Այս «իշխանությունը» ձեռնտու է շատերին, բայց ոչ Հայաստանին․ Շարմազանով
Ընդդիմության տարբեր հատվածների միջեւ ճաքեր մտցնելու փորձերը միայն «ջուր են լցնելու կապիտուլյանտների ջրաղացին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Նպատակը կապիտուլյացիա բերած ռեժիմի հեռացումը պետք է լինի եւ վերջ, այլ ոչ թե մեղավորների փնտրտուքը, թե ինչու՞ իշխանափոխություն տեղի չունեցավ եւ ո՞վ էր դրանում «մեղավոր»։
Բոլորս ենք մեղավոր, բոլորս…
Ինչպես բոլոր քաղաքական դերակատարներն ունեին իրենց «մեղքի բաժինը», երբ 2018թ.-ին «իշխանափոխություն օպերացիան» էր իրականացվում։
Մեկիս սխալի չափը մեծ էր, մյուսինը՝ փոքր, բայց սխալական ենք բոլորս։
Ու թող առաջինը քար նետի նա, ով անբողջությամբ անմեղ է։
Եվ քանի դեռ այս ռեժիմն իշխում է, մենք արժանի չենք Հայաստանին։
Հաղթանակը բազում ծնողներ ունի, իսկ պարտությունը որբ է։
Կամ իշխանություն ես, կամ ընդդիմություն… երրորդը չկա։
Մեր խնդիրներն էլ, եթե լուծվեն, ապա մենք պետք է լուծենք, քանի որ այս «իշխանությունը» ձեռնտու է շատերին, բայց ոչ Հայաստանին»,- գրել է Շարմազանովը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի