Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Հայաստան

«Վիրավորները մնացել են նկուղում, իսկ ովքեր առողջ են եղել, դուրս են եկել, փախել են»․ որդու զոհվելու մասին Բադալյաններն իմացել են 70 օր անց

«Ուղիղ 70 օր լուր չունեինք տղայիցս, մտածում էինք՝ գերի ա ընկել»,- ասում է 42-ամյա Անահիտ Առաքելյանը, որը մինչև վերջին օրն էլ հույսով սպասում էր, որ տղան ողջ-առողջ կվերադառնա։

Անահիտ Առաքելյանի որդին՝ 22-ամյա Արմեն Բադալյանը, դիպուկահարի կրակոցից վիրավորվելուց հետո երկու ընկերների հետ մնացել էր Վանք գյուղի տներից մեկի նկուղում՝ հույսով, որ օգնության կհասնեն իրենց։ Սակայն գյուղը հակառակորդի շրջափակման մեջ է հայտնվել, տղաներն էլ, արնաքամ լինելով, մահացել են։

«Ով վիրավոր է եղել, իրանք մնացել են նկուղում, իսկ ովքեր առողջ են եղել, դուրս են եկել, փախել։ Մենք հետաքրքրվեցինք, գտանք դուրս եկած տղաներին, որ ճանաչում էին տղայիս, ասում էին՝ Արմենը կարար մեր հետ դուրս գար, ի վիճակի էր, բայց էնքան խղճով ա էր, որ չի ուզել իր ընկերներին մենակ թողնի»,- պատմում է Անահիտը։

Արմեն Բադալյանը սովորել էր պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղում, երկու ամիս է՝ ինչ մեկնել էր ծառայության, երբ սկսվեց պատերազմը։

Պատերազմի առաջին օրերին կռվել է Ջրականում, հոկտեմբերի 6-ից տեղափոխվել Հադրութ։ Մայրն ասում է, որ վերջին անգամ տղայի հետ խոսել է հոկտեմբերի 8-ին, որից հետո կապը կտրվել է։

«Մյուս տղաս էլ Աղդամում էր։ Երկու երեխա ունեի, երկուսն էլ պատերազմի դաշտում, վաբշե չգիտեմ՝ ինչ էր հետս կատարվում: Իրանք ինձ հանգստացնում էին, ասում էին՝ մենք հեռու ենք, ասում էին՝ լավ կլինի, մա՛մ ջան, վեջդ չդնես։ Արմենս վերջին օրն էլ ասեց՝ լավ եմ, մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ ա»,- հիշում է Անահիտը ու կրկին հուզվում։

Դեկտեմբերի 18-ին Բադալյանների ընտանիքը տեղեկանում է Արմենի զոհվելու մասին։

«Առավոտը զարթնեցինք, մեր բարեկամներից եկան, դուռը բացեցի, տեսա՝ աչքները կարմրած էին, ասեցի՝ ինչ ա եղել, ասեցին՝ ոչ մի բան, շորերդ հագի… Արդեն ես գլխի ընկա, ասեցի՝ երեխուցս խաբար ունե՞ք, մի՛ երկարացրեք… Էլ ինչ, ամսի 20-ին հուղարկավորեցինք Սպիտակի պանթեոնում»։

Երեխայասեր, խելացի, խելոք, կատակասեր․ այսպես է բնութագրում որդուն մայրը։

«Շատ համեստ էր, մի հատ բարձր տոնով հետս չէր խոսա, ուրիշ տղա էր»։

Մայրն ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքը դժոխքի է վերածվել։

«Ես հոգով-սրտով ուրախ մարդ եմ եղել, հիմա փոխվել եմ, մի անտանելի ցավ ա, իմ կյանքը դժոխք ա, մի անտանելի դատարկություն»,- հուզմունքով ասում է նա:

Անահիտն ասում է, որ հիմա միակ հույսը փոքր տղան է, որ ամուսնանա, թոռ ունենա, անունն Արմեն դնեն:

«Փոքրս 21 տարեկան չկա, ասում եմ՝ շուտ ամուսնացնենք, երեխա ունենա։

Էդ ա մնում, դառը աշխարհում էլ ուրիշ բան չկա մեր համար»,- ասում է ու հուզվում Անահիտը։

medialab.am