ՀՀ օդային սահմանի բացումը Ադրբեջանի հերթական հաղթանակն է ապազգային այս իշխանությունների նկատմամբ
Հոկտեմբերի 5-ին, իրանա-ադրբեջանական լարվածության ֆոնին, հայտնի դարձավ, որ Իրանը փակել է իր օդային տարածքը ադրբեջանական ռազմական ավիացիայի համար: Ադրբեջանից էլ պատասխանեցին՝ իբր «այսպես, թե այնպես, Ադրբեջանը ռազմական փոխադրումների համար չէր օգտվում իրանական տարածքից», դրա համար կան այլ ուղիներ:
Հաջորդ օրն առավոտյան ադրբեջանական պետական ավիաընկերությունը՝ AzAl-ը, հայտնեց, որ հետայսու թռիչքներ իրականացնելիս Բաքուն կկարողա օգտվել բոլոր օդային միջանցքներից, ներառյալ՝ Հայաստանի օդային տարածքից: Դրանից հետո Flightradar24 հայտնի կայքով երևաց, թե ինչպես են ադրբեջանական ինքնաթիռները ՀՀ տարածքով անցնում Նախիջևան:
Հայաստանում քննարկումներ և քննադատություններ սկսվեցին հերթական անիմաստ «բարի կամքի դրսևորման» կապակցությամբ:
ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրել էր, որ երկու երկրները օդային սահմանը փակել էին դեռ 2000-ական թվականներից, երբ Ադրբեջանի՝ օդային սահմանը փակելուց հետո Հայաստանը համարժեք պատասխան էր տվել. փակվել էին նաև օդային միջանցքները՝ Ադրբեջանից Նախիջևան: Ըստ նրա՝ այս ամենն ամրագրված է փաստաթղթերով:
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն էլ երեկ հայտնել էր, որ մինչև 2014 թ. ադրբեջանցիները միշտ թռիչքներ էին իրականացնում Հայաստանի տարածքով: Նա նշել էր, որ իրենք դադարեցրել էին, հիմա էլ որոշել են վերականգնել, իսկ Հայաստանը չէր թռչում Ադրբեջանի օդային տարածքով, որովհետև կոմերցիոն տեսանկյունից ձեռնտու չէր: Թե ի՞նչ նկատի ուներ Ռևազյանը՝ «կոմերցիոն տեսանկյունից ձեռնտու չէր» ասելով, դժվար է պարզաբանել, բայց, օրինակ, եթե Երևանից դուրս եկած ինքնաթիռը Ղազախստան գնալու համար անցներ Ադրբեջանի տարածքով, այլ ոչ թե, ճանապարհը երկարացնելով, Իրանով անցներ (քանի որ այդ դեպքում անցնում է Իրանի և Թուրքմենստանի տարածքով), այդ ժամանակ կոմերցիոն տեսանկյունից ձեռնտու կլիներ:
Հակոբ Ճաղարյանը նշել էր, որ օդային տարածքներից փոխադարձաբար օգտվելու համար պետք էր ստորագրել նախորդ կարգավիճակը փոխող փաստաթուղթ: Իշխանությունները մինչ օրս չեն ժխտել, որ կա նման փաստաթուղթ, իսկ եթե կա, նշանակում է, որ կապիտուլյացիոն իշխանությունները հերթական անգամ բոլորից գաղտնի փաստաթղթեր են ստորագրել ՀՀ գոյությանը սպառնացող կողմի հետ:
Սրան գումարած՝ պետք է հիշել նաև Իլհամ Ալիևի՝ օրերս արած հայտարարությունը, թե «միջանցքներ բացելու ուղղությամբ առաջին քայլերը կատարվել են»:
Ադրբեջանական վերջին թռիչքները միջազգային չեն եղել, այլ՝ ներքին, հետևաբար, ՀՀ-ի կողմից Ադրբեջանին իր էքսկլավ տեղափոխվելու համար տարածք տալը միջանցք տալու առաջին քայլն էր, որին արդեն կհաջորդի Սյունիքով ցամաքային միջանցք տալը:
ՀՀ իշխանությունների՝ Իրանի նկատմամբ նման քայլից հետո Flightradar24 կայքում երևաց, որ Ադրբեջանը դեպի Նախիջևան թռիչքները դարձյալ սկսել է իրականացնել Իրանի տարածքով:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ
Գլխացավեր, ճնշման բարձրացում․ դեկտեմբերի 29-31-ին սպասվու՞մ են մագնիսական փոթորիկներ, ովքե՞ր պետք է ...
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ