ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բյուջեից 267 միլիոն դրամ է հատկացվել Սյունիքի, Շիրակի և այլ մարզերի մարզպետարաններին
Հոկտեմբերի 17-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտություններից առաջ՝ հոկտեմբերի 14-ին, Կառավարությունը հերթական անգամ գումար է հատկացրել այն մարզերին, որտեղ մի քանի օր անց կայանալու են ընտություններ։
Մասնավորապես, այս անգամ պետական բյուջեից 267 միլիոն 441 (267,441.2) դրամ է հատկացվել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին։
Հոկտեմբերի 17-ին առաջին ՏԻՄ ընտրությունները լինելու են Սյունիքի և Շիրակի մարզերում։
Ըստ որոշման նախագծի՝ գումարը հատկացվում է մարզպետարաններին իրականացված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական ընկերություններին վճարումները կատարելու և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի դիմաց վճարումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված, բայց թե ինչպե՞ս է այդ անհրաժեշտությունը համընկել այդ մարզերում պլանավորված ընտությունների հետ, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ։
Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ մարզպետարաններին գումար հատկացնելն այս իշխանության օրոք դարձել է սովորական։
Օրինակ, 2021 թվականի հունիսի 20-ին կայացած համապետական ընտրություններից առաջ էլ 1 միլիարդ 200 միլիոն դրամ էր հատկացվել ՀՀ 9 մարզերին, իսկ Սյունիքի մարզպետարանին գումարը հատկացնելու փոխարեն՝ Կառավարությունն այն հատկացրել է Սյունիք մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ այդ հիմնադրամին պետբյուջեից տրվել էր 500 միլիոն դրամ։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի