Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայտնի իրողություն է, որ Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ միայն սննդամթերքի գներն այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 15.4 տոկոսով բարձրացել են: Բայց զուգահեռ նկատենք, որ պարենի համաշխարհային գներն են բարձրացել, ինչը նշանակում է, որ թանկացումներ արձանագրվել են ամբողջ աշխարհում: Եւ Հայաստանն այս առումով անմասն չի մնացել:
Մյուս կողմից՝ նկատենք, որ Հայաստանում բեռնափոխադրումների սակագներն են բարձրացել: Ըստ մասնագետների՝ հենց թանկացած բեռնափոխադրումներն են պատճառը, որ մեր հանրապետությունում ոչ միայն սպառողական շուկայում է գնաճ արձանագրվել, այլեւ ոչ պարենային ապրանքներն են թանկացել: Օրինակ՝ բենզինի գինն է զգալի բարձր. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն այսօր կազմում է 500 դրամ: Հանրապետությունում երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 9.9 տոկոսով, որից բեռների արտահանումը նվազել է 14.2 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել է 23.5 տոկոսով:
Կտրուկ նվազել են նաեւ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները. անկումը կազմել է 4.6 տոկոս: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ 4 տոկոս աճ է արձանագրվել. ներմուծման դեպքում 67.9 տոկոս է աճը կազմել: Իսկ, ահա, արտահանումը նվազել է, այն էլ՝ 20.8 տոկոսով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի