Քաղաքական տեռոր էր, իշխանությունն ամեն գնով փորձում էր ազդել ընտրական գործընթացի վրա. Քվեարկության արդյունքները ոգեւորել են կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանին
Գորիսեցին կատարեց նամուսի, թասիբի, ճշմարտության և ազնվության ընտրություն: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ, «Առուշանյան» դաշինքի անդամ Մենուա Հովսեփյանը՝ մեկնաբանելով Գորիսում կայացած քաղաքապետի ընտրության արդյունքները:
Հիշեցնենք, որ երեկ Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշանյան» դաշինքը տպավորիչ հաղթանակ տարավ Գորիսի ՏԻՄ ընտրություններում: Նրա հիմնական մրցակիցը ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցն էր: Թեև Առուշ Առուշանյանը ողջ քարոզարշավի ժամանակ գտնվել է կալանավայրում, այնուամենայնիվ, նա գրեթե կրկնակի ձայների առավելությամբ հաղթեց իշխանության թեկնածուին:
Մենուա Հովսեփյանի խոսքով՝ կալանավայրում գտնվող Առուշ Առուշանյանը մեծ ուրախությամբ է ընդունել ընտրության արդյունքները և շնորհակալ է համաքաղաքացիներից՝ կատարած ընտրության համար.
«Գորիսեցին սատար կանգնեց կալանքի տակ գտնվող իր համայնքապետին՝ ընդունելով նրա՝ 2017թ-ից մինչ օրս արված աշխատանքը»,-ասաց Հովսեփյանը:
Նկատենք, որ Գորիսում քաղաքապետի ընտրություններն անցան բավականին լարված մթնոլորտում, մասնավորապես՝ ընտրություններին ընդառաջ մեծ թվով ոստիկանական զորքեր էին բերել Գորիս, բերման են ենթարկվել նաև «Առուշանյան» դաշինքի որոշ անդամներ:
Ըստ Հովսեփյանի՝ սրանով փորձել են վախի մթնոլորտ ստեղծել հասարակության մոտ, ինչն էլ որոշակի ազդեցություն ունեցել է ընտրական գործընթացի վրա: Փոխհամայնքապետի խոսքով՝ բնակիչները, տեսնելով մեծաթիվ ոստիկաններին, շատ դեպքերում վախենում էին փողոց դուրս գալ
«Երեկ այնքան ոստիկան կար Գորիսում, նույնիսկ պատերազմի ժամանակ այդքան զորք չկար Գորիսում: Ճիշտ է՝ գորիսեցին չի վախենում, բայց այն վախի մթնոլորտը, որ Գորիսում իրենք փորձեցին տարածել, ամեն դեպքում որոշակի ազդեցություն ունեցավ ընտրական գործընթացի վրա: Մեր շտաբի կողքը պարի դպրոց կա, երեխաները զանգում էին իրենց ծնողներին՝ ասում, որ վախենում են միայնակ տուն գնալ, որովհետև ամբողջ տարածքը ողողված էր ոստիկաններով: Լարված միջավայր էին ստեղծում»:
Երեկ՝ ընտրությունների օրով իրավապահ մարմինները մտել էին «Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն են իրականացրել: Մենուա Հովսեփյանը հայտնեց, որ մոտ 4 ժամ տևած խուզարկության արդյունքում իրավապահներն այդպես էլ ոչինչ չեն գտել ։
«Սա հերթական քաղաքական տեռորն էր, իշխանությունն ամեն գնով փորձում էր ազդել ընտրական գործընթացի վրա, բայց բնակիչներն իրենց խոսքն ասացին: Խուզարկությունը իրականացրին, որպեսզի մեր շտաբը 4 ժամ փակ պահեն:Իշխանությունը հենց այն նույն օրը, որ ոստիկաններ բերեց Գորիս, այդ պահից էր զգում էր, որ Առուշանյանը հաղթելու է: Խուզարկության արդյունքում էլ ոչինչ չեն գտել. չէին էլ կարող գտնել, պետք է բան լինի, որ գտնեն»,-ասաց նա՝ արձանագրելով, որ նույնիսկ մրցակցային անհավասար պայմաններում Առուշանյանը տպավորիչ հաղթանակ տարավ:
Փոխհամայնքապետի արձանագրմամբ՝ Գորիսում համայնքապետի ընտրություններն ուղեկցվել են բազմաթիվ ընտրախախտումներով, հատկապես՝ ուղղորդման դեպքեր են եղել ՔՊ-ի կողմից.
«Մեքենաներով մարդկանց տեղափոխում էին ընտրատեղամաս, ոստիկանները աչք էին փակում այդ ամեն ինչի վրա, բայց կոնկրետ մեր շտաբի աշխատողներին, մեր համակիրներին բռնում, տանում էին ոստիկանություն, մի քանի ժամ պահում էին ու բաց թողնում:
Ընտրության նախնական արդյունքների հրապարակումից հետո ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցը հայտարարել էր՝ թե պատվով է պարտվել: Արձագանքելով նրան՝ Մենուա Հովսեփյանն ասաց.
«Ինքը պետք է պատասխանի՝ ի՞նչ է նշանակում պատվով պարտվել: Ինքն ասում էր՝ Գորիսը, պարտվեց այս ընտրություններով. ես կասեմ, որ Գորիսը չի պարտվել և չի պարտվելու, Գորիսը փայլուն հաղթանակ տարավ»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի