Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Հայաստան

Վարչապետն ու իր աշխատակազմը թաքցնում են Ալիևի հետ «օպերատիվ կապի» փաստը

2020թ. աշնանը Արցախի դեմ սանձազերծված պատերազմից և նոյեմբերի 9–ի ամոթալի համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ կառավարությունն ու վարչապետը հնարավորինս անհասանելի են դարձել լրատվամիջոցների համար։ NEWS.am–ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իր աշխատակազմին՝ իրեն այլևս չանհանգստացնել լրատվամիջոցների թե՛ բանավոր, և թե՛ գրավոր հարցադրումնեով։

Դրա ապացույցը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի անունից NEWS.am–ին ուղարկված զավեշտալի պատասխանն է։

Դեռևս սեպտեմբերի 2–ին NEWS.am–ը, հղում կատարելով ՀՀ սահմանադրությանն ու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածներին, գրավոր հարցմամբ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարզելու, արդյոք 2020թ. նոյեմբերի 9–ից հետո վերականգնվե՞լ է 2018թ. իր և Ադրբեջանի նախագահի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն երկու երկրների միջև հաստատված զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետ կապված օպերատիվ կապը։

Եթե այո, ի՞նչ պարբերականություն է այն կրում։ Տեղեկություն ստանալու հարցմանը օրենքով սահմանված ժամկետներում պատասխան չստանալուց հետո սեպտեմբերի կեսերին NEWS.am–ը փորձել էր կապ հաստատել վարչության պետ Արմեն Խաչատրյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերն անպատասխան էր թողել։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակցի հորդորով սեպտեմբերի 15–ին կրկին ուղարկել ենք նույն հարցումը։ Երկրորդ փորձից 24 օր անց, այդպես էլ չստանալով պատասխան, NEWS.am–ը դարձյալ զանգահարել է վարչություն և հիշեցրել հարցման գոյության մասին։

Մեր հիշեցումից ժամեր անց վարչության պետ Արմեն Խաչատրյանի անունից ստացել ենք գրություն, որտեղ բառացիորեն նշված է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս. թ. հոկտեմբերի 6–ին՝ Ազգային ժողով–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նշված հարցադրմանը և վարչապետի հնչեցրած պատասխանին ավելացնելու ոչինչ չունենք»։

Ստացվում է, որ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը, որը լիազորված է՝ ապահովելու վարչապետի և աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ, չցանկանալով անհանգստացնել վարչապետին, սպասել է այնքան ժամանակ, մինչև կառավարության ղեկավարը մի առիթով կարտաբերի «օպերատիվ կապ» եզրույթը, որպեսզի այն որպես պատասխան ներկայացնի լրատվամիջոցին՝ համարելով, թե իր պարտականությունները կատարել է։

Ստպված ենք հիասթափեցնել պարոն Խաչատրյանին, քանի որ հոկտեմբերի 6–ի հարցուպատասխանի ժամանակ որևէ պատգամավոր վարչապետին չի ուղղել մեզ հուզող հարցը, իսկ վարչապետն էլ չի անդրադարձել այդ հարցին։

Հոկտեմբերի 6–ի նիստում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ընդամենը խոսել է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանից ու Արցախից զիջել է ավելին, քան կարելի էր պատկերացնել, և իր իսկ նշած օպերատիվ կապն ըստ պատգամավորի՝ ծառայում է բացառապես պայմանավորվածությունների, խոստումների, միգուցե նաև թուրքի կողմից ունեցած տեղեկություններն իր մասին շանտաժի տարբերակով չհրապարակելու համար։

Ի պատասխան՝ կառավարության ղեկավարը հեգնել է պատգամավորին՝ նշելով. «Էդ օպերատիվ կապը ձեր խմբակցության ղեկավարն է հիմա։ Գնացեք խմբակցությունով սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի՝ այդ ի՞նչ է պայմանավորվել և ո՞ւմ հետ։ Օպերատիվ կապն այսօր բացակա է, բայց ձեր խմբակցության ղեկավարն է, ուզում եմ հիշեցնել․․․ Եվ զգույշ եղեք, եթե այդ համառությամբ հետևողական գնաք, կարող է պարզվի, որ դավաճանական շրջանակում եք գտնվում, գուցե դո՞ւրս գաք խմբակցությունից, կամ իրե՞ն հեռացնեք խմբակցությունից․․․»։

Առնվազն զավեշտալի է կարծել, թե «օպերատիվ կապն այսօր բացակա է» ձևակերպումով վարչապետը նկատի է ունեցել, որ իր և Ալիևի միջև օպերատիվ կապ այսօր չկա։ Դժար չէր կռահել, որ խոսքը ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մասին է, ով այդ օրը ներկա չէր կառավարության հետ հարցուպատասխանին։

Ինչևէ, հույս ունենք, այսքանից հետո վարչության պետը խիզախություն կունենա մտնելու վարչապետի մոտ և ի վերջո զեկուցելու նրան ուղղված «անախորժ» հարցման մասին, հակառակ դեպքում մնում է արձանագրել, որ վարչապետն ու իր աշխատակազմը խախտում են ՀՀ Սահմանադրության 51-րդ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածները։

Նշենք, որ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին օրենքի»՝ եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին։

Այս դեպքում տեղեկատվության տնօրինողը ոչ միայն չի տեղեկացրել, որ չունի փրտրվող տեղեկատվությունը, այլևս խախտելով տեղեկատվության տրամադրման ժամկետները, խեղաթյուրել է մեր կողմից բարձրացված հարցը և դրան տվել ոչինչ չասող պատասխան։ Այսպիսով՝ արձանագրենք, որ «օպերատիվ կապի» մասին հարցը շրջանցելու վարչապետի աշխատակազմի փորձը ձախողվեց, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ վարչապետն ու իր աշխատակազմը թաքցնում են Ալիևի հետ «օպերատիվ կապի» փաստը։

Ի դեպ՝ այսօր ողջ օրվա ընթացքում NEWS.am–ին այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Արմեն Խաչատրյանի հետ և պարզաբանում ստանալ խնդրի առնչությամբ։