Ովքեր են այն համարձակ 2 նախարարները, որոնք չեն փակցրել Փաշինյանի նկարը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարության անդամներից միայն ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է այն համարձակը, ով հրապարակավ խոստովանել է, որ իր աշխատասենյակում կա Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, եւ հայտարարել է, որ նկարն իր վրա մեծ ազդեցություն է թողնում: Մյուս նախարարները լռում են. ինչո՞ւ: «Ժողովուրդ» օրաթերթից մոտ երկու շաբաթ պահանջվեց՝ պարզելու համար, թե գործադիրի անդամներից ովքեր են իրենց աշխատասենյակի պատերը զարդարել Փաշինյանի պատկերով:
Պարզվեց՝ նախարարությունների խոսնակների համար մեծ խնդիր է հարցի պատասխանը՝ կա արդյոք լուսանկարը նախարարի աշխատասենյակում, թե ոչ: Այսպիսով, հարցումների արդյունքները ցույց տվեցին՝ կառավարական կաբինետի ներկայացուցիչ-նախարարների մեծամասնության աշխատասենյակներում Փաշինյանի նկարն իր պատվավոր տեղն ունի։ Բացառությամբ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ու բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի՝ մյուս բոլոր նախարարների ու երկու փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի ու Սուրեն Պապիկյանի աշխատասենյակներում կախված է վարչապետի նկարը:
Նկատենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկարն աշխատասենյակներում փակցնող պաշտոնյաներին ամենասուր ձեւով քննադատող Փաշինյանը փաստացի նույն երեւույթից այժմ բնավ վատ չի զգում: Ինչպես ասում են՝ օ~ մարդիկ, օ~ բարքեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի