Ես այլևս չեմ կարող երգել. Ժյուլիեն Քլերքը վերհիշել է Ազնավուրի հետ իր վերջին զրույցը
Դերասան, երգիչ և երգահան Ժյուլիեն Քլերքը, ով Շառլ Ազնավուրի մեծ երկրպագուն է, France 5 հեռուսաալիքով հեռարձակվող C à vous հաղորդաշարի շրջանակներում խոսել է հայազգի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ բեմում առաջին համատեղ ելույթի մասին։ «Գիտե՞ք, նա բարձրահասակ չէր։ Բայց ես ձեզ կասեմ, որ դուետի ժամանակ այնպիսի ուժ է բխում նրանից, նրա մարմնից։
Նրա կողքին երգելիս՝ պետք է բռնվել»,- ասել է երգիչը։ Քլերքը նաև նշել է, որ Ազնավուրի հետ վերջին զրույցը տեղի է ունեցել ամառային հյուրախաղերի ժամանակ, որի ընթացքում նրանք պետք է երգեին նույն բեմում։ Երգիչը հայտնել է, որ ելույթը չի կայացել շանսոնյեի հիվանդության պատճառով։ Տեղեկանալով հիվանդության մասին՝ նա զանգահարել է Ազնավուրին։
«Ես զանգահարեցի նրան իմ հանդերձարանից և ասացի. «Շառլ, որքան եմ ցավում, որ հիմա չեմ կարող տեսնել քեզ», - ասել է Քլերքը։ «Իմ ծերուկ, ես այլևս չեմ կարող երգել»,֊պատասխանել է Շառլ Ազնավուրը:
Հայազգի մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ինչպեռս հայտնի է, մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը՝ 94 տարեկան հասակում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա