Տիգրան Ուլիխանյանն առաջիկայում Լոռու մարզպետ կնշանակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության ներսում փոխտեղումները շարունակվում են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին մի պաշտոնից մյուսն է տեղափոխում՝ փորձելով առավել թիրախային ու ոլորտին համապատասխան նշանակումներ անել: Պետական վերահսկող ական ծառայության պետ, շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմնոս Պետրոսյանին նշանակելը Փաշինյանը թիմակիցներին բացատրել է հանգամանքով, թե Պետրոսյանը ՊՎԾ-ում հեղափոխական քայլեր է իրականացնելու: ArmLur.am-ի տեղեկութուններով՝ վարչապետին չի գոհացրել Ուլիխանյանի աշխատելաոճը, առավել կոշտ գործուղությունների ակնկալիք է ունեցել նրանից:
Վերահսկողական ծառայությունը, նշենք, պետական տարբեր գերատեսչություններում ստուգումներ ու չարաշահումներ անելու լիազորությունն ունի, ու Նիկոլ Փաշինյանն ակնկալել է, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո այս կառույցը կոնկրետ ու թիրախային աշխատանք է տանելու, չարաշահումներ բացահայտելու եւ այլն: Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնին նշանակելիս նույնպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ասում էին, թե Պետրոսյանը նախարարությունում էական, հեղափոխական փոփոխություններ է իրականացնելու, բայց մի քանի ամսվա ընթացքում տեսանք՝ հեղափոխական որեւէ փոփոխություն այդպես էլ չարձանագրվեց նախարարությունում:
ՊՎԾ-ի պետ Տիգրան Ուլիխանյանը, ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, առաջիկայում Լոռու մարզպետ կնշանակվի: Ուլիխանյանը, նշենք, ծնունդով վանաձորից է, ու նրա՝ մարզպետ նշանակելու հարցը, ըստ երեւույթին, կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված կլինի:
Լոռու մարզպետ, Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Խաչատրյանն էլ ԱԻՆ-ին կտեղափոխվի՝ զբաղեցնելով փոխնախարարի պաշտոնը, որ Կարեն Սարուխանյանի հրաժարականից հետո թափուր է մնացել: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը Սարուխանյանին էլ առանց աշխատանքի չի թողնի, նա էլ առաջիկայում իր հարազատ մարզում պաշտոն կստանա՝ ստանձնելով Շիրակի փոխմարզպետի պաշտոնը: Սարուխանյանն ու Խաչատրյանը, նշենք, 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ էին, մտերիմ ընկերներ. խորհրդարանի միջանցքներում նրանց անընդհատմիասին կարելի էր տեսնել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)