ՊՆ և ԳՇ ղեկավարներին, ԱԳ նախարարին և ԱԱԾ տնօրենին արգելված է շփվել ընդդիմության հետ.Աննա Մկրտչյան
ՊՆ և ԳՇ ղեկավարներին, ԱԳ նախարարին և ԱԱԾ տնօրենին արգելված է շփվել ընդդիմության հետ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Պատգամավորի արձանագրմամբ՝ Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթանցների մասին տեղեկատվություն ստանալը մեծ խնդիր է դարձել թե՛ հանրության, թե՛ ընդդիմադիր պատգամավորների համար.
«Մեկ ամիս է՝ ընդդիմադիր խմբակցությունները առաջարկել են, որպեսզի ուղղակի լսեն ԱԱԾ տնօրենին, ԱԳ, Պաշտպանության նախարարներին, ԳՇ պետին, սակայն որևէ մեկն այս պահի դրությամբ չի եկել, որպեսզի մեզ բացատրի՝ ի՞նչ է կատարվում Սյունիքում: Սա գոնե նվազագույն հիմնավոր կասկած տալիս է ենթադրելու, որ այս մարդկանց ուղղակի արգելված է շփվել ընդդիմության հետ։ Պատգամավորներն ունեն պետական գաղտնիքին տիրապետելու որոշակի աստիճանի թույլտվություն, սակայն նրանք անգամ այդ աստիճանի թույլտվության տեղեկատվությունն են խորշում մեզ տրամադրել։ Այսինքն, հրահանգ ունեն որևէ կերպ ոչինչ չմեկնաբանել, մեզ համար պարզ չդարձնել այն իրավիճակը, որը գոյություն ունի Հայաստանի շուրջ», - ասաց Աննա Մկրտչյանը:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի