Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Մամուլ

Եռամյա սին «փուչիկներ» ու ոչինչ ավել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմից մեկ տարի անց էլ գործող իշխանություններն իրենց կապիտուլ յացիան արդարացնելու նպատակով այնպիսի թեզեր են շրջանառության մեջ դնում, թե Ադրբեջանը ահռելի տնտեսական ռեսուրսներ, մասնավորապես նավթադոլարներ է ներդրել իր ռազմական ոլորտի զարգացման ուղղությամբ։ Ըստ այդմ, նավթի ու գազի վաճառքից ստացված լրացուցիչ միջոցների հաշվին Բաքվին հաջողվել է մեծ քանակությամբ գերարդիական զենքեր ներմուծել արտերկրից, իսկ Հայաստանը ո՛չ նավթ ունի, ո՛չ էլ գազ, որ նման շքեղություն իրեն թույլ տար։

Սա արտաքուստ անվիճարկելի թեզ է: Սակայն իրականում այս թեզն ընդամենը պատասխանատվությունից խուսափելու հասարակ փորձ է, քանի որ մեր ունեցած ռեսուրսների խելամիտ կառավարման արդյունքում թեկուզ երեք տարվա ընթացքում հնարավոր էր տնտեսական շատ լուրջ հաջողությունների հասնել, իսկ ստացված տնտեսական միջոցների մի զգալի մասն էլ կարելի էր ուղղել ռազմական ոլորտի զարգացման ուղղությամբ։ Պարզ էր, որ Ադրբեջանը ոչ թե ձևի համար է գնում նորագույն ռազմական տեխնիկա, այլ կոնկրետ ռազմական խնդիրներ լուծելու նպատակ է հետապնդում։

Չէ՞ որ Ալիևը ադրբեջանական հասարակությանը պետք է ցույց տար, որ չի փոշիացրել պետական միջոցները և այն ծառայեցրել է կոնկրետ խնդիրների լուծմանը։ Եվ այս հանգամանքը քաջ գիտակցելով՝ Հայաստանի իշխանությունները պետք է հետևողական աշխատանքի միջոցով բանակին և հասարակությանը պատրաստեին մոտալուտ պատերազմին։ Սակայն իրական քայլերի փոխարեն փողոցից իշխանության վերին էշելոններում հայտնված մարդիկ ի սկզբանե թերագնահատեցին ռազմական էսկալացիայի ու պատերազմի հնարավոր վտանգը։

Փաշինյանն ու իր թիմակիցները գրեթե ամեն օր մարդկանց զբաղեցնում էին պոպուլիզմով, դատարկ սելֆիներով, ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, «թալանվածը հետ բերելու» և այլ կեղծ խոստումներով ու փոփոխությունների իմիտացիայով։ Հանրությանը պատերազմի վերահաս պայթյունին դիմագրավելու նպատակով նախապատրաստական լուրջ ձեռնարկումների փոխարեն Փաշինյանը մարդկանց հավաքում էր իր ցույցերին, հոխորտում ընդդիմության հասցեին ու «հպարտ քաղաքացիների» գլուխների տակ փափուկ բարձ դնում, թե իբր իրենց կատարած «հեղափոխության» արդյունքում պետությունն աննախադեպ առաջընթաց է արձանագրելու։

Իշխանությունները մի կողմից՝ հայտարարում էին ահռելի ներդրումների մասին, թե իբր ներդրողները հերթ են կանգնել, որ Հայաստանի տնտեսության մեջ կարողանան գումարներ ներարկել, իսկ մյուս կողմից էլ՝ այնպիսի քայլեր ձեռնարկում, որոնցով ուղղակի խաթարում էին (ու խաթարում են) Հայաստանի ներդրումային միջավայրը։ Իշխող ուժի կողմից առաջ քաշված օրենսդրական նախաձեռնությունները, մասնավորապես գուքահարկի ավելացման ու բանկային գաղտնիքի մասին, ուղղակի վանում են ներդրողներին։ Բացի դրանից, տեսնելով իշխանությունների կողմից որոշ տնտեսվարողների անհարկի հետապնդումները և քաղաքական նպատակներով պայմանավորված ճնշումները՝ դժվար թե արտերկրից որևէ գործարար հետաքրքրություն ցուցաբերեր Հայաստանի տնտեսության նկատմամբ։

Իսկ ընդհանրապես, Փաշինյանի օրոք տնտեսական առումով որևէ նախաձեռնողականություն չի նկատվել, տնտեսությունն ուղղակի զարգացել է միայն անցյալից եկող իներցիայով։ Այսպիսի պայմանների հետևանք էր նաև այն, որ երկրի վարչապետը ստիպված էր կրկին կատարել որոշ ձեռնարկությունների ու գործարանների բացումը, որոնք արդեն իսկ բացված էին։ Եթե ունենայինք տնտեսական լուրջ առաջընթաց, ու ներդրումները հոսեին դեպի Հայաստան, ապա դա կնշանակեր նաև հսկայածավալ ֆինանսական հոսքեր դեպի պետբյուջե, որի մի զգալի մասն էլ կարելի էր ծառայեցնել ռազմական նպատակներով։ Իշխանությունների կողմից անընդհատ տարփողվել է նաև այն թեման, թե իրենք կայացած ռազմարդյունաբերական համալիր են ստեղծելու, որի հիմնական ներուժը ուղղված է լինելու հայկական արտադրանքի արտահանմանը։

Բայց, ի վերջո, պարզվեց, որ իշխանությունների գովերգած ռազմարդյունաբերական համալիրն ընդամենը հերթական փուչիկն է։ Նախ՝ բավարար միջոցներ չուղղվեցին հայկական արտադրության զինատեսակներ ստեղծելու ուղղությամբ, քանի որ դրա համար առաջին հերթին պետք էր ոլորտում կայացած տարբեր գիտնականների ու մասնագետների համախմբում ու նրանց ներուժի օգտագործում։ Գոնե կարելի էր ստեղծել ռազմական ոլորտի պրոֆեսիոնալներից, այդ թվում՝ նաև սփյուռքի ներկայացուցիչներից կազմված մի խումբ, որը կարող էր խորհուրդներ տալ ու ծրագրեր առաջ քաշել, թե ինչ ռազմավարության միջոցով է հնարավոր բանակը համապատասխանեցնել ժամանակակից պատերազմի պահանջներին, կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ մոբիլիզացիա ապահովելու համար ինչ ձեռնարկումներ են անհրաժեշտ, որպեսզի պատերազմի ժամանակ անկազմակերպ իրավիճակ չունենայինք։

Սակայն իշխանություններն ինչպե՞ս կարող էին լսել ոլորտի գիտակներին, երբ բանակի սպաներին ու գեներալներին թիրախավորելով՝ նրանցից միայն թալանչիների կերպար էին ստեղծել։ Իսկ բանակում «ելակով» զինվորներին կերակրելու ու դրա շուրջ քարոզչական փիառ կազմակերպելու համար մասնագիտական հմտություններ անհրաժեշտ չէին։ Կարճ ասած՝ իշխանություններն այսքան ժամանակ Հայաստանի առաջ ծառացած սպառնալիքներին դիմագրավելու տեսանկյունից ոչինչ չեն ձեռնարկել, բայց դրա հետ մեկտեղ վայելել են իրենց պաշտոններն ու պարգևավճարները, որի արդյունքում է նաև, որ պարտվել ենք ու խայտառակվել ողջ աշխարհի առաջ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում