ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղի համար թեժ պայքար է ընթանում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.«Երեկ Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:
Եթե 15-օրյա ժամկետում Զաքարյանը հետ չվերցնի իր դիմումը, այն կհամարվի ընդունված: Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո ՎՊ նախագահի պաշտոնի համար մրցավազքն արդեն սկսվել է: Դեռ շաբաթներ առաջ հայտնի էր, որ Իշխան Զաքարյանը կարող է հրաժարական տալ, քանի որ լինելու է Ծառուկյան դաշինքի նախընտրական շտաբի պետը: Եվ երեկ ԱԺ-ում նրա հրաժարականի վերաբերյալ դիմումի ներկայացումից հետո արդեն քննարկվում էր հարցը, թե ովքեր են այդ պաշտոնին հավակնող թեկնածուները: Երեք հավանական թեկնածուների անուններ են շրջանառվում:
Նախ, այդ պաշտոնին ձգտում է ՀՅԴ-ն որի թեկնածուն ՎՊ խորհրդի նախագահի տեղակալ Արա Նռանյանն է: Երեկ փորձեցինք ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից մեկնաբանություն ստանալ, բայց նա հրաժարվեց անգամ հարցը լսել: Թեկնածու են նաեւ ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանն է ու այդ խորհրդի նախկին անդամ, էներգետիկայի նախկին նախարար Լեւոն Յոլյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...