Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Հայաստան

Ենթադրենք՝ Շուշիում կամ Հադրութում ոչ մի ներդրում չէր եղել, պիտի հանձնեի՞նք թշնամուն

 

Օրերս Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 30 տարի շարունակ Շուշիում ներդրումներ չեն արվել, եւ բնակելի շենքեր չեն կառուցվել։ «Եկեք հաշվենք՝ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում եւ ինչ ծավալի ներդրումներ` Բադեն-Բադենում, տեսնենք՝ համեմատության եզրեր ունե՞ն, թե՞ ոչ: Ձեզ թվում է՝ մենակ ես կամ դուք եք եղել Շուշիում, մարդիկ չեն եղել, էն մյուս տարածքներում մարդիկ չե՞ն եղել, չե՞ն տեսել՝ ինչ վիճակ է էնտեղ: Էն, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել»,- նշել էր նա։

Արցախցի գրող, հրապարակախոս Հրանտ Ալեքսանյանի կարծիքով, հայրենիքիդ մի կտորը օտար քաղաքի հետ նման կերպ համեմատելն արդեն «տխմարություն է»․ «Հատկապես այս զուգահեռի վրա, երբ կորցրած քաղաքներ ունենք՝ Շուշին, Հադրութը, այսինքն՝ դրանք այլեւս անհամեմատելի են։ Այդ քաղաքները կորուսյալ են, հիմա կորուսյալ են իշխանությա՞ն, բանակի՞, թե՞ պետության մեղքով, դրանք ցանկացած դեպքում կորուսյալ են։ Իսկ կորուսյալ հայրենիքի կտորը գնահատել, թե այնտեղ քանի շենք կա, թե քանի ծառ կա․․․ լավ հայրենիքն ունենում է աշխարհագրական, քաղաքական եւ քաղաքակրթական տարբեր որակներ, բայց հայրենիքի կտորներն այդպես չեն զանազանում եւ այդպես չեն գնահատում, թե մի տեղ ներդրումները շատ կլինեն, մի տեղ քիչ կլինեն։ Ենթադրենք, Շուշիում կամ Հադրութում ոչ մի ներդրում էլ չէր եղել, ինչ է՝ պիտի հանձնեի՞նք թշնամուն։ Ես սրա մասին խոսելն անգամ զազրելի բան եմ համարում, երբ փորձում ես արդարացնել քո տխմար քաղաքական պահվածքը, քո ամբողջ պարտության խայտառակությունը, որը փորձում ես բացատրել ներդրումներով, մշակութային օջախների քանակով կամ պակասով»։

Շուշին մեր քաղաքն է ու թե ինչպիսի տեսք ու նկարագիր ունի, սա մեր ներքին խնդիրն է՝ համոզված է Ալեքսանյանը։ «Եվ չի նշանակում, որ դու իրավունք ունես ինչ-որ բնակավայր հանձնել թշնամուն, ինչ է թե այնտեղ քո պատկերացրածը չէ, հատկապես որ քո պատկերացրածը մեր հայկական առողջ պատկերացումների հետ որեւէ կապ չունի»,- ասում է գրողն ու հավելում, որ երկրի ղեկավարը հերթական անգամ մոլորեցրած է պահում իր միամիտ ու դատարկամիտ կողմնակիցներին։

«Վերջին 3 տարիներին ինչ ասել ու արել է Արցախի մասով, սա էլ դրանց շարքից հերթական տխմար դրսեւորումներից մեկն է, որը մեկնաբանելը նույնիսկ գարշելի է նորմալ մարդու համար։ Հայրենիքը չի չափվում որեւէ ներդրումով, որեւէ ֆինանսական ծավալով, որեւէ շենքի բարձրահարկ լինել-չլինելով։ Ենթադրենք, հայրենիքը մի անապատ է, սահմանային պետություններից որեւէ մեկն իր մի քառակուսի մետրը չի հանձնի որեւէ այլ պետության, թեկուզ որեւէ կառույց չկա, ու անապատ է, որովհետեւ դա իրենց հայրենիքն է»,- ասում է Ալեքսանյանն ու եւս մեկ անգամ նշում, որ մեծ հիմարություն է նմանօրինակ հայտարարությունները կարեւորելն ու մեկնաբանելը։

«Ես գտնում եմ, որ նրա արտահայտություններն ու հայտարարությունները որեւէ մեկնաբանության կարիք չունեն՝ քամահրանքից, մերժումից, ժխտումից բացի»,- ասում է ու նշում, որ գուցե դրանով Փաշինյանն ուզում է մարդկանց մոտ արդարանալ, բայց դարձյալ մի նոր սխալ է գործում հայության, արցախահայության դեմ եւ ամենահիմար ձեւով է փորձում դա պատճառաբանել․ «Հայրենիքի կորուստը, քո մեղքով կատարված ազգային այդ դավաճանությունն ի՞նչ արդարացում կարող է ունենալ, դրանք ի՞նչ կապ ունեն որեւէ ներդրման հետ, հատկապես որ նրա ասածը շատ հեռու է իրականությունից։ Շուշին բավականին վերածաղկել, վերահայացել էր վերջին 30 տարիների ընթացքում։ Հայրենիքի արժեքն իմացողը երբեւէ նմանատիպ զառանցանք դուրս չի տա, նման գնահատական ու զուգահեռ չի տանի, ու եթե դա արվում է պետության առաջին դեմքի մակարդակով, դա ուղղակի ողբալի է»։

Վերջին տարիներին բավական շատ ծրագրեր էին իրագործվել ու իրագործվում Շուշիում, քաղաքը, ինչպես նկատում է Հ․ Ալեքսանյանը, կրկին վերահայանում էր, վերածաղկում, վերաշինվում, վերաբնակեցվում․ «Այո, դանդաղ տեմպերով, բայց առաջ էր գնում։ Իհարկե, կարելի էր ամեն ինչ ավելի արագ անել, բայց հիմա հետին թվով որ նայում ենք, ասում ենք՝ Տեր Աստված, գուցեեւ լավ ստացվեց, որ այնտեղ շատ ներդրումներ չարեցինք, որովհետեւ ո՞ւմ մտքով կանցներ, որ կգար նման խելագար իշխանություն, որ Շուշին՝ Հադրութի հետ միասին, կարող էր հանձնել թշնամուն։ Իհարկե, այս մոտեցումն էլ առողջ տրամաբանության մեջ չէ, բայց ինչ որ արվել է Շուշիում այս 30 տարիների ընթացքում, բավականին հսկայական աշխատանք է արվել, եւ վերջին տարիներին, երբ քաղաք էիր մտնում, հրաշալի էիր քեզ զգում»։ Գրողը հիշում է՝ վերջին այցելությունը Շուշի եղել է 2020թ․ սեպտեմբերի 26-ին, այդ օրերին ֆիլմ էին նկարահանում Շուշիում, հաջորդ օրն էլ պետք է շարունակեին, բայց պատերազմը կիսատ թողեց շատ բան, այդ թվում՝ ֆիլմը։

hraparak.am