«Կռուտիտի» հարցում անգերազանցելի է
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը երեկ անցավ դարձյալ լարված ու թշնամական մթնոլորտում։ Ընդդիմադիրները, որոնցից ոչ բոլորն էին ներկա դահլիճում, դարձյալ փորձեցին Նիկոլ Փաշինյանին նեղը գցել՝ հիշեցնելով նախկինում արած իր հայտարարություններն ու հակասական գործողությունները։ Դարձյալ հիշեցրին, որ դավաճան է եւ կապիտուլյանտ, բայց բանը շշանետումներին չհասավ, քանզի շշերն այս անգամ եւս հավաքել էին սեղաններից։
Փաշինյանը որոշ հարցեր խորամանկորեն շրջանցում էր` չէր պատասխանում, որտեղ մեղքը նախկինների վրա գցելու փոքրիկ շանս էր տեսնում, անցնում էր հակահարձակման՝ «դավաճանն ու կապիտուլյանտը դուք եք»։
Երբեմն ընդդիմադիրների նյարդերը տեղի էին տալիս: Օրինակ, գերիների մասին հարց ուղղած Հռիփսիմե Ստամբուլյանի նյարդերը չդիմացան, եւ նա միկրոֆոնը խփեց սեղանին, դուռը շրխկացրեց ու դուրս եկավ։
Պարզ է, որ ընդդիմությունը լեզվակռվի մեջ միշտ պարտվելու է Փաշինյանին, որովհետեւ «կռուտիտի» եւ արգելված գծեր հատելու հարցում նա անգերազանցելի է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի