Հեսա կգա գնդապետի որդին ու կասի, դուք ավելի շա՞տ եք մտածում զինծառայողի մասին․ուզում եմ ասել՝ այո. Թովմասյան
Ներկայացրել եմ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, որի համաձայն զինծառայողների առողջական վիճակի հետազոտությունը, փորձաքննությունը եւ բուժումը կկատարվում են առաջնահերթ եւ անվճար՝ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության շրջանակներում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նրա խոսքով, իրենք այցելել են մի շարք զինվորական հոսպիտալներ եւ պարզել, որ զինծառայողների պարագայում առաջնահերթ բուժսպասարկում նախատեսված չէ. «Ստացվում է, որ սպան 14 օր առաջնագծում լինելուց հետո պետք է 14 օրում հնարավորություն ունենա կարգավորելու իր առողջական խնդիրները, հնարավոր է, որ նա նա ընդհոըւպ մինչեւ 1 ամիս հերթի մեջ լինի տարբեր քաղաքացիական հիվանդանոցներում: Այս նախաձեռնությունը բյուջեի վրա որեւէ ծանրաբեռնվածություն չի առաջացնում: Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում եւ մենք պարտք ունենք ամեն օր արձանագրելու, որ պարտք ունենք զինծառայողներին եւ պատրասկամություն ունենք այդ պարտքը վերադարձնելու: Սակայն կառավարությունը տվել է բացասական եզրակացություն, նաեւ ԱԺ հանձնաժողովը տվեց բացասական եզրակացություն:
Հիմնավորումն այն էր, որ հերթի մեջ կարող են լինել ուրիշ մարդիկ, խտրական վերաբերմունք կցուցաբերվի: Սա ամենավատ ձեւակերպումն է:
Ես գիտեմ, որ շուտով ամբիոնին կմոտենա գնդապետի որդի, բուժծառայության սպա եւ կասի՝ ուզում եք ասել, որ դուք ավելի շատ եք մտածում զինծառայողների մասին, քան մե՞նք: Ուզում եմ արձանագրել՝ այո, որովհետեւ փաստերը խոսում են դրա մասին»,-ասաց նա:


















































«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ
Իսպանացի արքայադուստրը խախտել է թագավորական ընտանիքի ավանդույթը
Կասեցվել է «Բելիսսիմո Գրուպ»-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Վարչապետի կամ ՔՊ վարչության ցանկացած որոշման հետ հաշտ եմ. պաշտոնը մեր տնից չեմ բերել. Շիրակի մարզպետ
ԲԴԽ-ն դատավոր Արշակ Պետրոսյանին նախազգուշացում հայտարարեց
Մայքլ Ջեքսոնի թիկնապահը բացատրել է էփշտեյնի հետ լուսանկարում փոփ արքայի հայտնվելը
Կընդգրկվի արդյոք Փարաքարի նախկին համայնքապետ Գյուլնազարյանը՝ ՔՊ ընտրական ցուցակում
Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված
Ժնևում քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները
Նախկին ամուսիններ Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը վերամիավորվել են տոնական գնումների և դերասանի որդու՝ Ս...