Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Հայաստան

Եթե առկա հակահամաճարակային սահմանափակումները պետությունը չի կարողանում վերահսկել, ի՞նչ խստացման մասին է խոսքը. Պիպոյան

Երբ վերցնում ենք այս կամ այն երկրի փորձը, պետք է նախ հասկանալ, թե երբ են այդ քայլին գնացել եւ ինչ միջոցառումներից հետո, եթե մենք ասում ենք, որ, օրինակ, որոշ երկրներ չպատվաստվածների համար սահմանափակել են մի շարք վայրեր այցելելը, ապա պետք է պարզել՝ նման սահմանափակում այդ երկրներում կիրառվել են պատվաստումների ի՞նչ տոկոսի պարագայում: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ «Ազատության» հետ զրույցում օրերս արած այն հայտարարությանը, որ նախարարությունում օրինագիծ է մշակվում ժամանցի վայրեր այցելելու համար պատվաստված լինելը կամ թեստավորվելը պարտադիր դարձնելու համար:

«Երբ քննարկում ենք, որ չպատվաստվելու դեպքում ՊՇՌ թեստի բացասական պատասխան պետք է ներկայացվի, պետք է հասկանանք այդ 14 օրը մեկ թեստավորվելու արդյունավետությունը, հասկանանք՝ իրո՞ք չպատվաստվելուն այլընտրանք ենք ստեղծել, թե՞ իբր այլընտրանքի մասին է խոսքը, որովհետեւ իրական այլընտրանքի դեպքում 14 օրվա փոխարեն ավելի կարճ ժամկետ պետք է սահմանվի, որքան էլ տարօրինակ թվա: Փորձագիտական դաշտը որոշում է ավելի պոպուլիստ գտնվել, քան կառավարությունն իր պոպուլիստական որոշումներով: Եթե գնում ենք թեստավորման ճանապարհով, պետք է գիտակցենք, որ 14 օրը ոչ մի բան է՝ պետք է ավելի կարճ պարբերականություն սահմանվի:

Գիտենք, չէ՞, որ հանրային տրանսպորտում առանց դիմակի գտնվել չի կարելի, արդյո՞ք դիմակ կրում են քաղաքացիները տրանսպորտում, դեղատուն կարո՞ղ ենք առանց դիմակի մտնել թե ոչ՝ այնտեղ առողջական խնդիր ունեցող բարձր ռիսկային խմբի մարդիկ են մտնում: Դպրոցներում երեխաները դիմակ են դնում եւ նույն դասարանում հանում են դրանք՝ անընդհատ կրելու արդյունավետությունը զրոյացնելով: Բուհերում քանի՞ անգամ է ստուգվել՝ ուսանողները դիմակ կրում ե՞ն, թե՞ ոչ, խանութներում դիմակ կրում ե՞ն, թե՞ոչ, մետրոյի մոտ մի հոգի կանգնում, ասում է՝ դիմակ դրեք, դնում են, անցնում, հետո հանում, եւ էլ որեւէ վերահսկող չկա, ցանկացած սուպերմարկետ մտեք՝ էլի նույն վիճակն է: Եթե գոյություն ունեցող սահմանափակումները հսկելու ամբողջական համակարգը չի աշխատում, դու չես կարող գնահատել՝ ինչն է արդյունավետ, ինչը՝ ոչ, որ մի հատ էլ սահմանափակումները խստացնես, չխստացվածը հսկել ե՞ս: Եկեք գնանք, փորձենք դիմակ չդնող տաքսու վարորդին ասենք՝ դիմակ դնի. դեպքեր կան, որ դիմակ դնել պահանջած քաղաքացուն տաքսու վարորդն ասել է՝ իջիր մեքենայից, հերիք չէ՝ ինքն է կարգը խախտում, դեռ ուղեւորին էլ ասում է ցտեսություն: Երբ հսկողություն չի իրականացվում, սահմանված կարգավորումներն ու իրավական ակտերը ոչ թե կանխարգելից, այլ «գալչկայի» նշանակություն են ունենում, որ հետո չասեն, թե չեն արել: Սանիտարական կանոնների պահպանումն ու պատվաստումը պետք է միաժամանակ իրականացվեն, այնպես չէ, որ պատվաստմանն ուշադրություն դարձնելու դեպքում սանիտարահիգիենիկ կանոնները չպետք է պահպանվեն եւ հակառակը: Ի՞նչ պատասխան պետք է տալ այն քաղաքացուն, որին հետաքրքրիր է՝ ինչպե՞ս է ստացվում, որ դուք պատվաստվման հարցում հետեւողական եք, իսկ սանիտարական կանոնների պահպանման դեպքում՝ ոչ, չկա խելամիտ պատասխան, նույնը հակառակ դեպքում:

Պիպոյանի համոզմամբ՝ համակարգային մոտեցում պահանջող հարցերն իրավունք չունենք դիտարկել միայն այս կամ այն տեսանկյունից՝ պետք է հավասարակշռված գործողությունների հաջորդականություն մշակվի:

«Այն մարդիկ, որոնք առավելագույնը մեկ կամ երկու խորհուրդ կարող են տալ, չպետք է իրենց դնեն դարի իմաստունի տեղն ու մի ամբողջ ոլորտի լավագույն ենթակառուցվածքներն ու լուծումները մեկով առաջարկել, դա լղոզել է նշանակում: Կամայական որոշում կայացնելու դեպքում ընդհանուր ազդեցություն է պետք է դիտարկել՝ մեր տրանսպորտում իրար վրա լցված են գնում, եւ եթե մեր տրանսպորտային համակարգի հզորությունը թույլ չի տալիս կարգավորել առանց ծանրաբեռնվածության, պետք է ոչ թե մտածեինք, որ տրանսպորտում շատ մարդ լինելու պատճառով կանոները չեն պահպանվում, այլ թե ինչ կարելի է եւ պետք է անել, որ ուղեւորահոսքի մի մասը գոնե թեթեւանա, եւ տրանսպորտն անընդհատ աշխատի եւ կարողանա պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները: Երբ մի ուղղության մասին կարծիք են արտահայտում, պետք է հասկանան, որ եթե այն տվյալ հարցում ճիշտ է, ապա հինգ այլ ուղղությունում բացասական ազդեցություն է թողնելու:

Այս փոփոխությունը ոչ մի բանի մասին է, որովհետեւ պետական վերահսկողությունը նվազագույն սահմանափակումների նկատմամբ անգամ չի իրականացվում, ուր մնաց՝ առավելագույնի դեպքում: Մենք ունենք մարզիկ, որը չի կարողանում 100 կգ-անոց ծանրաձողը բարձրացնել, եւ քննարկում ենք, թե ինչ կլինի, եթե որոշում ընդունենք, որ 300 կգ բարձրացնի: Մենք ունենք սահմանափակումների մասին որոշում, բայց դրանք չեն գործում, մնացածն ի՞նչ նշանակություն ունի»,- նկատեց Պիպոյանը: