Փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնվել է կառավարության սեւ ցուցակում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը երեկվանից հայտնվել է կառավարության սեւ ցուցակում, ԱԺ-ում իր անթույլատրելի անկեղծության պատճառով, եւ չի բացառվում, որ հրաժեշտ տա պաշտոնին։ Բանն այն է, որ Արծվիկ Մինասյանը զեկուցող Տերտերյանին հարցրեց՝ լսե՞լ եք մեղադրանքները, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով են սահմանվել ՀՀ պետական սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Տերտերյանը նշեց, որ 1996-ից այս ոլորտում է՝ եղել է ոչ միայն այն կառավարություններում, որոնք վարչատարածքային փոփոխությունների մասին են խոսել, այլեւ վարչատարածքային բաժանման ժամանակ էլ է աշխատել.
«Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, որ ասվում է՝ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Ոչ ոք նման բան չի ասել: Համենայնդեպս, իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա ե՛ւ հին, ե՛ւ նոր ժամանակաշրջաններում»:
Իսկ պատերազմից հետո իշխանությունն այդ օրենքը մատի փաթաթան էր դարձրել, թե դեռ 2010-ին նախկիններն են որոշել, որ Շուռնուխից հետո սկսվում է Ադրբեջանը։ «ԽՍՀՄ ժամանակ այդ հատվածում խորհրդային ՀՀ-ի եւ խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանն էր, որը հետո վերածվել է պետական սահմանի, եւ այս իրողությունն է ընդունվել որպես հիմք»,- ասել է Փաշինյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի