Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Հայաստան

Բազմավեկտոր և բազմատարր խաղ՝ Սյունիքի շուրջ

Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ, հակառակ սպասվածին, խիստ ժլատ տեղեկատվություն հաղորդվեց, եւ այս ֆոնին հետաքրքիր են ռուսական կողմի պնդումները, թե ՌԴ միջնորդությամբ հայ-ադրբեջանական համաձայնագիր չի լինելու, այլ բան է, որ գուցե լինի երկկողմ՝ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան ինչ-որ շրջանակային՝ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիր, շրջանցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, գրում է «Հրապարակը»։ 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասում է, որ վերջին շրջանում տեղի ունեցող հանդիպումներին մասնակցող երկրների կազմը (արդեն Հնդկաստանն է ակտիվություն ցույց տալիս), Իրանը ռազմական սպառնալիքների միջոցով ճնշումներ են գործադրում Ադրբեջանի հանդեպ, ինչը վկայում է, որ իրավիճակը խճճված է, եւ այստեղ շատ լուրջ, իրար հակադիր շահեր են միահյուսված։ Նաեւ «3+3»-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներ են տեղի ունենում, Վրաստան, ԱՄՆ, Եվրոպա, որը գնալով ավելի է ակտիվանում։

«Բազմավեկտոր եւ բազմատարր խաղ է,- ասում է Դանիելյանը՝ ավելացնելով։- Եվ, մյուս կողմից, Թուրքիայի դիրքերն են թուլանում։  Թուրքիան այս ընթացքում նաեւ այլ պրոցեսների մեջ է ներքաշվում, եւ նաեւ Միացյալ Նահանգները, որ զորք են մտցնում Սիրիայի տարածք՝ քրդերի հետ կապված։ Այսինքն՝ այստեղ նաեւ Թուրքիա-Ամերիկա հարաբերություններն են լարվում»։ Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երեկ հայտարարել է․ «Սիրիայի հարցով ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հանձնառությունների չկատարման ֆոնին Թուրքիան սիրիական տարածքում ահաբեկչության սպառնալիքը վերացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում»։

Այս պայմաններում մոտ ժամանակներս որեւէ հանգուցալուծում սպասելը Ստեփան Դանիելյանը քիչ հավանական է համարում։ Նկատի ունի հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի կնքումը, ինչպես նաեւ մինչեւ վերջերս ակնկալվող զարգացումները Թուրքիայի հետ։ Իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը չե՞ն փորձում արագացնել եւ այդ նպատակով նաեւ ճնշումներ գործադրել ՌԴ-ի վրա։ Ինչո՞ւ, որովհետեւ Ալիեւը շտապում է թղթի վրա տեսնել իր հաղթանակի պտուղները, իսկ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մահանում է։

«Հրապարակ»-ի այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետն ասաց․ «Նախ, երբ նայում ենք թուրքական մամուլում փորձագետների հայտարարությունները կամ Պուտին-Էրդողան հանդիպումը, բոլորը միանշանակ պնդում են, որ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում Թուրքիայի վրա։ Եվ դա պայմանավորված է Սիրիայի դեպքերով, տեսնում ենք, որ ԱՄՆ-ն է արդեն գործողություններ կատարում` ի պաշտպանություն քրդերի, եւ խոսել այն մասին, որ Թուրքիայի դիրքերը հիմա այնքան ուժեղ են` ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու համար, ճիշտ չէ։ Հակառակը, կարծում եմ, որ Թուրքիայի դիրքերը որոշակի առումով թուլացել են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա իրանա-ադրբեջանական սահմանին Իրանի գործողությունները շատ լուրջ զգուշացում էին Ադրբեջանին։ Եվ կարծում եմ՝ այնտեղ էլ են արդեն սկսել իրերին ավելի սթափ մոտենալ, ավելի սթափ գնահատել իրենց կարողությունները»։

Այս համատեքստում նշենք, որ Փաշինյանի մոսկովյան այցի հաջորդ օրը Երեւանում էր Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին (այցը պաշտոնապես տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազի՝ Իրան կատարած այցին ի պատասխան), ով հայտարարեց, որ Իրանը հարեւանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ, միեւնույն ժամանակ երբեք թույլ չի տա, որ երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ եւ պատերազմ հրահրող ուժեր:

Ինչ վերաբերում է Պուտին-Հայաստանի վարչապետ հանդիպմանը` փակ հանդիպում եւ ճաշ, ապա, ըստ Դանիելյանի, սա նշանակում է, որ լուրջ խոսակցություններ են եղել, եւ դրանք հրապարակման ենթակա չեն։ Նաեւ, որ ժամացույցներն են «սվերիծ» անում, դա նշանակում է, որ Հայաստանն ու ՌԴ-ն միասնական քաղաքականություն պետք է վարեն այս բազմավեկտոր խաղում։ «Ես չեմ կարծում, որ սա շատ արագ է լուծվելու, եւ ինչ-որ փաստաթուղթ է լինելու՝ հաշվի առնելով, որ խաղացող երկրների քանակը գնալով շատանում է»,- ամփոփեց Դանիելյանը։

Կա կարծիք, որ Նիկոլ Փաշինյանն էլ չի շտապում՝ վախենալով, որ ամեն ինչ անելուց ու ստորագրելուց հետո իրեն կարող են հեռացնել։ Ստեփան Դանիելյան․ «Չեմ կարծում, թե այդ կարծիքը հիմքեր ունի, քանի որ մենք տեսնում ենք, որ Հայաստանում չկա որեւէ ուժ, որը հանրային լայն աջակցություն ունենա՝ իշխանությունից սկսած, ընդդիմությունով վերջացած։ Իսկ նման ծանր եւ խառը իրավիճակներում դրսին պետք է ինչ-որ մեկը, ում հետ կարողանան աշխատել։ Եվ քանի որ Հայաստանում հանրային աջակցություն ունեցող որեւէ ուժ չկա, ես չեմ կարծում, որ դրսից Հայաստանում իշխանություն փոխելու խնդիր դրված լինի։ Եվ երկրորդ․ չեմ կարծում, որ Հայաստանն այսօր սուբյեկտ է, որի կարծիքն էական է։ Հայաստանի քայլերը թելադրված են տարբեր ուժերի կողմից, նայած այդ պահին ով ավելի ուժեղ լծակներ կունենա մեզ վրա»։