Անհայտ ծագման «ներարկումներ» պետական բյուջե. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․ Մասնագետները պարբերաբար ահազանգում են, որ կառավարությունը մի կողմից՝ կապիտալ ծախսերը կիսով չափ թերակատարել է, մյուս կողմից՝ անընդհատ խնդիրներ է ունենում բյուջեի ընթացիկ ծախսերն ապահովելու համար: Ավելին, կարծիքիներ կան, որ առաջիկայում կառավարությունը դժվարություններ է ունենալու գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սոցիալական: Այս «ճեղքվածքները» փակելու համար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը անընդհատ մեծացնում է արտաքին պարտքը: Արդյունքում, ըստ տնտեսագետների, գրեթե զրոյական 2020 թվականի համեմատ իրականում չնչին տնտեսական աճի (ինչն այդքան սիրում են թմբկահարել իշխանությունները) սկզբունքն ու էությունը և, ընդհանրապես, ամբողջ տնտեսությունը կառուցված ու հիմնված է պետական պարտքի ներգրավման տրամաբանության վրա:
«Փաստ» թերթի տեղեկություններով, խնդիրները առաջիկայում ոչ միայն չեն նվազելու, այլև ավելանալու են: Բանն այն է, որ չնայած պաշտոնական տեղեկատվությանը, բյուջեի եկամուտներն իրականում չեն հավաքագրվում։ Ըստ մեր հավաստի տեղեկությունների, որպեսզի բյուջետային «կրախի» առջև չկանգնեն, Փաշինյանի դեմ բունտ չհասունանա, և նա կարողանա հանգիստ լուծել կոմունիկացիաների բացման, այդ թվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, իշխանությունները անհայտ աղբյուրներից փող են ներարկում բյուջե։ Թե որտեղից են այդ գումարները, պարզ չէ, թեպետ նույնիսկ իշխանության կուլիսներում են տարակուսած այդ «ներարկումներից»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի