության դիմաց` իրենց բողոքն արտահայտելով «Սասնա ծռեր» խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանին` «Հաց բերող»-ին կալանավորելու մասին որոշման դեմ:
NEWS.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Սյուզան Սիմոնյանը հայտնեց, որ իրենք որպես բողոքի նշան հաց են տարել Հատուկ քննչական ծառայություն:
«Մենք կոչ ենք արել, որ «Հաց բերողին» պետք է ազատ արձակել, ավելին պարգեւատրել: Եթե բարոյական երկրում ապրեինք, այդպես էլ կլիներ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 218-րդ և 235-րդ հոդվածներով։
Երեւանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, փետրվարի 9-ին որոշում կայացրեց կալանավորել Արթուր Սարգսյանին:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...