Նոյեմբերի 3-ին թեժ է լինելու. առաջին դեմքերը կգան խորհրդարան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նպատակ ունեն այնպես անել, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ խորհրդարան ներկայանան կառավարության առաջին դեմքերը եւ ներկայացնեն բյուջեի նախագիծը, պատասխանեն պատգամավորների հարցերին:
Այժմ հենց այդ աշխատանքներն են տարվում, որպեսզի բոլոր առաջին դեմքերն այդ օրերին լինեն Հայաստանում եւ ներկայանան խորհրդարան: Խոսքը հատկապես նոյեմբերի 3-ին խորհրդարանում սպասվող քննարկումների մասին է, երբ խորհրդարան պետք է գան իրավապահ համակարգի ներկայացուցիչները եւ մասնակցեն Պետաիրավական հանձնաժողովի նիստին: Այդ օրը սպասվում է, որ խորհրդարան են գալու Հառակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
Նշենք, որ այդ օրը բյուջեի քննարկումների ամենաթեժ օրերից է, երբ խորհրդարան են գալու նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՊՊԾ ղեկավար Տիգրան Ուլիխանյանը եւ այլք: Նշենք, որ այսքան ժամանակ առաջին դեմքերը շատ հազվադեպ են ներկայացել խորհրդարան, ինչպես, օրինակ, Արմեն Աբազյանը, Արգիշտի Քյարամյանը. այս պաշտոններում նրանք նոր են նշանակվել, եւ բոլորը, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, անհամբեր սպասում են, որ նշված պաշտոնյաները գան խորհրդարան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի