Նիկոլի ստերը, «կռուտիտները», «մուտիտները»
7or.am-ը գրում է․ «Հայաստանի օրենսդրության համաձայն՝ խորհրդարանի նիստերից մեկի օրը կառավարությունը պետք է գա ԱԺ ու պատասխանի պատգամավորների հարցերին։
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ պատգամավորների հարց ու պատասխանը նախապես հայտնի սցենարով է տեղի ունենում։
Խորհրդարանի աշխատանքներին հետևողները գիտեն, որ ընդդիմադիր դաշտից հնչելու են սուր հարցեր, որոնց Նիկոլը կա՛մ չի պատասխանելու, կա՛մ ստելու է։
Նիկոլը ստում է։ Ստում է առանց աչքը թարթելու։ Ստում է միշտ ու անդադար։
Երեկ էլ նա ստեց, թե, իբր, Ղարաբաղյան հակամարտության բանակցային փաթեթը, որը նա որպես ժառանգություն է ստացել, ենթադրում էր ազատագրված տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղն էլ հայտնվելու էր Ադրբեջանի կազմում։ Դա սուտ է։ Լկտի սուտ։
Տարածքների վերադարձ, այո՛, բոլոր դեպքերում նախատեսված էր, բայց Արցախի կարգավիճակի դիմաց։ Մադրիդյան սկզբունքներով հենց դա էր ֆիքսվել։
Այդ սկզբունքները երեքն էին՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացում, տարածքային ամբողջականություն և հակամարտության խաղաղ կարգավորում։
Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ սկսում է բանակցություններն իր զրոյական կետից և անհեթեթ առաջարկներ անելով միջնորդներին, թե բա՝ պարզաբանեք Մադրիդյան սկզբունքները՝ փլուզեց բանակցային գործընթացը։ Հենց Նիկոլ Փաշինյանը հնարավորություն տվեց Ալիևին սկսել պատերազմ։
Ալիևը միշտ է խոսել հարցն ուժով լուծելու մասին, բայց միայն Նիկոլի իշխանության միջոցով նա ստացավ այդ հնարավորությունը։ Այնպես որ նիկոլական հիմիկվա փչոցները, զրոյական արժեք ունեն։
Նիկոլինն այն դեպքն է, երբ իր հետ ամեն ինչ պարզ է։ Պատերազմի ու բանակցությունների թեմայով հարց տվողն էլ, հարցին պատասխանողն էլ գիտեն, որ առնչվելու են ստի հետ։ Հարցը հնչելու է և դրան հաջորդելու է սուտ պատասխանը, «կռուտիտը», «մուտիտը»։
Նիկոլին ոչ թե հարց պետք է տալ, այլ նրան ուղարկել պատմության աղբանոց»։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի