Հղիներին կարելի՞ է պատվաստվել. պատասխանում է ՀՀ առողջապահության փոխնախարարը
Եթե բժիշկը որոշի, որ հղի կնոջն անհրաժեշտ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, ապա նա պետք է պատվաստվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հղիներին կարելի է պատվաստվել։
«Կորոնավիրուսի հետևանքով հղիներ են մահացել ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի։ Պետք է ասեմ, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը որևէ կերպ չեն ազդում վերարտադրողական առողջության վրա։ Ունենք կանայք, որոնք պատվաստվել են և հիմա հղի են, ուստի կոչ եմ անում բոլոր աղջիկներին, որոնք պատրաստվում են մայրանալ, անպայման պատվաստվել»,–ասաց Նանուշյանը։
Նրա խոսքով` համեմատելով պատվաստանյութերի վտանգներն ու օգուտը` բժիշկը կորոշի, թե արդյոք հղի կինը պետք է պատվաստվի, թե ոչ։ Ըստ Նանուշյանի` եթե բժիշկը գտնի, որ հղին ռիսկային խմբում է և պետք է պատվաստվի, որպեսզի հանկարծ վարակվելու ժամանակ խնդիր չունենա, ապա պետք է լսել բժշկին։ Սակայն ամեն դեպքում հղիներն ազատված են 14 օրը մեկ կամ պարտադիր կերպով ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստվելու պահանջից։
Փոխնախարարը վստահեցնում է` կերակրող մայրերը նույնպես կարող են պատվաստվել։
Նանուշյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ պետք է պատվաստվեն այն անձինք, որոնք արդեն իսկ վարակվել են կորոնավիրուսով և հակամարմիններ ունեն։ Ի պատասխան փոխնախարարը նշեց` հիվանդանալուց հետո մարդկանց մոտ հակամարմիններն օրեցօր նվազում են։
«Նրանք, ովքեր հիվանդացել և պատվաստվել են, շատ ավելի պաշտպանված են, քան կորոնավիրուսով վարակված և չպատվաստված անձինք։ Բացի այդ, չունենք այն աստիճան զգայուն թեստեր, որոնք հակամարմինների մասին հստակ ինֆորմացիա կտան։ Ի դեպ, ունենք դեպքեր, երբ բարձր հակամարմիններ ունեցող անձը վարակվել է կորոնավիրուսով և բավականին ծանր է տարել»,–ասաց Նանուշյանը։
Նա հավելեց` ճիշտ է, պատվաստված անձը նույնպես կարող է վարակվել կորոնավիրուսով, սակայն պատվաստանյութը գրեթե 98 տոկոսով պաշտպանում է վարակվելուց։ Ըստ նրա` առանց դիմակի շփումների ժամանակ, մանավանդ ավելի վարակելի համարվող «Դելտա» շտամի պարագայում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը գրեթե 100 տոկոս է։ Վերջին շրջանում օրական 15 000 մարդ է պատվաստվում, սակայն, ըստ Նանուշյանի, հիվանդանոցները բավականին լարված են աշխատում, վերակենդանացման բաժանմունքում տեղերը սահմանափակ են։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսից հղի կին է մահացել։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի