Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Հայաստան

Տոտալ ապատեղեկատվական տեռոր... «սիրելի ժողովրդի» դեմ

Մեկ տարի առաջ, այս օրերին արդեն հատուկենտ մարդիկ, առանց կողմնակի օգնության, սկսում էին կռահել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանախմբոնը Հայաստանն ու հայությանը տանում է դեպի աղետային ողբերգություն, որը համադրելի է երիտթուրքերի ծրագրած և իրականացրած Հայոց ցեղասպանության աններելի ոճրի հետ:

Ազնվորեն պետք է խոստովանեմ, որ տողերիս հեղինակը 2020-ի հոկտեմբերի 12-ի դրությամբ այդ հատուկենտ հայրենակիցների շարքերում չէր: Ես մի քանի օր անց սկսեցի հասկանալ, թե ի՜նչ ահռելի, անգամ՝ անընգրկելի մասշտաբների համակարգված ստախոսություն, ապատեղեկատվական արշավանք, եթե չասվի՝ տոտալ ապատեղեկատվական տեռոր է իրականացնում փաշինյանական ռեժիմը Հայաստանի հասարակության ու հայության դեմ, առհասարակ: Այո, եղել են առանձին անհատներ, որ կռահում էին, իսկ է՛լ ավելի քչեր, իրենց հայտնի ու տեսած փաստերի հիման վրա գիտեին, որ օրվա իշխանությունը գերլկտիաբար խաբում, մոլորության մեջ է պահում սեփական երկրի հասարակությանը այն ամենի հետ կապված, ինչը վերաբերում է պատերազմին, պատերազմական գործողություններին և իրական վիճակին: Մեկ վերապահմամբ. եթե միայն համադրելի են «նիկոլական ռեժիմ» ու «սեփական երկիր» բառակապակցությունները:

Ցանկացած պարագայում, «44-օրյա պատերազմի» ընթացքում Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած խմբոնի պլանավորած և իրականացրած միակ փայլուն «ռազմագործողությունը» եղել է համակարգված, հստակ դերաբաշխմամբ ծրագրված և կիրառած համատարած ստախոսության, տոտալ ապատեղեկատվական արշավանքը... Հայաստանի բնակչության և Սփյուռքի հայության դեմ:

Սուտ՝ ամե՛ն ինչում:
Սրանք կտեր էին տալիս պատերազմից առաջ, լկտիաբար ստում էին պատերազմի ընթացքում և շարունակում են խեղաթյուրել և նենգափոխել իրողությունները պատերազմից հետո:

Հարկավ, մեկ տարի առաջ կատարված, ավելի ճիշտ՝ պլանավորված իրագործված ողբերգությանն այս հետահայաց անդրադարձերի շարքը լիարժեք չէր լինի, եթե չանդրադառնայինք «Հաղթելու ենք» կործանարար կարգախոսով հայ ժողովրդի դեմ ՀՀ իշխանություն համարվողի կողմից իրականացված ստախոսական, ապատեղեկատվական արշավանքին, եթե առնվազն չհիշեցնեինք, թե ինչպես էին խաբում բոլորին կամ՝ բոլորիս:

Գեբելսը հաստատ նախանձից կկանաչեր՝ տեսնելով, թե իր անունը կրող ստախոսական քարոզչությունն ինչպիսի՜ վարպետությամբ է կիրառում «ռևոլյուշնֆյուրեր» Նիկոլ Փաշինյանը (կարծեմ մի ավստրիական թերթ էր նրան 18-ին այդպես կնքել՝ «ռևալյուշնֆյուրեր», բառացի թարգմանությամբ՝ հեղափոխության առաջնորդ):

Եվ այդ արշավանքում ամեն մեկն իր դերն ու տեղն ուներ: Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը ստանձնել էր պաթետիկ կոչեր ու ճառեր արտասանող, բայց ռազմական տեսանկյունից բացարձակ տխմարություններ դուրս տվող «գերագույն գլխավոր» հրամանատարի դերը (ինչ արժե թեկուզ այն բացահայտ ապուշությունը, թե՝ մարդա ձեր կասկան, բռոնեժիլետը վերցրեք, քուչի տղերքով, մոտիկներով ջոկատներ կազմեք, հրամանատար ընտրեք ու՝ առա՜ջ..., ու դա կայացած բանակ, ձևավորված զինկոմիսարիատային համակարգ, զորակոչային պլանավորված սխեմաներ ունեցող դեռևս պետության պայմաններում):

Արցախի «նիկոլին»՝ Արայիկ Հարությունյանին վերապահված էր ռազմաշունչ կոչեր անելու և առաջնագծում կոֆե խմելու դերը:

ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին վերապահված էր ռազմադաշտում տեղի ունեցողի վերաբերյալ «դագդտիգագան հնարքների» մասին միֆոլոգիան, «Հաղթելու ենք» կոչերը, գումարած՝ նիկոլական, իշխանական ֆեյքերի, ավելի վատ՝ Նիկոլին սպասարկող «բլոգեր-մլոգերների» միջոցով տարածած «դեզոներ«-ի վերաբերյալ, դեմքին խորիմաստ արտահայտություն հաղորդելով՝ «ոչ հերքել, ոչ հաստատելը» և այդպես շարունակ: Հազիվ թե մոռացած լինեք այդ ամենօրյա ապատեղեկատվական «շքերթները»:

Հա, չմոռանանք իբրև թե «անկախ» զանազան օգտատերերի, երիտասարդ հեղինակների մատուցած ծառայություններն ու վաստակը՝ հայության դեմ ապատեղեկատվական տեռորի սև գործում:
Չմոռանանք և այն, իբրև թե «թո՜ւյն» տեղեկությունների տիրապետող խորհրդավոր տպերին (իրականում հենց իշխանա-նիկոլական ֆեյքերին), որոնց միջոցով լուրեր էին նետվում շրջանառության մեջ, թե՝ «մերոնք մտան Գետաշեն...», թե՝ «Գյանջան (Գանձակը) հողին է հավասարեցվել, թե...

Ի դեպ, Գյանջայի, ավելի ճիշտ՝ Գանձակում տեղակայված ադրբեջանական ռազմական օդանավակայանի մասին: Սա արդեն համարյա պաշտոնական շրջանակներով գլուխ բերված ստախոսական օպերացիա էր, երբ տարածեցին Լուգանստի օդանավակայանի նկարները, նշումով, թե... «Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց»: Այդ անպատիվ դերը վերապահված էր Արցախի «նիկոլ» Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանին: Նրան, ի դեպ, վերջում մի ծանր դեր էլ տվեցին՝ Շուշիի անկման մասին գուժելը... Ու, բնութագրական է. շատերը կարծում ու լրիվ հավատալով տարածում էին, թե խեղճ խոսնակի ՖԲ օգտահաշիվը թշնամական հաքերները «ջարդել են», չհավատաք: Պարզվեց, ոչ թե նրա օգտահաշիվն էին ջարդել, այլ նրա ներկայացրած նախագահն ու Հայաստանի «գերագույնը» Արցախի ու Հայաստանի ողնաշարն են ջարդել:

Վերը նշվածը, ընդգծենք՝ նախապես հստակ պլանավորված ապատեղակատվական արշավանքի բաղադրիչների գուցե ոչ ամբողջական հիշատակումն է:

Ի դեպ, կոնկրետ Հայաստանի հասարակությունը նաև ինֆորմացիոն բլոկադայի մեջ էր առնված, քանի որ նույն նիկոլական իշխանախմբոնը դրակոնային տուգանքներ էր սահմանել ոչ միայն բոլոր այն լրատվամիջոցների, այլև առհասարակ յուրաքանչյուրի նկատմամբ, ով կհամարձակվեր հրապարակել նույն Արծրուն Հովհաննիսյանի կամ ՊՆ պաշտոնական մամուլի խոսնակուհու ասածին չհամապատասխանող, «Հաղթելու ենք» հմայախոսությունը հարցականի տակ դնող որևէ տեղեկություն: Հարյուրներով տուգանքների դեպքեր եղան նաև, չմոռանանք:

Բայց դա էլ անկարող եղավ թաքցնել այն դաժան իրողությունները, որ Ջրականը Նիկոլն արդեն հանձնել է, որ Հադրութը, ուր համարյա 200 տարի թուրքի ոտ չէր մտել, Նիկոլը տվել է թուրքին, որ թուրքն արդեն Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր է հասել, համարյա Գորիսի գլխին է կանգնած...
Բայց շարունակում էին ստել, ստել, ստե՛լ:

Գլխավոր ստապետը դրա ամենից վառ վկայությունն է: Երբ արդեն նոյեմբերի 9-ի երեկոյան տեղեկություն տարածվեց, թե Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել, Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց առ այն, թե... Շուշիի համար մարտերը շարունակվում են ու... 2-3 ժամ չանցած ստորագրեց այն, ինչը ստացավ Հայաստանի ու Արցախի անվերապահ կապիտուլյացիա բնորոշումը:

Իհարկե, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, մինչ օրս արդեն հայտնի է դարձել, որ դեռ պատերազմի արդեն 7-րդ օրը ՀՀ ԶՈւ ԳՇ պետը զգուշացրել է հնարավոր աղետի ու պարտության մասին, որ հոկտեմբերի ընթացքում մի քանի անգամ, առավել ևս՝ հոկտեմբերի 19-20-ին եղել է հնարավորություն՝ ընդհատել պատերազմն ու այս փուլում վիճակից դուրս գալ համեմատաբար նվազագույն կորուստներով՝ թշնամուն չհանձնելով նույն Շուշին ու ոչ միայն, ամենակարևորը՝ պահպանելով բանակի առավել մարտունակ ստորաբաժանումների կորիզը:

Էլի ու էլի շատ բաներ են հայտնի դարձել մինչ օրս, բայց հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանում տակավին իշխանության է Նիկոլ Փաշինյանը՝ իր գործակիցների հետ, իսկ Արցախի բեկորների նախագահ էլ նույն Արայիկ Հարությունյանն է համարվում, կատարված, ոճրագործության ոչ մի իրական մեղավոր պատասխանատվության չի ենթարկվել: Ու քանի դեռ դրանք են իշխանության, ոչ մի ռեալ մեղավոր պատասխանատվության չի էլ ենթարկվելու: Սարկազմ է այն, թե ինչ-որ քննիչ հանձնախումբ ինչ-որ քննություն է անելու: Քանի դեռ հիմնական գործող անձինք մնում են իշխանության, ոչ մի իրական քննություն չի՛ կարող լինել:

yerevan.today