Եւս մեկ ծանր հարված մեր պետականությանը. «Հաց բերողին» կրկին կալանավորեցին
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Արթուր Սարգսյանին կալանավորելու մասին: Այս մասին «Հետքին» հայտնեց Արթուրի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը՝ նշելով, որ եղբորը տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»:
«Էսօր Արթուրի աղջկա ծննդյան օրն էր, «նվեր» արեցին»,- ասաց Արսեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ կանխազգում էր կրկնակի ձերբակալությունն ու կալանքը:
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետքին» հայտնեց, որ Արթուր Սարգսյանին ձերբակալելու որոշում է կայացվել՝ հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը: Ըստ որի՝ եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները, ապա քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի որոշում ընդունել տվյալ անձին ձերբակալելու մասին: Ըստ նախաքննական մարմնի, «Արթուր Սարգսյանը բազմիցս խախտել է այդ պայմանները»։
Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտնել է, որ քննիչին փետրվարի 3-ին ներկայանալու փոխարեն պայմանավորվածություն է ծեռք բերվել փետրվարի 6-ին ներկայանալու մասին, ինչը կատարվել է: Բայց դրանից հետո որոշում է կայացվել «Հաց բերողին» ձերբակալերու մասին:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին ՊՊԾ գնդում «Սասնա Ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը առաջին անգամ ձերբակալվել էր հուլիսի 31-ին, ապա կալանավորվել: 6 ամիս անց՝ դեկտեմբերի 31-ին դատախազի որոշմամբ փոխվել էր նրա խափանման միջոցը. կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...