ՔՊ խմբակցության գործունեությունը ԱԺ-ում «դադարեցվել» է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կարելի է ասել, պարապուրդի է մատնված: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական պատգամավորները, թողած իրենց բուն օրենսդրական գործառույթները, լծվել են տարբեր համայնքապետերի ընտրությունների կազմակերպչական ու անցկացման բուն պրոցեսին: Ըստ մեր տեղեկությունների՝ մի հատվածն անգամ մարզերից չի էլ գալիս Երեւան խորհրդարանի աշխատանքներով զբաղվելու համար. գիշերուզօր քարոզարշավ են իրականացնում:
Կարելի է ասել՝ ԱԺ ՔՊ խմբակցության գործունեությունը ԱԺ-ում «դադարեցվել» է, ոչ ոքի չի հետաքրքրում օրենսդրությունը: Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք նաեւ, որ տեւական ժամանակ է՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խմբակցության նիստ չի հրավիրել, քննարկումներ չկան, քանի որ ոչ ոքի չի էլ կարողանալու «բռնացնել» բերել ԱԺ, ինքն էլ կորոնավարակի դեմ է բուժվում:
Պարապուրդ բառի ապացույցը նաեւ թվերն են. ԱԺ պաշտոնական կայքի տվյալների համաձայն՝ 85 նախագծերից միայն մեկն են հեղինակել իշխող խմբակցության պատգամավորները., մյուսները կառավարության եւ ընդդիմադիրների նախագծերն են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի