Սաակաշվիլիին Թբիլիսիից տեղափոխել են Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել են Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որը գտնվում է Թբիլիսիից 80 կմ հեռավորության վրա, գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Սաակաշվիլիին Գորի են բերել շտապօգնության ավտոմեքենայով։ Շտապօգնության երկու ավտոմեքենաներից եւ մոտ 10 մեքենաներից բաղկացած շարասյունը Թբիլիսիի Գլդանի թաղամասի թիվ 18 բանտից Գորիի հիվանդանոց է հասել մեկ ժամում։ Ամբողջ գործընթացն անցել է առանց միջադեպերի։
Սահակաշվիլիի թեւաշենքի պատուհաններին ճաղավանդակներ են տեղադրված։ Բացի այդ, կենցաղային շենքը շրջապատված է ավտոբուսներով, որպեսզի լրագրողները չմոտենան դրան։ Հիվանդանոցի մուտքերի մոտ ոստիկաններ են:
Սաակաշվիլիի` բաժանմունք տեղափոխելուց անմիջապես հետո նրա ներկայացուցիչները հայտնել են, որ Առողջապահության նախարարությունը խախտել է խոստումը, ըստ որի՝ նախկին նախագահի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, նրա փաստաբաններ Նիկա Գվարամիան եւ Դմիտրի Սաձագլիշվիլին եւ նրա մայրը՝ Ջուլի Ալասանիան, պետք է դիմավորեին նրան հիվանդանոցում: Սակայն, երբ Սաաաշվիլին բերեցին հիվանդասենյակ, նրանք հիվանդանոցի մոտ էին. նրանց թույլ տվեցին շենք մտնել շարասյունի ժամանումից 15 րոպե անց:
Վերջին երկու օրերին Վրաստանի նախկին նախագահը ծանր վիճակում գտնվում էր բանտային կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում։
Երբ իշխանությունները որոշեցին Սաակաշվիլիին տեղափոխել հիվանդանոց, նա հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը, որը տեւել է 50 օր, Գորիում նա պետք է հացադուլից ապաքինման շրջան անցնի։ Ընդդիմությունը խոստացել է հիվանդանոցի մոտ բողոքի ցույցեր չանցկացնել։


















































Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփը հարցրել իր կարծիքը նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Սաակաշվիլին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը
Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում
Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննության համար. Վրաստան
Սաակաշվիլին այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք