ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը շարունակում է հաղթել պետական մրցույթներում
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ընկերությունը շարունակում է հաղթել պետական գնումների մրցույթներում։ Նարիբեկյանի ընկերությունը կահույք է մատակարարում պետական մի շարք գերատեսչությունների, գրում է Hetq.am–ը։
Hetq.am–ն այս տարվա օգոստոսին գրել էր, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն մոտ 150 գնման պայմանագիր է կնքել պետական տարբեր մարմինների հետ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցում էր 250 միլիոն դրամը։ 2014թ․ հիմնադրված ընկերությունը մինչև իշխանափոխությունը ընդամենը երեք գործարք ուներ պետության հետ։
Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ այս տարվա օգոստոսից հետո «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն ևս 7 պայմանագիր է կնքել պետական մարմինների հետ։ Ընկերության ծառայություններից օգտվել են Վարչապետի աշխատակազմը, վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայությունը, Նոյեմբերյանի համայնքապետարանը, Վանաձորի բժշկական կենտրոնը, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն։
Այդ յոթ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 8,3 մլն դրամ։ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն գրասենյակային գույք և տնտեսական ապրանքներ է մատակարարել պետական նշված կառույցներին։
«Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն Վահան Նարիբեկյանին փոխկապակցված միակ ընկերությունը չէ, որը մասնակցում և հաղթում է պետական գնումների մրցույթներում։ Hetq.am–ը նախորդ հոդվածում գրել էր, որ Նարիբեկյանի եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանի պատկանող «Դամկար» ՍՊԸ-ն էլ 2018 թվականից սկսած 60 պայմանագիր է կնքել պետական կառույցների հետ՝ ընդհանուր 70 միլիոն դրամ արժեքով։ Այս ընկերությունը ևս կահույք է մատակարարում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)