Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ
«Եվրոպան մի փոքր շունչ է քաշել»,- գրում է միջազգային մամուլը՝ հիմնվելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն խոսքերի վրա, որ Միացյալ Նահանգները չի լքում ՆԱՏՕ-ն և թշնամաբար չի տրամադրված։ Այս հայտարարությունն արել է Մյունխենի անվտանգության համաժողովում։ Սրանից ելնելով՝ վերլուծաբանները Վաշինգտոնի որդեգրած դիրքորոշումների որոշակի մեղմացում են նկատում։ Համաժողովի քննարկման առանցքային թեմաներից են եղել ռուս–ուկրաինական պատերազմը և Իրանի միջուկային ծրագիրը։
Մյունխենի անվտանգության համաժողովին այս տարի մասնակցել են շուրջ 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ՝ ներառյալ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Համաժողովի կենտրոնական թեմաներից մեկը ռուս–ուկրաինական պատերազմն էր։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը Ուկրաինան ռուսական հարձակումներից պաշտպանելու համար։ Բայց նա նկատել է նաև, որ խաղաղության հասնելու ճանապարհին Վաշինգտոնը շատ է շեշտադրում Կիևից ակնկալվող զիջումները, սակայն չի նշվում, թե որն է լինելու Մոսկվայի զիջումը։ Զելենսկին Մյունխենում կրկնել է իր պատկերացրած անվտանգության երաշխիքների կարևորությունը․ «Մենք ասում ենք, որ պետք է լինեն անվտանգության իրական երաշխիքներ Ուկրաինայի և Եվրոպայի համար, անվտանգության ուժեղ երաշխիքներ, և մենք հստակ գիտենք, թե ինչ պետք է ներառեն դրանք: Մենք ունենք պատրաստի ուժեղ համաձայնագրեր և պատրաստ ենք դրանք ստորագրելու Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ։ Կարծում եմ, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիրը պետք է լինի պատերազմը դադարեցնելու յուրաքանչյուր համաձայնագրից առաջ: Այդ երաշխիքները պատասխանում են գլխավոր հարցին․ որքա՞ն երկար պատերազմ չի լինի: Եվ մենք հույս ունենք, որ նախագահ Թրամփը կլսի մեզ: Հույս ունենք, որ Կոնգրեսը կլսի մեզ: Շնորհակալ ենք ամբողջ իրական օգնության համար»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները