Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Հայաստան

Ինչո՞ւ Նիկոլը չհամաձայնեց կանգնեցնել պատերազմը

7or.am-ը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի համար կարևորը ձևն է, արտաքին փայլը, էժանագին քարոզը։ Նա դրսից ճղճղան, ներսից դատարկ, դրսից «դուխով», ներսից վախկոտ մեկն է։

Արցախյան 44–օրյա պատերազմի արդյունքներն ու հետևանքները ոչ միայն ռազմաքաղաքական կոպտագույն սխալների, այլ նաև Նիկոլի հոգեկերտվածքի պատճառով եղան։

Նիկոլը վարչապետ դառնալուն պես սկսեց փիառվել Արցախի ու բանակի վրա։ Բանակից թռածի ու դասալիքների թիմի առաջնորդի կոմպլեքսը նրան ստիպում էր հաճախ կամուֆլյաժ հագնել։ Կամուֆլյաժի սիրահար էր դարձել նաև նրա կինը՝ Աննա Հակոբյանը։ Դա ձևի ու «ռազմահայրենասիրության» հաղթարշավն էր՝ ընդդեմ պետության ու բանակի։

Նիկոլը որդուն Արցախ ուղարկեց ծառայելու, թեև բոլորն էլ տեսան, որ դա ոչ թե ծառայություն էր, այլ պետության վրա թանկ նստող շոու–հանգիստ, քանզի Նիկոլն ու իր կինը ուղղաթիռով գնում էին Աշոտիկին տեսնելու, սելֆի անելու ու ֆռֆռալու (ի դեպ, էդ ուղղաթիռը հիմա կանգնած փչանո՞ւմ է․ չէ՞ որ հայտարարվում էր, թե իբր Արցախ ուղղաթիռով են գնում, որ այն չփչանա)։

Նիկոլը հանուն ծափահարությունների հայտարարում էր, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», բայց զուգահեռաբար ձգտում բավարարել Ադրբեջանի ժողովրդին։

Նիկոլը տապալեց բանակցային գործընթացն ու կռիվ բերեց։

Նիկոլը ոչ թե ամրացնում էր մեր պաշտպանունակությունը, այլ կոռուպցիոն գնումներ կատարում (Դավոների գործը վկա) և հանուն թանկարժեք նկարի՝ չկրակող ՍՈւ ինքնաթիռ գնում։

44–օրյա պատերազմի նախաշեմին Նիկոլն ինքնահռչակվեց որպես հմուտ զորահրամանատար՝ Տավուշյան մարտերի ասպետ։ Ահա այս փիառի ու շոուի տակ մնացած Նիկոլը պատերազմ ու պարտություն բերեց հայ ժողովրդի գլխին՝ հայ ժողովրդի հազարավոր զավակների կյանքի ու առողջության, Արցախի պետականության կորստի ու ՀՀ ինքնիշխանության գրեթե զրոյացման գնով։

Նիկոլը պատերազմն էլ էր դիտարկում որպես սեփական փիառի միջոց։ Դրա համար էր նա շոու սարքում ու քարոզ անում, թե բա Գետաշենն ու Մարտունաշենն ենք ազատագրել, թե բա հեսա Բաքու ենք մտնում, թե բա հեսա հաղթելու ենք։ Նրա համար մարդու կյանքը զրո էր իր փիառի համեմատ։ Դա էր պատճառը, որ նա չէր ուզում կանգնեցնել պատերազմը․ պոպուլիստն ինչպե՞ս կանգնեցնի պատերազմը, երբ զոմբիներին հավատացնում էր, թե իբր հաղթում ենք։ Նա մնաց իր իսկ քարոզի տակ՝ փլատակների տակ թողնելով Հայաստանն ու Արցախը։

Պատերազմ կանգնեցնելը նշանակում էր պատասխանատվություն, կամք ու պետական մտածողություն։ Նաև՝ բարոյականություն։ Բայց ումի՞ց ենք ինչ պահանջում։ Նիկոլի համար մարդը զիբիլ է, տուգանքի ու օգտագործման մատերիալ։

Նա պարզ ասաց, որ եթե կանգնեցներ պատերազմը, ապա իրեն կասեին՝ «Նիկոլ, դավաճա՛ն» (միևնույն է՝ ասում են)։ Նա գերադասեց մարդկանց տանել կրակի տակ ու անպաշտպան կանգնեցնել թուրքական բայրաքթարների տակ, քան պատասխանատվություն վերցնել իր վրա ու որոշում կայացնել։

Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 19–ին, եղել է առաջարկ կանգնեցնել պատերազմը։ Այդ մասին խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հոկտեմբերի 19–ից առաջ էլ է եղել առաջարկ, բայց 19–ին վիճակը շատ ավելի լուրջ էր, բայց ոչ այնքան լուրջ, ինչպիսին նոյեմբերի 9–ին արձանագրվեց։ Նիկոլը, սակայն, չկանգնեցրեց պատերազմը, որ իրեն չասեն՝ «Նիկոլ, դավաճա՛ն»։ Կամ էլ՝ այլ պատճառով (դա արդեն «հերձումը» ցույց կտա)։

Եթե Նիկոլը որոշում կայացներ հոկտեմբերի 19–ին, ապա մենք առնվազն 2.000 զոհ քիչ կունենայինք, հազարավոր վիրավորներ քիչ կունենայինք, Շուշին մերը կլիներ, ազերիները չէին մտնի Գորիս–Կապան ճանապարհահատված, Արցախն այս օրին չէր լինի, Հայաստանն այսպես չէր նվաստանա․․․

Նիկոլը գերադասեց մինչև վերջին զինվորը զոհել, բայց մնալ «Հաղթող զորահրամանատարի» կեղծ իմիջի մեջ։ Այն իմիջի, որը նրա վրա կարել էին Տավուշյան փոքրիկ բախումների օրերին։

Պատերազմը կանգնեց այն ժամանակ, երբ Մոսկվան չորով ստիպեց կանգնեցնել այն։ Ընդ որում՝ երկու կողմին ստիպեց։ Ստիպեց ի՛ր կարմիր գծերի մոտ, բայց ցավն այն էր, որ Նիկոլը չուներ կարմիր գիծ ու պատրաստ էր Ստեփանակերտն էլ, ամեն ինչն էլ հանձնել, միայն թե ֆորմալ առումով հանձնող չերևար։ Այդ հետո պետք է ինքը հանձնող դառնար՝ մտնելով «խաղաղության դարաշրջանի» ճարտարապետի ծիծաղելի իմիջի մեջ։

Հիմա Նիկոլը հանձնողի, տվողի իմիջի մեջ է, ինչը նրան ավելի հոգեհարազատ է ու ճշգրտությամբ համապատասխանում է իր տեսակին։ Քիրվայական ու անբարոյական քաղաքական միջավայրում մեծացածից այլ բան չէր էլ սպասվում»։