Կոչ ենք անում ուժային և իրավապահ կառույցների ծառայողներին միավորվել
«Պահեստազորի սպաներ» շարժումը և «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը այսօր ստորագեցին համագործակցության վերաբերյալ հուշագիր եւ հանդես եկան համատեղ հայտարարությամբ.
Հայտարարություն
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններն իրենց ապաշնորհ և ազգադավ ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում երկիրը կանգնեցրել են կործանման եզրին:
Անցած գրեթե չորս տարիների ընթացքում հանցավոր իշխանություններն իրենց ապազգային քաղաքականությամբ Հայ ժողովրդի տարբեր շերտերի միջև սերմանեցին - ատելություն, վարկաբեկեցին Հայոց բանակն ու Հայ եկեղեցին, շարունակաբար արժեզրկում են Հայոց պատմությունն ու Հայ գրականությունը:
Վտանգված է երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:
Գնահատելով երկրի համար այս ճակատագրական իրավիճակը և համոզված լինելով, որ իշխանության ամենօրյա գործունեությունը և կատարվող քայլերը միտված են ոչ միայն Հայաստանի և Արցախի ինքնիշխանությանը, այլ նաև պետականության կործանմանը, «Պահեստազորի սպաներ» շարժումը և «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը կոչ են անում բանակի, ոստիկանության, ԱԱԾ-ի, ուժային և իրավապահ մյուս կառույցների ծառայողներին միավորվել և համատեղել ծառայողական հմտություններն ու ունակությունները, փորձն ու գիտելիքները հանցավոր իշխանություններից օր առաջ ազատվելու համար, նպատակ ունենալով վերականգնել երկրի կառավարման բնականոն ընթացքը և ապահովել պետության հետագա գոյությունը:
Միաժամանակ, կրկին կոչ ենք անում գործող ապօրինի և ապազգային իշխանությունների վերջին պատվար հանդիսացող ոստիկանության, ազգային անվտանգության և դատախազության աշխատակիցներին դադարեք կատարել հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունների անօրինական հրամանները:
Եթե ունեք պատվի և արժանապատվության զգացում, եթե ունեք հայրենասիրության որևէ
նշույլ, եթե չեք ցանկանում, որ վաղը ձեր ընտանիքներն ու երեխաները պղծվեն թուրք ենիչերիների
կողմից, ապա դադարեք լինել այս հանցավոր իշխանությունների կամակատարը։
Հասկացեք վերջապես՝ դավաճանին աջակցողը ևս դավաճան է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/7f4b81c30839af395f9e909a6f72f354
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)