Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Մամուլ

Ինչպես և ինչու էին արդիական զենքերի միֆերով փորձում կերակրել հանրությանը

«Փաստը» գրում է․ 

«Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունն ունի բազմաթիվ շերտեր ու պատճառներ։ Սակայն մեծ թվով փորձագետներ վճռորոշ են համարում այն գործոնը, որ Հայաստանը պատերազմի ժամանակ տեխնոլոգիական առումով մեծապես զիջում էր հակառակորդին։ Ադրբեջանը մարտական գործողությունների ընթացքում օգտագործում էր թուրքական և իսրայելական գերժամանակակից զինատեսակներ՝ մասնավորապես անօդաչու թռչող սարքեր։

Եվ հենց Արցախյան պատերազմի արդյունքում է, որ դրանից հետո աշխարհի մի շարք երկրների շրջանում մեծացավ հետաքրքրությունը թուրքական արտադրության «Բայրաքթար ՏԲ2» ԱԹՍ-ների նկատմամբ, որոնք հակառակորդը լայնորեն կիրառում էր Արցախի դեմ։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ հակամարտող կողմի զինվորականներն այդպես էլ անմիջական մարտի չեն բռնվել։ Ինչպես հանրային կյանքի մյուս ոլորտները, պատերազմները ևս թևակոխել են նոր դարաշրջան։ Սակայն սա չի նշանակում, որ անցյալ դարի լավագույն զինատեսակներն ընդհանրապես կորցնում են իրենց արդիականությունը։

Ուղղակի այդ զինատեսակները պետք է համատեղել արդիական զենքերի հետ։ Բայց խնդիրն այն է, որ ՀՀ իշխանություններին՝ Փաշինյանի գլխավորությամբ, ավելի շատ հետաքրքրում էր սեփական փիառը, քան այն հարցը, թե իրենց ձեռք բերած զենքերը մինչև վերջ կարո՞ղ են խնդիր լուծել, թե՞ ոչ։ Դրա արդյունքում է, որ չնայած հին զենքեր ունենալու թեման Փաշինյանը դարձրել էր մատի փաթաթան, սակայն ինքը գնում էր 70-ականների «Օսա ԱԿ» համալիրներ և 80-ականների «Տոր» զենիթահրթիռային համալիր։ Այսինքն, Փաշինյանը հայտարարում էր 80-ականների զենքերի դարաշրջանը փակելու մասին, սակայն ինքը գերարդիական զենքեր գնելու փոխարեն կրկին հին զենքեր էր գնում։ Ու ընդհանրապես, արդիական զենքերի մասով իշխանությունները փորձում էին միֆերով կերակրել հանրությանը։

Դեռևս անցյալ տարվա ապրիլին Փաշինյանը, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, ուղիղ եթերում հայտարարում էր ռազմարդյունաբերական գործարաններ կառուցելու մասին։ Ընդ որում, նա ակնարկում էր մի սենսացիոն նորության մասին, որն իբրև ռազմական գաղտնիք է։ Փաշինյանի խոսքերով, Հայաստանում զրոյից հավաքվելու միջոցով արտադրվել է ռազմական նշանակության գերժամանակակից արտադրանք, որի գոյությունը խոսում է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի՝ նոր մակարդակի դուրս գալու մասին։ Իսկ թե այդ ինչ զենքի մասին էր ակնարկում Փաշինյանը, հանրությունն այդպես էլ չիմացավ։ Չնայած, եթե իրականում նոր մակարդակի զենք ունենայինք, ապա Փաշինյանը չէր դիմանա գայթակղությանը և կլուսանկարվեր դրանց հետ, ինչպես արել է «Տոր» համակարգերի ու «ՍՈւ 30 ՍՄ» կործանիչների դեպքում։

Չհաշված, որ պատերազմի ընթացքում այդպիսի զենքի կիրառման մասին ոչ մի խոսք չկա։ Մյուս կողմից՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության այն ժամանակվա նախարար Հակոբ Արշակյանն առիթը բաց չէր թողնում իր ֆեյսբուքյան էջով հայկական անօդաչուների, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ների փորձարկման մասին տեսանյութեր տարածելու։ Տպավորություն էր ստեղծվում, թե հակառակորդը պետք է սարսափի հայկական անօդաչուներից։ Սակայն հայկական անօդաչուներն այդքան գովերգելուց հետո պարզվում է, որ պատերազմի ընթացքում այդ սարքերն իրենց չեն արդարացրել։ Եվ պատահական չէ, որ ներկայումս արդեն լրջորեն քննարկվում է գերժամանակակից ԱԹՍ-ների արտադրությունը նոր կետից սկսելու անհրաժեշտությունը։

Իսկ որոշ մասնագետներ էլ ավելի ձեռնտու են համարում ռուսական անօդաչուների գնումը։ Այնպես որ, մինչ պատերազմի սկիզբը իշխանությունները քարոզչական ծխածածկույթ էին ստեղծել, թե հակառակորդի համար մեր օդային տարածքը փակ է, հայկական բանակը մարտունակ է առավել, քան երբևէ։ Ու այս քարոզչությունն իր գագաթնակետին հասավ անցյալ տարվա հուլիսին ընթացած Տավուշյան մարտերից հետո։ Ռազմական փորձագետ լինելու անհրաժեշտություն չկա հասկանալու համար, որ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում հայկական կողմը պետք է հնարավորինս արդյունավետ պաշտպանվի, իսկ դա ենթադրում է, որ մեզ համար հակաօդային պաշտպանությունը առաջնային նշանակություն ունի։

Սակայն այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ իշխանություններն անընդհատ փորձում էին հավաստիացնել, թե «օդը փակ» է։ 2019 թ. դեկտեմբերին ՀՕՊ զորամաս այցելությունից հետո Փաշինյանը նշում էր, թե երկինքն ապահով է։ Բայց ստացվեց այնպես, որ մեր ՀՕՊ համակարգերի գերակշիռ մասը պատերազմի հենց առաջին իսկ օրերին շարքից հանվեց։ Այսինքն, իշխանությունները չէին հաշվարկել Ադրբեջանից եկող վտանգի աստիճանը և հակաօդային պաշտպանության համակարգը չէին համապատասխանեցրել այդ պահանջներին։ Կամ, ինչպես երբեմն շատերը պնդում են, չէին ցանկացել. դա արդեն ժամանակը ցույց կտա»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։