Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի արտիստները Կրեմլի բեմում՝ լեգենդար Հարութ Փամբուկչյանի մենահամերգին.ֆոտոշարք
Հոկտեմբերի 16-ին Մոսկվայի հանրահայտ կրեմլյան համերգասրահում կայացավ լեգենդար Հարութ Փամբուկչյանի մենահամերգը՝ լեփ լեցուն դահլիճում։ Համերգի գլխավոր պրոդյուսեր Դավիթ Նավոյանի համար սա ոչ միայն համարձակ,այլ նաև հաղթական քայլ էր՝ նետված մարտահրավեր պանդեմիական բոլոր սահմանափակումներին և անվերջանալի խոչնդոտներին։ Մեծ արտիստի երգացանկն անսահման հոգեհարազատ է յուրաքանչյուր հայ մարդու համար՝ հանդիսատեսին պարբերաբար թե արցունք և թե ժպիտ պարգևելով և վերադարձնելով պատանեկություն, մանկություն, հայրենի հող ու տուն։
Պարային էքսկլուզիվ պատասխանատվությունը ավանդույթի պես տրված էր Հ․Գասպարյանի անվան պարի ակադեմիայի(Հովիկ Ստուդիո) մեծ ու փոքր արտիստներին՝ արհեստավարժ պարուսույցների անվերապահ հսկողության ներքո,հանձինս բալետմաստեր Գագիկ Հայրապետյանի։
«Հարութ Փամբուկչյանն այն եզակի արտիստն է,որի շուրջ ակամայից ձևավորվում է պարային չկրկնվող և ոգեշնչող էներգետիկա։ Դրա արդյունքում պարողը ոչ միայն հաճույքով կատարում է իր առջև դրված առաջադրանքը,այլ նաև այն բազմակի անգամ գերազանցում »,- ահա այս բովանդակ կարծիքն էլ հայտնեց ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա