Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար ժողովրդի՞ց հարցնենք, ռեֆերենդո՞ւմ անենք. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ դիրքերում զինվորները փամփուշտի խնդիր չունեն։
Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ, ինչն այսօր հաստատել էր նաև ՀՀ արտգործնախարարությունը, և լրագրողի հարցին, թե արդյո՞ք սա չի նշանակում՝ մոռանալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ «5-րդ ալիքի» որևէ հարցի չի պատասխանի։
Մեկ այլ լրագրողի հարցին՝ եթե նշում են, որ այսօր Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է, ապա այդ իշխանության ղեկավարը նույն ժողովրդից ինչո՞ւ չի հարցրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց հարցով.«Ժողովրդի՞ց հարցնենք, ռեֆերենդո՞ւմ անենք»։
«Պաշտոնական տեղեկատվությանը դուք ծանոթ եք, դուք շարունակում եք սպասարկել Չավուշօղլուի ասածը, երբ մեր ԱԳՆ-ն հաստատել է, որ կա նման խոսակցություն։ Թե ով կլինի հատուկ ներկայացուցիչը, շուտով կիմանաք, ու նա ձեր բոլոր հարցերի պատասխանները կտա։ Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայաստանի հետ խոսելու անհրաժեշտություն կա, և դրա համար կան նշանակված մարդիկ իրենց կողմից և մեր կողմից։ Ոչ թե փոխվել է, այլ անհրաժեշտություն է առաջացել սկսել խոսակցություն։ Հայ-թուրքական հարաբերությունների հիմնական տիրույթում տարածաշրջանային հարցերի քննարկում է լինելու»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս