Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին Հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Վարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք Գյումրիում Ռազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է Լուսնին Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ Եվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլ Լեհաստանը պետք է միջուկային զենք ունենա Իրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. Ռուբիո Արդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատված Հայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Տաք, թարմ եփած սուրճ խմելը վտանգավոր Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ ՄխիթարյանինՀրաձգության Հայաստանի հավաքականի կազմը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունումՎարորդական իրավունքի վկայականի դիմաց՝ 600 հազար դրամ․ կաշառքի միջնորդության դեպք ԳյումրիումՌազմավարական շրջադարձ. Մասկը Մարսի փոխարեն առաջնահերթությունը տալիս է ԼուսնինՀրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջԵվրոպան մի փոքր շունչ է քաշել. միջազգային մամուլԼեհաստանը պետք է միջուկային զենք ունենաԻրանում աստվածաբանական որոշումներ են կայացնում, ոչ թե՝ աշխարհաքաղաքական. ՌուբիոԱրդեն իսկ ասֆալտապատվել է շուրջ 2100 քմ հատվածՀայտնաբերվել է 426 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Պայթյունի ահազանգ Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկանԳիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերին նվիրված միջոցառումներ՝ երիտասարդական կենտրոններումԱտոմակայանն այս անգամ երկար կնորոգվի, բայց հոսանքի դեֆիցիտ չի լինի․ ՀԾԿՀ նախագահԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀԲողոքներ «Վեոլիա Ջուր» ընկերությունից․ ինչ խնդիրներ ու լուծումներ է մատնանշում ՀԾԿՀ-նԲրազիլացին վերադարձավ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում կասկածելի ծրար է հայտնաբերվել և ուղարկվել կենսաբանական լաբորատորիաԲացահայտվել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպքՄարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցըՆապոլին և Ռոման չպարզեցին հաղթողինՄեսին հնարավոր է չմասնակցի այս տարվա ֆուտբոլի Աշխարհի առաջնությանըՔնելուց առնվազն 3 ժամ առաջ այևս սնունդ չընդունելը կարող է բարելավել սրտանոթային և նյութափոխանակության առողջությունըՄագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոնՓետրվարի 17-ին Անտարկտիդայի երկնքում տեղի կունենա արեգակնային օղակաձև խավարումԱՄՆ գլխավոր դատախազին քննադատել են Էպշտեյնի բոլոր ֆայլերը «հրապարակելու» մասին հայտարարությունից հետո«Al-Beruniy» մրցաշար. hայ շախմատիստներն առաջատարների թվում ենՀայաստանի որոշ ռազմարդյունաբերական ընկերություններ ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացելՂազախստանում անհայտ անձինք ավերել են 2025 թվականին կառուցված ամբարտակի մի մասըՀայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողներըԹոշակառուները կստանան Միասնական սոցծառայության օժանդակությունը բանկային քարտի առաքման հարցումԻտալիայի հայտնի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը Համաճարակային իրավիճակը Հայաստանում. ինչ վիրուսներ են շրջանառվումԴատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել էԻրանը պետք է հրաժարվի հարստացված ուրանից. Նեթանյահու«Խաղաղության խորհրդում» Ռուսաստանի և Բելառուսի դիրքորոշումը կլինի միասնական. Լուկաշենկո«SAFE YOU»-ն ՆԳՆ ոստիկանության թիրախային գործիք՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում (տեսանյութ)Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվողԲոլոր կենսաթոշակառուները հնարավորություն կունենան օգտվել հետվճարային համակարգիցԺնեւում կայանալիք բանակցություններում կքննարկվի նաեւ տարածքների հարցը. ՊեսկովՄյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում պանելային քննարկմանն ընդգծվել է TRIPP-ի կարևորությունըԱնվավեր փաստաթուղթ ունենալը խոչնդոտ կառաջացնի բանկերումԲանկային սպասարկում չունեցող կենսաթոշակառուների և նպաստառուների համար բանկը կընտրվի ավտոմատՀՀ-ում ԱԲ-ի տվյալների կենտրոն կկառուցվի. ՀայրապետյանՈւկրաինայի և Իրանի շուրջ բանակցությունները տեղի կունենան միաժամանակ«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակովԳերմանիան միգրացիոն քաղաքականության շրջանակում կես տարով կերկարաձգի սահմանային վերահսկողությունը. BildՄիջուկային փորձագետների հետ այսօր հանդիպելու եմ Ռաֆայել Գրոսիի հետ. Աբբաս Արաղչի
Հայաստան

ՀՀ-ն ադրբեջանական օդանավի թռիչքն արգելել չէր կարող, բայց հայտնի չէ՝ այն ինչ է փոխադրել՝ զե՞նք, թե՞ ուղեւորներ. փորձագետ

2013թ-ի հոկտեմբերի 23-ին Հայաստանն ընդունեց Բաց երկնքի քաղաքականությունը, եւ այդ օրը ստորագրված պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ ցանկացած երկրի եւ ավիաընկերության օդանավ կարող է թռիչքներ կատարել ՀՀ օդային տարածքով: Դրա թույլտվությունը տվել ենք հենց այդ օրը, հետեւաբար, ճիշտ են այն գնահատականները, որ Հայաստանը չի կարող փակել իր օդային տարածքը այլ երկրի համար: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ավիափորձագետ Նավիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 6-ին յոթ տարվա դադարից հետո ադրբեջանական ինքնաթիռի՝ ՀՀ օդային տարածքով դեպի Նախիջեւան թռիչք կատարելուն:

«2013թ-ից առաջ Ադրբեջանն օգտագործում էր Հայաստանի օդային տարածքը, մենք էլ դեպի միջինասիական երկրներ թռիչքներ կատարելիս օգտվում էին Ադրբեջանի օդային տարածքից, բայց երբ մենք ընդունեցինք բաց երկնքի քաղաքականությունը, Ադրբեջանը դադարեցրեց չվերթները, եւ ոչ միայն մեզ վնասելու, նավիգացիոն գումարներ Հայաստանի չվճարելու նպատակով, այլ նաեւ անվտանգային հարցերից ելնելով՝ սա, ի վերջո, պատերազմական գոտի կարելի է համարել, ժամանակն էլ ցույց տվեց, որ մեր հարեւան պետությունը կարող է պատերազմ սանձազերծել: Վերջին պատերազմի ժամանակ էլ որեւէ ավիաընկերություն թռիչքներ չէր կատարում դեպի Հայաստանի, եւ ոչ թե մեզ պատժելու համար, այլ իրենց անվտագությունից ելնելով»,- նշեց Խաչատրյանը:

Փորձագետի համոզմամբ՝ ադրբեջանական կողմը, որոշակի աղբյուրներ ունենալով, վստահ է եղել, որ իրենց քաղաքացիական օդանավը, կատարելով այդ չվերթն Ադրբեջանից դեպի Նախիջեւան, չի խոցվելու:

«Ինչու՞ մինչեւ հիմա դա չէր արվում, եւ հանկարծ հանգիստ են, որ իրենց օդանավը չի խոցվելու, նշանակում է՝ ինչ-որ մեկը Հայաստանից նման երաշխիք է տվել, ունեցել են նման երաշխիք, եւ թռիչք են կատարել»,- նկատեց փորձագետը:

Խաչատրյանը շեշտում է՝ այս պայմաններում հնարավոր չէ՝ արդյո՞ք դա հենց ուղեւորափոխադրող թռիչք է եղել:

«Սա չարթերային չվերթ էր, որովհետեւ կանոնավոր թռիչքների համար ամիսներ են պետք նախապատրաստվելու համար: Եթե մեկանգամյա՝ չարթերային չվերթ է, կրկին թույլատրվում է, բայց ոչ ոք չգիտի՝ այդ օդանավով ի՞նչ են տարել Նախիջեւան: Պատերազմի ժամանակ ադրբեջանական «Silk Way» ավիաընկերությունը Վրաստանի տարածքով առանց խնդրի օրը երկու անգամ դեպի Թուրքիա բեռնատար օդանավերի թռիչքներ էր իրականացնում, որոնք, ի դեպ, ռազմամերթ կամ այլ բեռներ տեղափոխելու հետ մեկտեղ նաեւ անձնակազմ կարող են փոխադրել: Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանի օդային տարածքը փակ էր մեզ համար, որպեսզի կարողանայինք Ռուսաստանից բեռնափոխադրումներ կատարել: Մեր Քաղավիացիայի վարչությունը պետք է տեղյակ լինի այդ չվերթի մասին, չի կարող այն գաղտագողի իրականացված լինել, հակառակ դեպքում մեր ռազմաօդային ուժերը կիջեցնեին օդանավը: Եվ այնպես էլ չէ, որ ինչ-որ մեկն Ադրբեջանից զանգում է Հայաստան, ասում՝ դեպի Նախիջեւան թռիչք ենք ուզում կատարել, այստեղից էլ ասում են՝ հա, հարց չկա: Դա փաստաթղթավորում է ենթադրում, պետք է հստակ լինի, որ տրված տեղեկատվությունը ճիշտ է, եւ պետք է կառավարության թույլտվություն լինի, որովհետեւ Քաղավիացիայի կոմիտեն կառավարությանը ենթակա մարմին է»,- նկատեց Խաչատրյանը:

Փորձագետի պնդմամբ՝ Հայաստանը, հաշվի առնելով 2013թ-ին ստանձնած միջազգային պարտավորությունները, ադրբեջանական օդանավի թռիչքն իր օդային տարածքով թույլ չտալ չէր կարող:

«Հայաստանի օդային տարածքով այդ թվում Ադրբեջանին քաղաքացիական թռիչքներ կատարելու թույլտվություն մենք 2013թ-ին ենք տվել, հիմա պարզապես տեղեկատվություն է փոխանցվում՝ այնտեղից տեղյակ են պահում, որ մեր օդանավը տվյալ օդային ուղղով թռիչք է կատարելու, խնդրում ենք ապահովել դրա իրականացումը, եւ այլն: Այլ բան, եթե հարցնեք՝ ինչու՞ վերջին 3-4 տարում կառավարությունը ուշադրություն չի դարձրել այս խնդրին, կամ ինչու այն ժամանակ վերապահում չի արվել առ այն, որ պայմանագիրը կնքվում է մի շարք երկրների հետ՝ բացառությամբ Ադրբեջանի կամ Թուրքիայի: Հետեւաբար, ներկա պայմաններում այդ թռիչքի իրականացումը ՀՀ օդային տարածքով կանխել հնարավոր չէր»,- շեշտեց փորձագետը:

Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիան, եւս ունենալով այդ պարտավորությունները, վերջին շրջանում թույլ չի տալիս, որ հայկական օդանավերը թռչեն իր օդային տարածքով, փորձագետը նկատում է՝ այս դեպքում ոչ թե անվտանգային նկատառումներին է հղում արվում, այլ նրան, որ նախորդ տարվա փետրվարից հայկական ավիաընկերությունները Եվրամիության սեւ ցուցակում են հայտնվել՝ անվտանգության չափանիշներին չհամապատասխանելու հիմքով: